Logo

20+ փաստ Մարի Դյուպլեսիի մասին՝ աղքատ գյուղացի, որը նվաճեց Փարիզի էլիտան և Ալեքսանդր Դյումային

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:31 / 28.04.2022Հեղինակներ
Մարի Դյուպլեսի

Առեղծվածային Մարի Դյուպլեսին ժամանակին համարվում էր Փարիզի ամենահայտնի կանանցից մեկը։ Նրա հաջողության գաղտնիքները ոչ միայն բնական գեղեցկությունն ու բարձր հասարակության մեջ ունեցած կապերն էին, այլև բարդ իրավիճակներից էլեգանտ կերպով դուրս գալու կարողությունը։

Մենք որոշեցինք ուսումնասիրել ֆրանսիացի դրամատուրգ Ալեքսանդր Դյումա կրտսերի մուսայի կյանքի շրջադարձերը: Պարզվեց, որ աշխարհիկ կոկետուհու վառ ապրելակերպի հետևում թաքնված է տխուր, բայց գեղեցիկ սիրո պատմություն։

Мари Дюплесси

Ալֆոնսինա Ռոզա Պլեսին ծնվել է 1824 թվականի հունվարի 15-ին՝ աղքատ ընտանիքում։ Մայրը մանկուց լքել է նրան, իսկ հայրն աղջկան վաճառել է 70-ամյա մի տղամարդու, որը նրան տարել է Փարիզ։

14-ամյա Ալֆոնսինայի համար Ֆրանսիայի մայրաքաղաքում կյանքը միանգամից չի դարձել երջանիկ. նա ստիպված է եղել փոխել բազմաթիվ մասնագիտություններ, մինչև կկարողանա դուրս գալ բարձրաշխարհիկ հասարակություն։ Հայտնի է, որ ապագա կամելիազարդ տիկինն աշխատել է լվացքարար, դերձակ, առաքող՝ կանացի խանութում, գլխարկագործ, վաճառող՝ բուտիկում։ Կարճ ասած՝ նա տասնյակ հազարավոր երիտասարդ աշխատավորներից մեկն էր, որոնք ապրում էին վերնահարկերում և միշտ չէ, որ կանոնավոր սնվում էին:

Չնայած կյանքի դժվար պայմաններին՝ Ալֆոնսինան տարիքի հետ ավելի ու ավելի գեղեցիկ և հմայիչ էր դառնում։ Ժամանակակիցները նրան նկարագրել են որպես «անսովոր գրավիչ անձնավորություն՝ սլացիկ և փառահեղ կազմվածքով, կիսաթափանցիկ մաշկով և սև թավշյա մազերով»։ Նրա նրբագեղ պահվածքը բառացիորեն հիպնոսացնում էր տղամարդկանց, ինչն, անկասկած, օգտագործում էր աղջիկը։

Ինչպես հազարավոր այլ հմայող կանայք, Ալֆոնսինա Պլեսին երազում էր ամուսնանալ հարուստի հետ։ Զուգընկեր գտնելու համար երիտասարդ տիկինը դարձավ գրիզետ՝ պարուհի հասարակական վայրերում:

Լեգենդի համաձայն՝ ֆրանսիացի հայտնի թատերական ռեժիսոր Նեստոր Ռոկպլանը մի անգամ Ալֆոնսինային նկատել է կեղտոտ զգեստով՝ տապակած կարտոֆիլի վաճառասեղանի դիմաց: Աղջիկը կծում էր կանաչ խնձոր, որն ակնհայտորեն նրան դուր չէր գալիս: Երբ մեկ տարի անց Ռոկպլանը հանդիպեց Ալֆոնսինային Ranely-ի նորաձև պարասրահում, ապշած էր. մուրացկանը վերածվել էր փայլուն բարձրաշխարհիկ տիկնոջ:

Մարի Դյուպլեսի

Ալֆոնսինայի կյանքը փոխեց փոքրիկ թվացող մի իրադարձություն։ Մի անգամ, երբ աղջիկն ընկերների ուղեկցությամբ մեկնում էր մասնակցելու Սեն-Կլաուդի փառատոնին և մտավ տեղական ռեստորան՝ պատսպարվելու հորդառատ անձրևից, օբյեկտի տերը նրան հրավիրեց հաջորդ հանգստյան օրերին իր հետ գնալ զբոսանքի:

Հաջող զբոսանքը ճակատագրական դարձավ․ Ալֆոնսինային սիրահարված հարուստ ռեստորանատերը նրա համար ոչ միայն բնակարան վարձեց, այլև մեծ գումար հատկացրեց ապրելու համար։

Նոր երկրպագուները միայն ամրապնդեցին Նորմանդիայի նախկին գյուղացի կնոջ դիրքերը։ Իսկ Ալֆոնսինայի կյանքում կոմս դե Գիշի հայտնվելը ճանապարհ բացեց դեպի բարձրաշխարհիկ հասարակություն։

Արման դը Գրամոն՝ կոմս դե Գիշ, Ալֆոնսինա Պլեսիի գլխավոր երկրպագուներից մեկը

Мари Дюплесси 1

Սիրահարված կոմսն աղջկան սովորեցրեց գրել-կարդալ, աշխարհիկ բարքեր, դաշնամուր նվագել և նույնիսկ սեր սերմանեց նրա մեջ գրականության հանդեպ։ Թվում էր, թե երիտասարդ անձնավորությունը որոշել է կյանքը նորից սկսել. նա փոխեց իր անունը և վերածվեց Մարի Դյուպլեսիի:

Մարիի համբավն աճում էր օրեցօր։ Աղջիկը նույնիսկ բացեց իր սեփական սրահը, ուր հրավիրվում էին միայն ֆրանսիական բոհեմի ամենանշանավոր ներկայացուցիչները։ Նրա գեղեցկության զգացումին նախանձում էին, հիանում։ Դուպլեսիի զգեստապահարանը, որը բաղկացած էր բազմաթիվ սպիտակ և մարգարտյա զգեստներից, ընդունում էին որպես փարիզյան արիստոկրատիայի վերին շերտերի տիկնանց մոդել։

Արման դը Գրամո 1

Երբ 1842 թվականին Մարին հանդիպեց Ալեքսանդր Դյումա որդուն, նրա կյանքը կտրուկ փոխվեց։ Վառ զգացմունքը տիրել էր նաև դրամատուրգին, որը հետագայում իր սիրելիի կերպարը նկարագրել է որպես «զվարճանքի, տխրության և միամտության խառնուրդ»։

Իմանալով Դյումայի սիրո մասին՝ Մարին սկզբում մերժեց նրան. «Դուք կունենաք աննախանձելի ընկերուհի. նյարդային, հիվանդ, տխուր կին, իսկ երբ զվարճալի լինի, ապա կլինի տխուր զվարճանք: Պարզապես մտածեք՝ մի կին, որը տարեկան ծախսում է 100000 ֆրանկ։ Դա լավ է հարուստ ծեր մարդու համար, բայց շատ ձանձրալի է Ձեզ նման երիտասարդի համար»:

Ալեքսանդր Դյումա կրտսեր

Ալեքսանդր Դյումա կրտսեր

Թեև Մարի Դյուպլեսիին շրջապատում էին ամենահարուստ տղամարդիկ, նա ընտրեց սահմանափակ միջոցներով Ալեքսանդր Դյումային։ Չնայած զույգի հարաբերությունները՝ հակառակ բոլորի նախանձի, լավ էին ընթանում, մեկ տարի անց գրողը լքեց իր սիրուհուն՝ թողնելով նրան հրաժեշտի գրություն. «Ես այնքան հարուստ չեմ, որ քեզ սիրեմ այնպես, ինչպես կցանկանայի, և ոչ այնքան աղքատ, որպեսզի սիրելի լինեմ այնպես, ինչպես դու կուզեիր»։

2 ամիս անց զույգն ընդմիշտ բաժանվեց մանր վեճից հետո, որն, ըստ լուրերի, պայմանավորված էր նրանով, որ Դյումա որդին չի կարողացել հորից վերցնել «Երեք հրացանակիրների» պրեմիերայի տոմսեր:

Մարի Դյուպլեսի՝ կամելիազարդ տիկինը

Մարի Դյուպլեսի

Դյումայի՝ բաժանվելու որոշման վրա կարող էր ազդել սիրուհու անհանգիստ բնավորությունը. գրողը լավ գիտեր երկրպագուներին հիմարացնելու՝ Մարիի կարողության մասին: Երբ նրան հարցրել են, թե ինչու է հաճախակի խաբում, պատասխանել է. «Ստից ատամները սպիտակում են»։

Ավելի ուշ սիրո տխուր պատմությունը դարձավ հայտնի «Կամելիազարդ տիկինը» վեպի հիմքը, իսկ Մարի Դյուպլեսին՝ նրա գլխավոր հերոսի՝ Մարգարիտ Գոթյեի նախատիպը։ Ենթադրվում է, որ սյուժեն այնքան մոտ է իրականությանը, որ նույնիսկ կամելիաները՝ Մարգարիտի սիրելի ծաղիկները, պատահական չեն ընտրվել. իրականում Մարի Դուպլեսին հիվանդության պատճառով չէր կարողանում տանել ծաղիկների սուր բույրը։ Նա իր սենյակը կարողանում էր զարդարել միայն առանց հոտի կամելիաներով։

Մարի Դյուպլեսի 3

Դյումա որդու հետ սիրավեպը վերջինը չէր Մարիի կյանքում։ Իր անունը հավերժացնող գրողից բաժանվելուց հետո Դյուպլեսին հանդիպեց կոմպոզիտոր Ֆրանց Լիստի և կոմս Էդուար դե Պերրեգոյի հետ։ Ու, թեև Մարին ամուսնացավ կոմսի հետ և խնդրեց իրեն կոմսուհի անվանել, բյուրոկրատական ձևականությունների պատճառով նրանց միությունը երբեք չհաստատվեց Ֆրանսիայի հյուպատոսի կողմից։

Զարգացող հիվանդությունը Մարիի համար անհնարին դարձրեց ամուսնացած տիկնոջ կարգավիճակի վայելքը։ Ապրելով ընդամենը 23 տարի՝ Դուպլեսին հանձնվեց հիվանդությանը։

Ասում են՝ Մարի Դյուպլեսին կյանքի վերջին պահերին ցանկացել է տեսնել իր նախկին սիրեցյալին՝ Ալեքսանդր Դյումա կրտսերին, որն այդ պահին ճանապարհորդում էր և ոչինչ չգիտեր իր սրտի տիկնոջ վիճակի մասին։

Մարի Դյուպլեսի 4

Կնոջը հավատարիմ կոմս դը Պերրեգոն այլևս երբեք չամուսնացավ, իսկ Ալեքսանդր Դյումա որդին ժառանգներին նույնիսկ կտակեց հոգ տանել իր սիրելիի գերեզմանին:

«Կամելիազարդ տիկինը» վեպը լույս է տեսել գլխավոր հերոսի նախատիպի մահից մեկ տարի անց։ Այդ շատ փոքր ստեղծագործությունը նկարագրում է Դյումայի առաջին հանդիպումն իր նրբագեղ տիկնոջ հետ, պատմում է զույգի զգացմունքների և կասկածների մասին, որոնց սերը բախվում է դաժան իրականությանը։