-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Երբ լուսանկարիչ Melika Dez-ն ու օրիգամիի մասնագետ Pauline Loctin-ը որոշում են համագործակցել, արդյունքում ստացվում է մասշտաբային ֆոտոնախագիծ, որն ստանում է PLI.Ē անվանումը:
Ֆոտոնախագիծ, որում ընգրկված են 14 պարող, 6 պարային խումբ, որոնք կրում են 16 ձեռագործ թղթե շոր:
Նախագծից առաջ էլ Dez-ն աշխատել է պարողների հետ, բայց այս անգամ պարողները նյույորքյան, մոնրեալյան և փարիզյան փողոցներում պարում էին Pauline Loctin-ի պատրաստած թղթե շորերով:
Նախագծի հեղինակները երկար աշխատել են յուրաքանչյուր շորի և պարողի վրա: Ամեն գույն, ձև և քաղաք ընտրվել է այնպես, որ ավելի շահեկան և ճիշտ լինի արտիստի և ստացված լուսանկարի համար:
Նկարահանումների վայրերի ընտրությունը Melika-ինն է եղել:
Նախագծի հեղինակներն ասում են.
«Յուրաքանչյուր քաղաք, թուղթ և պարող պիտի այնպիսին լինեին, որ ստացված ամեն նկար իմաստ ունենար: Իսկ թղթի փխրունությունն ու նրբությունը միայն օգնում են ընդգծել պարողների անհավանական ուժը»:
Նկարահանումների մի մասը Dez-ն ու Loctin-նն անցկացրել են ստուդիայում, մյուս մասը՝ Նյու Յորքում, Փարիզում, Հռոմում և Մոնրեալում:
«Թղթի հետ աշխատելն իրոք բարդ է: Այն շատ նուրբ է: Հենց դրա համար ենք օրիգամիից պատրաստել զգեստները: Ուզում ենք անհնարինը հնարավոր դարձնել: Ու բոլորովին կապ չուներ` նկարահանումների ընթացքում ձյուն կլիներ, անձրև, թե քամի: Մենք սահմաններ չունենք:»
Հեղինակներն ասում են, որ այս ֆոտոնախագիծը շարունակական բնույթ է կրելու: Նրանք նախատեսում են նաև ֆոտոնկարների տեսքով գիրք հրապարակել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո