Logo

11  նշանակալից ամսաթիվ հակաբեղմնավորիչների պատմության մեջ

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 29.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
.jpg - 11  նշանակալից ամսաթիվ հակաբեղմնավորիչների պատմության մեջ

Պահպանակներն ու հակաբեղմնավորիչները օգնում են ունենալ հագեցած սեռական կյանք։ Բայց դա մեր օրերում է թվում այդքան հեշտ, իսկ ի՞նչ են արել մարդիկ դարեր առաջ։ Պարզվում է հակաբեղմնավորիչների պատմությունը շատ ավելի հին է, քան կարելի է պատկերացնել. միջոցները տարբեր են, բայց նպատակը մեկը։

Մ.թ.ա 1300 թվական

Եգիպտացի կանայք կոկորդիլոսի արտաթորանքներից հեշտոցային մոմեր են պատրաստում և օգտագործում դրանք որպես հակաբեղմնավորիչ:

Մ.թ.ա 900 թվական

Չինացի բժիշկները խորհուրդ են տալիս կանանց սեռական հարաբերությունից անմիջապես հետո կուլ տալ սնդիկի մեջ թաթախված 16 շերեփուկ ՝ որպես պաշտպանություն հղիությունից: Սաղմը թունավորելով ՝ կինն ինքն իրեն աստիճանաբար թունավորվում է:

Մ.թ.ա 200 թվական

Արաբ կանայք ուտում էին մանրացված նռան, քարի աղի և այլումի խառնուրդով պատրաստված զանգված։ Դրանից հետո նրանք տհաճությամբ էին նայում նռանը (և ամուսնուն)։

1100 թվական

Դոմինիկյան եկեղեցին խորհուրդ է տալիս սեռական ակտից հետո կա՛մ երեք անգամ թքել գորտի բերանի մեջ, կա՛մ ուտել մեղվի կրունկ։

1400 թվական

Իտալացիները խմում էին սոխի թարմ քամած հյութ: Այն արդյունավետորեն կանխում է հղիությունը. Տղամարդիկ աշխատում են հեռու մնալ նման կանանց:

1650 թվական

Գերմանացի կանայք սեռական օրգանները վերամշակում են ծխախոտի խառնուրդով։

1750 թվական

Եվրոպայում ժողովրդականություն են վայելում կենդանիների միզապարկից և աղիքներից պատրաստված բազմակի օգտագործման պահպանակները։

1855 թվական

Առաջին ռետինե պահպանակների հաղթական սկիզբը: Սկզբում դրանք պատրաստում էին ըստ պատվերի, և անհրաժեշտ էին բժշկի չափումները։

 

2000-ականներ

Գիտնականները հեղուկ պահպանակներ են հնարում:

 

Պահպանակների ստեղծման պատմությունը…