Logo

10 բան, որ կարելի է անել մեկուսացման ընթացքում

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 17.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2b251a77d3fcfac30b6813379d4c3bb5 9 - 10 բան, որ կարելի է անել մեկուսացման ընթացքում

Կորոնավիրուսն այլևս Հայաստանում է: Մարտի 16-ի արտակարգ նիստում ՀՀ կառավարությունը ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց։ Արտակարգ դրությունը ուժի մեջ է լինելու մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17։00-ն։

Իսկ ի՞նչ, եթե ձեզ մոտ մեկուսացման անհրաժեշտություն առաջանա. հավատացեք՝ դա ոչ թե պատճառ է ամբողջ օրը բազմոցին նստելու ու նորություններին հետևելու, այլ՝ լավ հնարավորություն անելու այն ամենն, ինչի համար նախկինում ժամանակ չի գտնվել:

Vnews-ն առաջարկում է 10 հետաքրքիր բան, որ կարելի է անել մեկուսացման օրերին՝ չձանձրանալու ու տանը մնալուց օգուտ քաղելու համար:

10 բան, երբ բանը հասնի մեկուսացման

1. Ստեղծագործելու ժամանակն է

Եթե տարիներ առաջ սկսել եք վեպ գրել ու կիսատ եք թողել, եթե ձեր վրձինների ու յուղաներկերի արկղին վաղուց փոշի է կուտակվել, եթե ամեն անգամ ձեր հին գրասեղանին նայելիս մտածել եք, թե որքա՜ն սիրուն բան կարելի է ստանալ այն վերանորոգելով. ճիշտ ժամանակն է: Ստեղծագործեք, հանեք նկարչական պարագաները, ազատություն տվեք մտքերին ու երևակայությանը:

2. Կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից

Նախ և առաջ միայնության մեջ ճիշտ սննդակարգ պահպանելն ավելի հեշտ է՝ հաշվի առնելով արտաքին գայթակղությունների բացակայությունը: Ինչ վերաբերվում է սպորտին. համացանցն առաջարկում է հազար ու մի տարբերակ՝ տնային պայմաններում մարզումներով զբաղվելու: 14 օրվա ընթացքում կարելի է որոշակի արդյունքի հասնել ու լավ սկիզբ դնել հետագա առողջ ապրելակերպին:

3.Պլանավորեք

Վերձրեք նոթատետրն ու գրիչը և սկսեք մանրամասն պլանավորել հետագա ամիսները, առանձնացրեք այն ամենն, ինչ ուզում եք ավարտին հասցնել կամ սկսել այս տարի: Ազատ ժամանակը հիանալի հնարավորություն է ապագան ու ցանկությունները պլանավորելու համար, օգտվե՛ք այդ հնարավորությունից: Բացի այդ, եկեք խոստովանենք, որ երբ կապն արտաքին աշխարհի հետ սահմանափակված է, սարեր շուռ տալու ցանկությունն կրկնակի մեծանում:

4. Բացահայտեք ձեր մեջ խոհրարական տաղանդ

Սովորաբար ծանր աշխատանքային օրվանից հետո միակ ցանկությունը, որ առաջանում է, պառկել ու սերիալներ նայելն է, իսկ երբ ցերեկներն այդքան հոգնեցնող չլինեն, եռանդ ու տրամադրություն կմնա հետաքրքիր ընթրիքներ պատրաստելու: Ընտրեք հետաքրքիր բաղադրատոմսեր՝ հետևելով խոհարարական բլոգերին, հիշեք տատիկի բաղադրատոմսերը կամ ուղղակի իմպրովիզներ արեք: (Ի դեպ, մեր էջում էլ բազմաթիվ բաղադրատոմսեր կգտնեք)։

5.ֆիլմերն՝ անպակաս

Եթե չեք հասցրել դիտել այս տարվա օսկարակիր ֆիլմերը, ապա ճիշտ ժամանակն է: Բացի այդ, կարելի է ավելի հեռուն գնալ, ընտրել ֆիլմարտադրության մի շրջան ու ուսումնասիրել այն: Հին Հոլիվուդից մինչև Ֆրանսիական նոր ալիք՝ կինոյի շուրջ հարյուրամյա պատմությունը մեզ այնքան ֆիլմեր է թողել, որ 10 կարանտին էլ լինի, դրանք չեն սպառվի: (Մեջ կայքը լի է բազմաթիվ ֆիլմերի առաջարկներով․ անպայման օգտվեք մեր կայքից այս իմաստով էլ)։

7. Նոր լեզու սովորեք

Եթե վաղուց ցանկանում էիք բարելավել ձեր անգլերենի իմացությունը, ապա ճիշտ ժամանակն է: Իսկ եթե անգլերենի հետ ամեն ինչ կարգին է, կարելի է անցնել այլ լեզուների: 2 շաբաթը բավարար ժամանակ է նոր լեզվի հիմնաքարը դնելու ու հունի մեջ ընկնելու համար:

8.Խնամե՛ք ձեզ

Այս կետն առավելապես աղջիկների համար է: Չէ որ կարելի է ոչ միայն չշպարվել ու վարսահարդարիչ չօգտագործել, այդուհանդերձ արդեն իսկ բարելավել մաշկի ու վարսերի վիճակը, այլև՝ տնային պայմաններում դիմակներ պատրաստել ու խնամել սեփական մարմինը: Համացանցն ու տատիկի խորհուրդերն այսօր բազմաթիվ բաղադրատոմսեր են առաջարկում, որոնց կիրառությամբ կարելի է տնական, կենսատու ու գեղեցկատու դիմակներ ստանալ:

9.Օնլայն գնումներ

Միայնությունից կարելի է ձանձրանալ, իսկ խանութներով գնալու փորձված հակադեպրեսանտն արգելված է օգտագործել: Այս պարագայում մի քիչ ցրվելու ու տրամադրությունը բարձրացնելու համար կարելի է դիմել օնլայն խանութների օգնությանը:

10.Տոտալ հանգիստ

Եվ այնուամենայնիվ, բացարձակապես պարտադիր չէ հագեցնել այդ օրերը բազմատեսակ զբաղմունքներով, ոչ պակաս կարևոր բան է հանգստանալը, ինչն էլ չի նշանակում, որ պիտի ամբողջ օրը պառկեք հորիզոնական դիրքով ու նայեք առաստաղին: Մեդիտացիա, յոգա. գտեք ամենահարմար օնլայն դասընթացներն ու ժամանակն օգտագործեք ձեր մարմնին ու հոգուն լիարժեք հանգիստ պարգևելու վրա: