Փիթեր Դինքլեյջն ասում է... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Փիթեր Դինքլեյջն ասում է…

  • Շատ երկար եմ սպասել, որ թույլ տամ ինձ ձախողվել: Խնդրում եմ՝ մի՛ հարցրեք: Մի՛ ասեք աշխարհին, որ պատրաստ եք՝ցույց տվեք, գործե՛ք:

 

  • Ատում եմ «հաջողակ» բառը. այն էժանագին է դարձնում քո ծանր աշխատանքը…

 

  • Օրերս անցնում են նստելով և գիրք կարդալով և մի բաժակ թեյ խմելով ու շանս ման տալով: Դա այնքան հուզիչ է, որքան կյանքս:

 

  • Ես սիրում եմ կենդանիներին, բոլորին անխտիր:Ես չեմ նեղացնի ո՛չ կատվի, ո՛չ էլ շան, ո՛չ ճուտիկի, ո՛չ էլ կովի: Եվ ես չեմ խնդրի որևէ մեկին իմ ցանկությունները բավարարելու համար վնասել նրանց: Այդ իսկ պատճառով էլ ես բուսակեր եմ: 

 

  • Չեմ ուզում ասել, որ հաջողակ եմ: Պարզապես իմ բախտը բերել է, քանի որ գտել կամ կարողացել եմ գրավել տաղանդավոր մարդկանց ուշադրությունը: Ինչ-որ պատճառով ես գտել եմ նրանց, ինչ-որ պատճառով էլ նրանք են գտել ինձ:

 

  • Ես իրապես ինձ հաջողակ եմ համարում, թեպետ տանել չեմ կարողանում «հաջողակ» բառը:

 

  • Ես չեմ շփվում մարդկանց հետ, ես, կարելի է ասել՝ մեկուսացած եմ: Դերասանի կյանքն իրականում կարող է շատ միայնակ լինել:

 

  • Վատ տղաները բարդ կերպարներ են, և նրանց մարմնավորելը միշտ էլ հաճելի է: Սա այն դեպքն է, երբ դուք հերոսական կոդ չունեք, որով ստիպված եք լինելու ապրել: 

 

  • Անկեղծ ասած,  ինձ համար մի քիչ ձանձրալի է հեռուստատեսությունում լինելն ու տարիներով միևնույն հերոսին մարմնավորելը:

 

  • «Գահերի խաղը» զարմանահրաշ նախագիծ է, և ես չեմ վախենում HBO-ի արժանիքների մասին խոսելուց:

  • Ես չեմ մեղադրում բոլոր նրանց, որոնք մարմնավորում են հերոսների, որոնց իրականում չեն ցանկանում մարմնավորել: Մեզնից ոչ մեկն էլ իր աշխատանքից միշտ բավարարված և գոհ չէ:

 

  • Դու կարող ես ասել «ոչ», դու կարող ես ծիծաղի առարկա չդառնալ:

 

  • Ես սիրում եմ անընդհատ նույն դերասանների հետ աշխատել, և ասեմ, որ հաճախ է  ինձ հետ նման բան տեղի ունենում: Իրականում դա անխուսափելի է, հատկապես եթե աշխատում ես նույն գրողների և ռեժիսորների հետ և սկսում ես ձևավորել դերասանների միությունը: Այդժամ ձեր միջև ձգողականություն է առաջանում:

 

  • Պետք է կարողանաս ծիծաղել թերություններիդ վրա և գիտակցես, որ միայն դու չես այդպիսին: Միայն այդ դեպքում կյանքդ հիասքանչ կլինի: 

 

  • Երբ գրավում եմ զրուցակցիս, նա դադարում է նկատել հասակս: Ես գիտեմ, որ երկնագույն աչքերս հիպնոսացնում են մարդկանց:

 

  • Կանայք հաճախ են ասում. «Փիթերն այնքա՜ն սեքսուալ է», սակայն միշտ նախընտրում են բարձրահասակ տղամարդկանց:

 

  • Յուրաքանչյուր գաճաճ իր պատմությունն ունի: Այն, որ ինձ մոտ ստացվել է դրա հետ համակերպվել և ապրել, դեռ չի նշանակում, որ ես մյուսներին էլ կարող եմ սովորեցնել այդպես ապրել: Լինում են օրեր, երբ ինձ մոտ ամեն ինչ չէ, որ լավ է: 

 

  • Գիտե՞ք՝ ինչ երազանք ունեմ: Ուզում եմ մարմնավորել ռոմանտիկ հերոսի և սիրավեպ ունենալ գործընկերուհուս հետ: 

 

  • Ես չեմ ամաչում քիթս ցցել. կարծում եմ, որ այդ դիրքն ինձ շատ է սազում: 

 

  • Կանանց դուր է գալիս, երբ իրենց կողքիդ հարմարավետ են զգում, և երբ հումորի զգացում ունես: Ինձ մոտ միշտ էլ ստացվել է ծիծաղեցնել նրանց, և ասեմ, որ դա շատ է օգնում հարաբերություններում:

Թարգմանությունը՝ VNews-ի

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

 


Գեղեցկության բանաձևեր Կոկո Շանելից

Սիլվա Կապուտիկյանն ասել է․․․

Պաուլու Կոելիու «Տասնմեկ րոպե» [մտքեր, մեջբերումներ]

Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ»-ը ասում է…

Աննա Ախմատովա․ Приходи на меня посмотреть. Приходи. Я живая. Мне больно.

Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Բրոդսկին ասել է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

GOT-ի ռեժիսորը խոստովանում է…

«Աննա Կարենինան» ասում է․․․

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Օշոն ասել է․․․

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Թողարկվել է Էմիլիա Քլարքի ու Հենրի Գոլդինգի սուրբծննդյան ֆիլմի առաջին թրեյլերը