Logo

10 «կռիսական» խորհուրդ՝ Մհեր Արշակյանից

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 29.12.2020Հեղինակներ
մհեռռ min - 10 «կռիսական» խորհուրդ՝ Մհեր Արշակյանից
1.Իմացեք՝ որքան էլ վերևներով քայլեք, կգտնվի մեկը, որը կքայլի ձեր վրայով:
 
2.Վախեցեք այն սիրուց, որը սիրողի բռի մեջ է:
 
3.Ձեր վիճակը լուրջ է, երբ շունչը կտրվում է ոչ թե բարձրանալիս, այլ՝ իջնելիս:
 
4.Պատրաստ եղեք՝ ձեր կյանքի գլխավոր սիրո մեջ դուք տառապանքով եք վճարելու այն պարտքը, որը երջանկության տեսքով վերցրել եք երկրորդական սերերից…
 
5.Մինչև նրան չընդունեք ինչպիսին նա կա, չեք կարող մտածել նրան փոխելու մասին:
 
6.Միևնույն է, թե ինչ աշխարհում եք ծնվել, բայց վայ ձեզ, եթե այդ աշխարհում ամեն ինչ ձեզ համար դարձավ միևնույն:
 
7.Հավատացեք, ավելի սարսափելի է մոռանալ, թե ինչպես չեն սիրում, քան՝ ինչպես են սիրում:
 
8.Վախեցեք, երբ ձեր սիրելիի համար միևնույն է ոչ թե ձեր մնալը, այլ՝ գնալը:
 
9.Լավ կլինի սիրեք առանց Աստծո, որպեսզի ի վերջո չբացահայտեք, որ սիրո մեջ ինքը չկա:
 
10.Պետք չէ քաջություն ունենալ ամաչելու, պետք է վախ ունենալ, որ կամաչեք…