Logo

10 ամենաթանկ ֆիլմերը

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 13.05.2021Ռեժիսորներ
6 1 960x540 1 - 10 ամենաթանկ ֆիլմերը

Կինոաշխարհում մեծ գաղափարներից բացի անհրաժեշտ են նաև մեծ գումարներ: Ֆիլմարտադրության սահմանները գնալով ընդլայնվում են՝ ստեղծելով լուրջ մրցակցություն, սա էլ իր հերթին կինոարտադրությունը դարձնում է գրավիչ ու եկամտաբեր:

Հետաքրքիր է՝ շատերիս ծանոթ ու սիրելի այս ֆիլմերը որքա՞ն արժեն:

10. Առյուծ թագավորը / The Lion King / Король Лев (2019)

10 960x540 - 10 ամենաթանկ ֆիլմերը

Ֆիլմի գլխավոր հերոսը առյուծ Սիմբան է, որը հոր՝ Մուֆասայից հետո պետք է դառնար կենդանիների հաջորդ թագավորը, սակայն նախանձախնդիր հորեղբայրը՝ Սքարը, դավադրաբար սպանում է եղբորը՝ դառնալով թագավոր, իսկ Սիմբան տարիներ անց վերականգնում է իշխանությունը։

Բյուջե – $260 000 000 

9. Սուպերմենի վերադարձը / Superman Returns / Возвращение Супермена (2006)

9 1 960x540 - 10 ամենաթանկ ֆիլմերը

Վերադառնալով երկիր՝ Սուպերմենը հայտնաբերում է, որ իր ոխերիմ թշնամին՝ Լեքս Լյութորը, կրկին դավեր է նյութում իր դեմ, իսկ նրա սիրեցյալ Լոիս Լեյնը, կարծես, արդեն իսկ կազմակերպել է իր անձնական կյանքը։ Բացի այդ, Սուպերմենը հասկանում է, որ այն ժամանակ, երբ չի եղել, մարդիկ սովորել են ապրել առանց իրեն։

Աշխարհը պաշտպանելու համար Սուպերմենը ստիպված է հաղթահարել հսկայական հեռավորությունները. նա իջնում է օվկիանոսի խորքերը, ապա բարձրանում տիեզերական բարձունքների…

Բյուջե – $270 000 000 

8. Աստղային պատերազմներ: Սքայուոքեր: արևածագ / Star Wars: Episode IX – The Rise of Skywalker / Звёздные войны: Скайуокер. Восход (2019)

8 1 960x402 - 10 ամենաթանկ ֆիլմերը

Ֆիլմը ավարտում է Skywalker ընտանիքի անհավատալի պատմությունը, որը տևեց ավելի քան քառասուն տարի, և խոստանում է տալ պատասխաններ նախորդ շարքի բոլոր հանելուկներին: Հեռուստադիտողին սպասում են հին և նոր հերոսներ, եզակի աշխարհներ, գալակտիկայի եզրին հետաքրքրաշարժ ճանապարհորդություններ և ֆանտաստիկ սագայի մեծ եզրափակիչ:

Բյուջե –  $275 000 000

7. Հան Սոլո. աստղային պատերազմներ: Պատմություն / Solo: A Star Wars Story / Хан Соло: Звёздные войны. Истории (2018) 

7 - 10 ամենաթանկ ֆիլմերը

Ֆիլմը պատմում է Հան Սոլոյի և նրա հավատարիմ թիմակից Չուբակիի արկածների և այն մասին, թե ինչպես են նրանք դարձել հեռավոր Գալակտիկայի ամենաարագ օդաչուներն ու ամենախորամանկ մաքսանենգները:

Բյուջե – $275 000 000

6. Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին / Pirates of the Caribbean: At World’s End / Пираты Карибского моря: На краю света (2007)

6 1 960x540 - 10 ամենաթանկ ֆիլմերը

Ջեք Ճնճղուկի և նրա ընկերներ Ուիլ Թերների և Էլիզաբեթ Սուոնի արկածների մասին պատմող երրորդ ֆիլմն է: Այս անգամ Վիլան և Էլիզաբեթը պետք է միավորվեն կապիտան Բարբոսայի հետ, որպեսզի գնան աշխարհի ծայրը և փրկեն իրենց ընկերոջը՝ Ջեքին: Իրավիճակը բարդանում է նրանով, որ Էլիզաբեթը հայտնվում է սինգապուրյան ծովահենների մոտ…

Բյուջե –  $300 000 000 

1 2