Պլանետարիում Երևանում - VNews

Պլանետարիում Երևանում

Երևան է գալիս...2 - Պլանետարիում Երևանում

Հրաշալի անակնկալ երեխաների, ինչու չէ՝ նաև նրանց ծնողների համար:

2020 թվականի հունվարի 1-ին՝ ուղիղ կեսգիշերին, Երևանի Անգլիական այգում կբացվի Հայաստանի առաջին պլանետարիումը: Փափուկ ու հարմարավետ պարկերի վրա պառկած՝ մարդիկ հնարավորություն կունենան դիտել ֆիլմեր աստղերի, տիեզերագնացության, մոլորակների մասին՝ վայելելով միաժամանակ աստղազարդ երկինքը: Պլաենտարիումը կտեղավորի 50 հանդիսատես:

Ինչպես նշում է Գրիգոր Մաշուրյանը, որն այս նախագծի դիզայներն է և տարածաշրջանում՝ պալանետարիումների  առաջատար դիզայներներից մեկը՝ շատ կարևոր է երեխաների մոտ այս բնագավառի մասին որոշակի հետաքրքրություններ ձևավորել:

Հատկանշական է, որ այստեղ կանցկացվեն նաև համերգներ, միջոցառումներ և հետաքրքիր հանդիպումներ:

Աղբյուրը` Ա1+