Logo

10 փաստ Պենելոպե Կրուսի կյանքից և կինոկարիերայից

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:05 / 28.04.2022Կինո
Պենելոպե Կրուս

Հայտնի օսկարակիր դերասանուհին և մոդելը, լեգենդար ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի մուսան, խենթ իսպանուհի Պենելոպե Կրուսը գիտի, թե ինչպես գրավել տղամարդկանց սրտերը: Նրա տաղանդի, հաստատակամության, աշխատասիրության ու գեղեցկության շնորհիվ նրա յուրաքանչյուր դեր մի նոր կյանքի է նման՝ պայծառ ու անկանխատեսելի։

Իսպանացի ամենասեքսուալ դերասան Խավիեր Բարդեմի կինն այսօր նշում է ծննդյան 48-ամյակը։

Ներկայացնում ենք ամենահետաքրքիր փաստերը Պենելոպեի կենսագրությունից և կինոկարիերայից.

Пенелопе Крус

Վաղ տարիքում Պենելոպեն ինը տարի բալետ է սովորել Իսպանիայի ազգային կոնսերվատորիայում, ինչպես նաև ինտենսիվորեն ուսումնասիրել է դասական և ջազ պարերը։ 15 տարեկանում նա հաղթել է մոդելային մրցույթում, որի շնորհիվ սկսել է նկարահանվել երաժշտական ​​տեսահոլովակներում։

Պենելոպե Կրուս 1

1988


Պենելոպեի կինոդեբյուտը կայացել է 1992 թվականին։ Դերասանուհին նկարահանվել է «Jamón Jamón» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը դերասան Խավիեր Բարդեմն էր։ Կրուսն ամուսնացել է նրա հետ 18 տարի անց՝ 2010 թվականին։

Пенелопе Крус -2

Կադր «Jamón Jamón» ֆիլմից, 1992


Մինչ Խավիերի հետ ամուսնանալը, դերասանուհին ավելի քան երեք տարի հանդիպում էր Մեթյու ՄակՔոնախիի և Թոմ Քրուզի հետ։ Պենելոպեն Թոմին հանդիպել է «Vanilla Sky»-ի նկարահանման հրապարակում։

Պենելոպե Կրուս 3

Կադր «Vanilla Sky» ֆիլմից, 2001


Պենելոպե Կրուսն առաջին և միակ իսպանացի դերասանուհին է, ով արժանացել է «Օսկար»-ի: Հատկանշական է, որ իսպանացի տղամարդ դերասաններից ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակի միակ դափնեկիրը նրա ամուսինն է՝ դերասան Խավիեր Բարդեմը։ Պենելոպեն նաև առաջին իսպանացի դերասանուհին է, ով աստղ է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում:

Պենելոպե Կրուս 4

2012

Պենելոպե Կրուս 5

2011


Պենելոպե Կրուսը չի թաքցնում իր գեղեցկության գաղտնիքը. ըստ դերասանուհու՝ կնոջը յուրահատուկ և գեղեցիկ է դարձնում հարգանքը. «Դա քեզ սիրելու և հարգելու որոշում կայացնելու մասին է: Եղիր քո լավագույն ընկերը»:

Պենելոպե Կրուս 6

Բացի իր մայրենի իսպաներենից, Պենելոպեն տիրապետում է ևս 3 լեզուների՝ դերասանուհին ազատ տիրապետում է իտալերենին, ֆրանսերենին և անգլերենին։

Պենելոպեի քույրը՝ Մոնիկա Կրուսը, միացել է «Pirates of the Caribbean: On Stranger Tides» ֆիլմի նկարահանումներին՝ որպես դերասանուհուն փոխարինող: Այդ ժամանակ Պենելոպեն հղի էր, ինչն ինչ-որ չափով դժվարացնում էր նկարահանումները, հատկապես՝ խոշոր պլանով։

Պենելոպե Կրուս 7

Դերասանուհին զբաղվում է բարեգործությամբ, նախկինում օգնել է Մայր Թերեզա հիմնադրամին։ Պենելոպեն հիմնել է բարեգործական կազմակերպություն, որն աջակցում է անօթևան հնդիկ աղջիկներին, ինչպես նաև իր միջոցներով կառուցել է աղջիկների համար դպրոց և բժշկական կլինիկա Կալկաթայում։

Պենելոպե Կրուս 8

Պեդրո Ալմոդովարի «Átame!» ֆիլմը, Պենելոպե Կրուսի խոսքերով, շրջել է իր կյանքը։ Նա այն դիտել է 14 տարեկանում և որոշել, որ պարզապես պետք է աշխատի Ալմոդովարի հետ։

Դերասանուհու կարիերայի գրեթե ամենասկզբում իսկական հրաշք տեղի ունեցավ, ռեժիսորն ինքը զանգահարեց նրան՝ շնորհավորելու հաջողության համար և հրավիրելու լսումների։ Այժմ Ալմոդովարն ու Կրուսը նկարահանման հրապարակում գրեթե անբաժան են՝ միասին նկարահանելով 7 ֆիլմ։

Պենելոպե Կրուս 9


Չնայած այն հանգամանքին, որ դերասանուհին ամուսնու և երեխաների հետ շատ ժամանակ է անցկացնում ԱՄՆ-ում, Կրուսն իրեն իսկական իսպանուհի է համարում:

«Ես իսկական իսպանացի եմ, սիրում եմ իմ քաղաքն ու երկիրը։ Ես սիրում եմ սնունդն ու մշակույթը։ Մայրս ու քույրս ապրում են այստեղ։ Ես կապված եմ ընտանիքիս», - հարցազրույցներից մեկում ասել է Պենելոպեն։

Պենելոպե Կրուսը սիրում է և գիտի, թե ինչպես պատրաստել: Նա սիրում է իսպանական և իտալական խոհանոց, հյուրերին կարող է ֆրիտա առաջարկել, իսկ նրանց համար, ովքեր դիետա են պահում, մատուցել իսպանական լոլիկի գասպաչո ապուր։ Elle-ին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ եթե հնարավորություն ունենար որևէ մեկին ընթրիքի հրավիրելու, ապա հյուրերի ցանկում կհայտնվեին Օդրի Հեփբերնը, Ուիլյամ Շեքսպիրը, Մերիլին Մոնրոն և Մերիլ Սթրիփը։ Նա պարզապես կլռեր և կլսեր իր հյուրերին։