fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Փնտրում ես դու… [PROJECT LA-ն Սահյան է երգում դարձյալ] ու կա ինչ-որ քաղցրություն

Երաժիշտ Լևոն Արևշատյանի ստեղծած Project LA-ն վերջերս ակտիվ ստեղծագործում է: Նրանք վերցնում եմ դասական դարձած պոեզիայի սիրուն նմուշներ, սիրուն երաժշտություն են ստեղծում և ներկայացնում պարզ ու սիրուն տեսահոլովակներով:

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

Տերյանական քնքշություն ու Project LA-ի մեղեդայնություն [աննման համադրություն]

լուրջ պոեզիա+լավ երաժշտություն. 5 լավ գործ Project LA-ից [լսելիք]

Project LA-ը թողարկել է նոր երգ Ռոբին Ֆեյթի հետ

Մահվան տեսիլ. Նոր երգ Project LA երաժշտական նախագծից

PROJECT LA-ն, Գոռ Սուջյանն ու Չարենցը. նոր երգ ու հոլովակ

 


Համո Սահյան [սիրային]

Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում [Սահյանի քրոջ հուշերը]

Ահա նորից գիշեր… [PROJECT LA-ն Սևակ է երգում]

ՄյուզիքԼիսթ. Անդրե Սիմոնյան

QUIZ. Գուշակիր՝ ո՞ր հայ հեղինակի գործն է

Տերյանական քնքշություն ու Project LA-ի մեղեդայնություն [աննման համադրություն]

լուրջ պոեզիա+լավ երաժշտություն. 5 լավ գործ Project LA-ից [լսելիք]

Project LA-ը թողարկել է նոր երգ Ռոբին Ֆեյթի հետ

Համո Սահյանի պոեզիան երգ է դառնում. Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում

Գարնանային պոեզիա

Ի՞նչ կարդալ ձմռանը. խորհուրդ է տալիս Հայկ Համբարձումյանը