Logo

10 ամենաանսովոր որմնանկարներն աշխարհում

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:35 / 22.03.2023Արվեստանոց
որմնանկարներ

Ամենավաղ փորագրությունների և նկարների շնորհիվ է, որ մենք այժմ անգնահատելի գիտելիքներ ունենք մեր պատմության ու նախնիների մասին: Դրանք մեծ նշանակություն ունեն մարդկության համար, քանի որ պատկերում են նրանց կենսագործունեությունը, առօրյա բնապատկերներն ու այդ շրջանի ավանդույթները՝ հնարավորություն ընձեռելով մեզ պատկերացնել տարբեր ժամանակաշրջաններում մեր մշակույթների բազմազանությունը:

Որմնանկարն արվեստի գործ է՝ նկարված շենքերի ներսում կամ արտաքին պատերին: Որմնանկարները մեծ են և գեղարվեստական ​​փորձ են պահանջում դրանք նկարելու համար: Ամենավաղը եղել է ավելի քան 30 000 տարի առաջ Ֆրանսիայի Շովե քարանձավում։

«Որմնանկար» բառը գալիս է լատիներեն «murus» բառից, որը նշանակում է «պատ»։ Այս արվեստը, որը սիրում էին շատ նկարիչներ, այդ թվում՝ Լեոնարդո դա Վինչին և Միքելանջելո Բուոնարոտին, ծաղկում ապրեց դեռևս 1920-ական թվականներին:

Այժմ որմնանկարներն ինքնաարտահայտվելու և կարծիք արտահայտելու ազատության հզոր գործիք են։ Դրանք համարվում են հասարակության մեջ արվեստի ներգրավման կարևոր ասպեկտ և կարևոր դեր են խաղում արվեստի և քաղաքականության միջև հարաբերություններում:

Բացի իրենց իմաստից, որմնանկարները ստեղծվում են նաև այլ նպատակներով, օրինակ՝ գովազդի կամ պարզապես պատին գեղեցիկ պատկեր ունենալու համար։

Ներկայացնում ենք որմնանկարներ՝ արված տարբեր ժամանակներում և վայրերում․

ամենաանսովոր որմնանկար-1

Գտնվում է Յոհանեսբուրգում, Հարավային Աֆրիկա: Հարավաֆրիկյան որմնանկարչի այս որմնանկարը փողոցային արվեստի ապշեցուցիչ նմուշ է: Աֆրիկյան վայրի բնության իրատեսական պատկերումը քաղաքային շենքի պատերին և՛ գեղեցիկ է, և՛ մարդու ու բնության դիմակայության հզոր ուղերձ:


ամենաանսովոր որմնանկար-2

Սա, թերևս, ամենագեղեցիկ նկարներից մեկն է: Այն պատկանում է խորվաթ ստեղծագործող Լոնակին, որը ստեղծել է այս գլուխգործոցն իր հայրենիքում՝ MMSU Rijeka Spajalica փառատոնի համար։


ամենաանսովոր որմնանկար-3

Այս որմնանկարն արված է Աթենքում՝ երկու պատի վրա։ Այն արվել է Petit Paris d'Athènes փառատոնի ժամանակ։ Բուն իմաստության և Աթենաս աստվածուհու խորհրդանիշն է:


ամենաանսովոր որմնանկար-5

Ամմանում (Հորդանան) արված որմնանկարում պատկերված է անորոշ վիճակում գտնվող մի երիտասարդ աղջիկ՝ պառակտված երկու աշխարհների միջև: Աղջկա կերպարն առաջին պլանում նայում է դեպի անորոշ ապագան: Մինչդեռ նրա արտացոլանքը հետ է նայում իր թողած աշխարհին:


ամենաանսովոր որմնանկար-6

Nausée անվանումով այս որմնանկարը ստեղծվել է Փարիզի փողոցներից մեկում՝ 2015 թվականին։ Այն կոչվում է «Սրտխառնոց»:


ամենաանսովոր որմնանկար-7

Որմնանկարի հեղինակ Սայներն ասում է, որ այս պատկերը հատուկ իմաստ չի պարունակում, և յուրաքանչյուրը կարող է այն ընկալել յուրովի։


ամենաանսովոր որմնանկար-8

Կնոջ այս խոշոր դիմանկարն արել է կանադացի նկարիչ Յանգ Յարուսը՝ նկարիչ Ռուջերի հետ համագործակցությամբ, Տորոնտոյում, որն այնքան իրական է, որ հեռվից դիտելիս լուսանկարի տեսք ունի:


ամենաանսովոր որմնանկար-9

Լեհ նկարիչ Սեպեի այս որմնանկարը պատկերում է ժամանակակից հասարակության դինամիկան ֆիքսելու և քննադատելու ուղիները, որը փորձում է ջնջել անհատականության ու ինքնատիպության յուրաքանչյուր հետք:


ամենաանսովոր որմնանկար-10

Բրիքսթոնում գտնվող այս խորհրդանշական աշխատանքն ընդունվել է Միջուկային զինաթափման արշավի կողմից և պատկերվել դրա պաստառների վրա:


ամենաանսովոր որմնանկար-11

Հետգաղութային այս փայլուն աշխատանքը ազդարարեց ժամանակակից փողոցային արվեստի նոր դարաշրջանը: Մեքսիկական հեղափոխությունից հետո հանրային մեծ որմնանկարները նպատակ ունեին Մեքսիկայի պատմության մասին գրքերին հասանելիություն չունեցողներին տեղեկացնել և պատմել եվրոպական շահագործման ժառանգության մասին: