Փոլ ՄաքՔարթնին ասում է... - VNews

Փոլ ՄաքՔարթնին ասում է…

  • Ի վերջո, սերը, որին արժանանում ես, այն սերն է, որը տվել ես: 

 

  • Պետք է հավատաս ինքդ քեզ, և ես ամենայն լրջությամբ եմ խոսում, քանի որ մենք (The Beatles-ը) էլ այդպես վարվեցինք: Ընկե՛ր, մենք հավատացինք ինքներս մեզ, մենք գիտեինք, որ մենք լավն ենք: 

 

  • Վերցրո՛ւ կոտրված թևերը և թռչել սովորիր:

 

  • Երբ գումար ես վաստակում պետք է միևնույն է շարունակել առաջ շարժվել, չպետք է կանգ առնես: Ես կարծում եմ, որ ազատությունը նույնպես կարևոր է: Այո, դու պետք է անես այն, ինչ ցանկանում ես և հասնես երազանքներիդ: 

 

  • Ոչինչ ինձ այնքան դուր չի գալիս, որքան սենյակ մտնելն ու այնտեղից նոր երաժշտությամբ դուրս գալը: 

 

  • Եթե ցանկանում ես փրկել այս մոլորակը, պետք է դադարես միս ուտել. դա ամենահասարակ քայլն է, որ կարող ես անել: Երբ մտածում ես այդ մասին, ցնցվում ես: Բուսակերությունը մեկ կրակոցով շատ բաներ է կանխարգելում՝ օրինակ, այն կանխարգելում է  էկոլոգիական խնդիրները, սովը և դաժանությունը: 

 

  • Ինչո՞ւ պետք է փոխվեմ, եթե ինքս ինձ դուր եմ գալիս այնպիսին, ինչպիսին կամ: 

 

  • Ես ուղղակի հաճույք եմ ստացել այն ամենից, ինչ արել եմ: Եթե դու հաճույք ստանաս այն ամենից, ինչ անում ես, դու կանգ չես առնի:

 

  • Եթե սիրես կյանքդ, մարդիկ էլ քեզ կսիրեն:

 

  • Մենք մուտք գործեցինք երաժշտության ոլորտ, որ խուսափենք աշխատանքից և բացի այդ շատ աղջիկներ ունենանք: 

  • Այն, ինչ ցանկացել եմ ասել, ասել եմ երաժշտության միջոցով: Ամեն անգամ, երբ ցանկանում էի ինչ-որ բան ասել, երգ էի գրում: 

 

  • Հարյուր տարի հետո մարդիկ կլսեն Բիթլերի երաժշտությունը ճիշտ այնպես, ինչպես այսօր մենք Մոցարտ ենք լսում:

 

  • Կյանքումս տեսած ամենալավ բանը իր կնոջը սիրող տղամարդն է: 

 

  • Երաժշտությունն այնպիսի կառուցվածք ունի, որ դիպչում է մարդկանց սրտերին: 

 

  • Անշուշտ կա մեր ցանկությունները կյանքի կոչելու այնպիսի մի ճանապարհ, որը չի կործանի երկինքը, կամ չի խոչընդոտի անձրևին, կամ հարված չի հասցնի երկիր մոլորակին: 

 

  • Մենք շատ լավ ընկերներ ենք եղել, քանի դեռ The Beatles-ը չսկսեց պառակտվել այն բանից հետո, երբ ի հայտ եկավ Յոկոն: Մենք նման էինք բանակի այն հին ընկերներին, որոնք բաժանվում են հարսանեկան ղողանջներից հետո:

 

  • Մեզնից ոչ ոք չէր ցանկանում բաս կիթառահար լինել, քանի որ մենք նրան չաղ և վերջին շարքերում նվագող էինք պատկերացնում: 

 

  • Ես միշտ նվագել եմ այն երաժշտությունը, որին հավատում էի, քանի որ երկպագուները զգում են խաբեությունը:

 

  • Մենք չենք սովորում արտիստներ, նկարիչներ կամ գրողներ լինել, մենք ուղղակի սովորում ենք լինել: 

 

  • Այն ժամանակ ես հասկանում, թե ինչքան ուժեղ ես սիրում մարդուն, երբ նրա առջև սիրտդ ես բացում և պատմում ես անցյալիդ մասին:

Թարգմանությունը՝ Vnews-ի

Կարդացեք նաև՝

Յոկո Օնոն ասում է…

Կլոդ Լելուշն ասել է…

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…

 


Ընտանիք. մեջբերումներ ամենակարևորի մասին

Բրոդսկին ասել է…

Փոքրիկ իշխանի մտքերը [աշխարհի ամենաբարի փիլիսոփան]

Սոս Սարգսյանը պատմում է…

Ֆրեյդը ՍԻՐՈ մասին ասել է․․․

Ակսել Բակունցն ասել է․․․

She Loves You. մի երգի պատմություն

Պետրոս Դուրյանն ասել է…

«Աննա Կարենինան» ասում է․․․

Սոս Սարգյան [խոհեր անհունի]

Օշոն ասել է․․․

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Դրեյքի նոր դաջվածքը բարկացրել է Beatles-ի երկրպագուներին

Beatles-ի հայտնի լուսանկարի պատմությունն ու «թաղման» վարկածը

Կանտեմիր Բալագովն ասում է…

«Թյուդորներն» ասում է…