Logo

10 հայտնիներ, որոնք կյանքը կապել են իրենց երկրպագուների հետ

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
17:01 / 17.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
հայտնիների զույգերը

Հավանաբար, բոլորս էլ սիրահարվել ենք հայտնի մարդկանց, որոնց տեսնում էինք հեռուստացույցով կամ մեծ էկրանին։ Միայն պատկերացրեք, թե ինչ հիանալի կլիներ իրական կյանքում ծանոթանալ և հանդիպել այդ մարդու հետ: Ոմանց հաջողվել է շատ ավելին. նրանք կյանքն ապրում են իրենց կուռքերի հետ: Ոմանց դա հեքիաթ է թվում, բայց այն փոքր թվով բախտավորների համար, որոնց VNews-ը հավաքել է այս հոդվածում, այն իրական կյանքն է:

1. Թոմ Քրուզ և Քեթի Հոլմս

Թոմ Քրուզ-Քեթի Հոլմս

Քեթի Հոլմսը 15 տարեկանից սիրահարված է եղել Թոմ Քրուզին, և նույնիսկ նրա սենյակի պատին կախված է եղել դերասանի նկարը։ 2004 թվականին նա ասել է, որ միշտ ցանկացել է ամուսնանալ Թոմ Քրուզի հետ։ Եվ ընդամենը մի քանի ամիս անց՝ 2005-ի մայիսին, նա և Թոմը սկսեցին հանդիպել։ Քեթիի երազանքն իրականացավ՝ նրանց միջև մեծ սեր սկսվեց, նրանք ամուսնացան, իսկ 2006-ին ծնող դարձան։ Բայց 2012-ին, ցավոք, ամուսնալուծվեցին։

2. Ջասթին և Հեյլի Բիբեր

Ջասթին-Հեյլի Բիբեր

Ջասթին Բիբերի շատ երկրպագուներ երազում էին ամուսնանալ նրա հետ, և նրանցից մեկը՝ Հեյլի Բոլդուինը, արեց դա։ Երբ Հեյլին 12 տարեկան էր, հայրը՝ Սթիվեն Բոլդուինը, նրան տարավ Ջասթին Բիբերի երկրպագուների հանդիպմանը։ Աղջիկը ստիպված էր հերթ կանգնել նրան տեսնելու համար:

Մի քանի տարի անց նա ու Ջասթինը սիրահարվեցին, իսկ 2018 թվականին նշանվեցին։ Մեկ տարի անց երիտասարդներն ամուսնացան Հարավային Կարոլինայում։ Ամուսինների անկեղծ կապվածության մասին կարելի է դատել նրանց Instagram-ի էջից։ Հեյլին իր գրառման մեջ գրել է. «Այս կյանքում շատ զարմանալի և գեղեցիկ բաներ կան, բայց ամենագեղեցիկն այն է, որ ես ապրում եմ քեզ հետ։ Ես սիրում եմ քեզ»...

3. Արքայազն Հարի և Մեգան Մարքլ

Արքայազն Հարի-Մեգան Մարքլ

Պարզվում է, որ արքայազն Հարին Ռեյչել Զեյնի (Մեգան Մարքլի կերպարը «Ֆորս-մաժոր» սերիալում) մեծ երկրպագուն է եղել: Ստացվում է՝ արքայազնը 2 տարի սիրահարված է եղել Մեգանին, մինչ նրանք առաջին անգամ կհանդիպեին։

Թագավորական լրագրող Քեթի Նիքոլը վավերագրական ֆիլմում պատմել է. «Նա սիրահարված էր Ռեյչել Զեյնին Մեգանին հանդիպելուց 2 տարի առաջ։ Ես դա գիտեմ, որովհետև խոսել եմ նրա ընկերուհիներից մեկի հետ, որն ասաց՝ երեկույթի է եղել արքայազն Հարիի հետ: Այդ ժամանակ նա ամուսնացած չէր, և ընկերուհին հարցրել է, թե ով է նրա համար իդեալական աղջկա կերպար: Հարին տվել է Մեգան Մարքլի անունը «Ֆորս-մաժոր»-ից»:

4. Էշթոն Քութչեր և Միլա Կունիս

Էշթոն Քութչեր-Միլա Կունիս

Միլա Կունիսն ու Էշթոն Քութչերը երկու հրաշալի երեխա ունեն, դերասաններն ամուսնացած են 2015 թվականից։ Նրանք ծանոթացել են «That 70s Show» սերիալի նկարահանման հրապարակում։ Այժմ Միլան և Էշթոնը երջանիկ ամուսիններ են, բայց այն ժամանակ նրանց միջև ընկերական և մասնագիտական հարաբերություններ էին։
Դերասանուհին, սակայն, պնդում է, որ նկարահանումների ժամանակ շատ տարված է եղել ապագա ամուսնով։ Նույնիսկ Միլայի առաջին համբույրը եղել է Էշթոնի հետ: 

«Ես մտածեցի. «Օ՜, նա այնքան գեղեցիկ է, այս Calvin Klein-ի մոդելը: Եվ ես պետք է համբուրե՞մ նրան: Հուզվում և անհարմար էի զգում: Ես սիրահարված էի նրան», - ասել է նա:

5. Ալեքսիս Բլեդել և Վինսենթ Քարտայզեր

լեքսիս Բլեդել-Վինսենթ Քարտայզեր
.
Նրանք հանդիպեցին «Խելահեղները» ֆիլմի նկարահանման հրապարակում, և «Գիլմորի աղջիկների» աստղն անջնջելի հետք թողեց Վինսենթի հոգում: Թեև Վինսենթի և Ալեքսիսի հարաբերությունները միայն գործնական էին «Խելահեղների» ժամանակ, նրանց գործընկեր Ջոն Համը կասկածում էր, որ դրանում ավելին կա:

6. Machine Gun Kelly և Մեգան Ֆոքս

Machine Gun Kelly-Մեգան Ֆոքս

Նրանք ծանոթացան «Կեսգիշերը հացահատիկի դաշտում» թրիլերի նկարահանման հրապարակում և անմիջապես լեզու գտան: Machine Gun Kelly-ն հարցազրույցում պատմել է, թե ինչ երազանքներ է իրեն հաջողվել իրականացնել։ Մասնավորապես, նա դպրոցից սիրահարված է եղել Մեգան Ֆոքսին, որն այժմ իր զուգընկերուհին է։

Երգիչը խոստովանել է, որ իր պատին եղել է Մեգանի նկարը։ 2022 թվականի հունվարին՝ հանդիպումից մեկուկես տարի անց, աստղերը նշանվեցին։

7. Ջոն Կրասինսկի և Էմիլի Բլանտ

Ջոն Կրասինսկի-Էմիլի Բլանտ

Ջոն Կրասինսկին չի ամաչում խոստովանել, որ պաշտել է իր կնոջը՝ Էմիլի Բլանտին, ծանոթության պահից։ Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ «Սատանան կրում է Պրադա»-ն իր սիրելի ֆիլմն է։ 

«Ես բախտավոր եմ, որ նա չի հասկացել, որ ամուսնացել է ստալկերի հետ»,- կատակել է դերասանը։

Նրանք հանդիպել են Լոս Անջելեսի սրճարանում։ Ջոնը պատմել է, թե ինչպես է դա տեղի ունեցել։

«Ես այնքան հուզված էի: Մտածեցի՝ Աստված իմ, կարծես սիրահարվում եմ նրան։ Ես սեղմեցի նրա ձեռքը և ասացի. «Ինձ դուր ես գալիս»»:

8. Արքայազն Ուիլյամ և Քեյթ Միդլթոն

Արքայազն Ուիլյամ-Քեյթ Միդլթոն
Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը սիրահարվել են երիտասարդ տարիքում, և այս գրավիչ պատմությունը, ինչպես գիտենք, երջանիկ ավարտ ունի։ Նրանք սկսել են հանդիպել, երբ երկուսն էլ Շոտլանդիայի Սենթ Էնդրյուս համալսարանի ուսանողներ էին. երիտասարդները միասին բնակարան էին վարձել համալսարանից դուրս: Նրանց հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2004 թվականին, իսկ 2010-ին ամուսնացել են

Իր գրքում թագավորական վերլուծաբան և կենսագիր Քեթի Նիքոլն ասում է, որ Քեյթի նախկին սենյակակիցը հայտնել է նրա գաղտնիքը. ժամանակին Քեյթը խորապես սիրահարված է եղել ապագա ամուսնուն: Հարևանի պատմելով՝ նա կատակով ասել է. «Ուիլյամի նման մարդ չկա»։

Ընկերուհին նույնիսկ խոստովանել է, որ Քեմբրիջի դքսուհու պատին արքայազն Ուիլյամի դիմանկարն էր փակցված: Ավելի ուշ Քեյթը հերքել է դա, բայց նրա ամուսինը սիրում է կատակել այդ մասին:

9. Քեթրին Շվարցենեգեր և Քրիս Պրատ

Քեթրին Շվարցենեգեր-Քրիս Պրատ
Քրիսը Քեթրինի սիրելին էր մեկ տարի, մինչև նրանք սկսեցին հանդիպել: Գրողի և դերասանի սիրավեպը սկսվեց 2018 թվականի ամռանը, իսկ մեկ տարի անց նրանք ամուսնացեան, և անցյալ տարի դուստր ունեցան։

Մի անգամ հարցազրույցներից մեկում Քեթրին Շվարցենեգերին հարցրել են, թե հայտնի Քրիսներից որն է իրեն ամենաշատը դուր գալիս՝ Քրիս Հեմսվորթը, Քրիս Էվանսը թե Քրիս Պրատը: «Քրիս Էվանս», - պատասխանել է նա, բայց հետո անմիջապես ուղղել իրեն։- «Իրականում Քրիս Պրատ: Նա վերջերս լավ տեսք ունի, այնպես, որ ո՞վ գիտե»:

Երբ Պրատը տեսավ տեսանյութը մի քանի տարի անց, ցնցվեց։ «Շատ հաճելի է։ Ես երբեք չեմ տեսել այս հարցազրույցն առաջ: Շնորհակալ եմ, որ ցույց տվեցիր ինձ»,- ասել է նա՝ հուզված կնոջ խոստովանությունից։

10. Ջեյմի Լի Քերթիս և Քրիստոֆեր Գեստ

Ջեյմի Լի Քերթիս-Քրիստոֆեր Գեստ

Ջեյմի Լի Քերթիսն ամուսնացած է Քրիստոֆեր Գեստի հետ 1984 թվականից։ Դերասանուհին պատմել է, որ նրա մեջ միանգամից հարազատ հոգի է զգացել։

«Դեբրա Հիլլը և ես թերթում էինք Rolling Stone-ը և հանդիպեցի երեք տղամարդու լուսանկարի: Նայեցի աջ կողմում գտնվող տղային՝ վանդակավոր վերնաշապիկով և չարաճճի ժպիտով։ Ես նախկինում նրան երբեք չէի տեսել: «Ես կամուսնանամ նրա հետ»․ ասացի ընկերուհուս և մատս դրեցի նրա նկարի վրա», - ասել է Ջեյմին: Այդ տղան Քրիստոֆեր Գեստն էր: