Logo

10 ճշմարտություն կորոնավիրուսի մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 18.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
ккк - 10 ճշմարտություն կորոնավիրուսի մասին

Համացանցը լի է կորոնավիրուսի մասին տեղեկատվությամբ, հաճախ՝ սուտ ու անստույգ։ Մենք արանձնացրել ենք մի քանի բան, որոնք վստահաբար համապատասխանում են իրականությանը.

1.COVID-19 կորոնավիրուսը 70%-ով նման է ծանր սուր շնչառական հիվանդություններին։

2.Ախտանիշներն են՝

 

  • Չոր, անարդյունավետ հազ
  • Ջերմություն (38 °C կամ ավելի բարձր)
  • Շնչառական դժվարություններ
  • Կրծքավանդակի հատվածում ցավ
  • Գլխացավ, գլխապտույտ

3.Կորոնավիրուսի տարածումը կապ չունի եղանակի ու ջերմաստիճանի հետ: Այն տարածվում ա ցանկացած եղանակային պայմաններում:

4. Ալկոհոլը ոչ միայն չի պայքարում կորոնավիրուսի դեմ, այլև կարող է թուլացնել իմունիտետը։

5.Միայն բժշկական դիմակի վրա հույս դնել չի կարելի. թեև այն չի փրկում կորոնավիրուսից, սակայն թույլ է տալիս նվազեցնել տարբեր շնչառական վարակների ռիսկը և կանխարգելում է վիրուսի տարածում հազալու և/կամ փռշտալու դեպքում։

6.Սխտորը պայքարում է միկրոբների դեմ, ոչ թե վիրուսների, հետևաբար այն չի փրկի կորոնավիրուսից։ Այս պարագայում նույնքան անարդյունք են նաև անտիբիոտիները։

7.Շատերը պնդում են, որ արտաքին միջավայրում վիրուսը ապրում է 12 ժամ, սակայն ԱՀԿ-ն հաղորդում է, որ այն կարող է կենսունակ ու վարակիչ մնալ մի քանի ժամից մինչև մի քանի օր:

8.Մինչդեռ տարածված կարծիք կար, որ հարկավոր է պահպանել երեք մետր հերավորություն, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ախտանշաններ ունեցող անձից հեռու կանգնել մեկ մետրի չափով։

9.Կորոնավիրուսն անբուժելի չէ, ապաքինման ընթացքը մեծապես կախված է մարդու իմունիտետից. հիմնական խոցելի խումբը տարեցներն են։

10.Տնային կենդանիները՝ շներն ու կատուները չեն կարող վարակել մարդուն։