Logo

10 քայլ, որով կարող եք ավելի առողջ դարձնել ձեր սննդակարգը [խորհուրդներ Լիդիա Այվազյանից]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 20.08.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Բացառիկ
36187912 1746406418781458 5194018643859472384 o - 10 քայլ, որով կարող եք ավելի առողջ դարձնել ձեր սննդակարգը [խորհուրդներ Լիդիա Այվազյանից]

Այսօր, երբ շատերն են սկսել առողջ սնվելու մասին մտածել, շատերն են ինտերնետը փորփրում ճիշտ սննդակարգի, առողջ ապրելակերպի մասին տեղեկատվություն հավաքելու համար, մենք որոշեցինք ձեզ օգնել և դիմել բժիշկ, դիետոլոգ Լիդիա Այվազյանին, որն իր աշխատանքային փորձով արդեն շատերին է օգնել մեկընդմիշտ որդեգրել ճիշտ սնվելու նուրբ արվեստը, առողջ լինելու գաղտնիքներն ու առավելությունները։

Ահա 10 հիմնական քայլ, որոնք ձեզ կօգնեն հասկանալ՝ առողջ սնունդը համեղ է և բազմազան։

քայլ 1

Ուտում ենք 5 բաժին միրգ և բանջարեղեն։ 1 բաժինը = ձեր ափը։
Օրինակ՝ նախաճաշին ավելացրեցինք աղցան՝ լոլիկ վարունգով, միջուտեստին մի խնձոր վերցրեցինք, լանչին եփված բանջարեղեն վերցրեցինք, ընթրիքին ավելացրեցինք կանաչի… հեշտ է չէ՞…

68987545 701130787015406 49776514887057408 o 960x720 - 10 քայլ, որով կարող եք ավելի առողջ դարձնել ձեր սննդակարգը [խորհուրդներ Լիդիա Այվազյանից]

քայլ 2.

Հաճախ մտածեք ջրի մասին։ Նկատեք, որ չեմ պնդում 2 լիտր ջուր ամեն օր, այլ ասում եմ՝ աշխատելիս ջուրը ձեր կողքը դրեք, վերցրեք ճանապարհ գնալիս։ Ուտելուց ջուրը նախընտրեք այլ խմիչքներին։

քայլ 3.

Անհնարին մի բան՝ ուտել առանց տեխնիկայի՝ հեռախոս, հեռուստացույց, համակարգիչ։ Կարճ ժամանակ անց կնկատեք, թե որքան հետաքրքիր են դառնում ձեր սննդընդունումները։

քայլ 4.

Կարող եք նշանակել 1 բուսակերական օր շաբաթվա ընթացքում։ Այս հնարքը բազմազանություն կմցնի ձեր սննդակարգ և կբալանսավորի այն՝ բուսական սպիտակուցի պարունակությամբ։

քայլ 5.

Սեղանի վրա մի պահեք աղը, միայն ավելացրեք եփվող ուտեստների մեջ, իհարկե պետք է նաև աշխատել եփվող ուտեստի վրա քիչ աղ ավելացնել։

քայլ 6.

Սեղանի կոնֆետների և քաղցրի փոխարեն միշտ դրեք կտրատած բանջարեղեն, մրգեր և ընկուզեղեն։

49047958 564269487368204 7014327132247556096 o 960x453 - 10 քայլ, որով կարող եք ավելի առողջ դարձնել ձեր սննդակարգը [խորհուրդներ Լիդիա Այվազյանից]

քայլ 7.

Սեղանին սնդընդունման ժամանակ քաղցր հեղուկներ մի օգտագործեք, անգամ եթե դրանք տատիկն է պատրաստել, միշտ կարելի է հյութերը փոխարինել ջրով։

քայլ 8.

Մի գնեք և տանը մի պահեք քաղցր, այլ ինքներդ պատրաստեք, կարելի է երեխաների հետ։ Կարևոր է՝ ինքնուրույն կառավարել շաքարի քանակությունը։

քայլ 9.

Աշխատեք կարմիր միս (տավար, գառ, խոզ) օգտագործել շաբաթը 1 կամ 2 անգամ, կարող եք կարմիր միսը փոխարինել լոբազգիներով, ձկով կամ թրչնամսով։

Մսիշուկա - 10 քայլ, որով կարող եք ավելի առողջ դարձնել ձեր սննդակարգը [խորհուրդներ Լիդիա Այվազյանից]

քայլ 10.

Օրական քայլել 30 րոպե։ Շատ դժվար չի, չէ՞։ Ընտրում ենք մի այգի և զբոսնում ու միաժամանակ շփվում ընկերների հետ։

 

Պարտադիր չէ սկսել բոլորը միանգամից, կարելի է կամաց-կամաց ձևավորել այս չքնաղ սովորությունները։