Logo

20 փաստ գնչուների մասին

Հեղինակ
naira-art
00:00 / 08.04.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2222 4 - 20 փաստ գնչուների մասին

 

Ապրիլի 8-ին նշվում է Գնչուների միջազգային օրը: Այն հիմնադրվել է Գնչուների առաջին համաշխարհային կոնգրեսի ժամանակ, որը կայացել է 1971 թվականի ապրիլի 8-ին, Լոնդոնում։  Կոնգրեսին մասնակցել են գնչուներ` 30 երկրներից: Այդ ժամանակ նաեւ ազգային խորհրդանիշեր են ընդունվել՝ դրոշ եւ օրհներգ, որն աշխարհի գնչուներին թույլ է տվել իրենց մեկ միասնական ազատ ժողովուրդ ճանաչել:

Բոլոր ժամանակներում գնչուներին վերաբերվել են զգուշորեն ու ոչ այնքան սիրալիր, քանի որ նրանք հայտնի են գողությամբ, հիպնոզի հասցնելու ունակությամբ։ Գնչուների մասին մեր տեղեկությունները շատ հաճախ սահմանափակվում է հենց այսքանով։ Միգուցե նաև, որ նրանք թափառական ազգ են, յուրօրինակ երգ ու պար ունեն և կարողանում են գուշակել։ Սակայն, քչերը գիտեն, որ գնչուների հագուստը ստեղծվել է 19-րդ դարում, նրանք հայտնի խաղաղասերներ են և, որ նրանց շարքերում բազմաթիվ գիտնականներ, կոմպոզիտորներ, ռեժիսորներ, նկարիչներ, ֆուտբոլիստներ, պատմաբաններ, հոգևորականներ կան։

Գնչուներին քիչ թե շատ ճանաչելու համար առանձնացրել ենք նրանց մասին պատմող  20 փաստ։

ba1ab848 52a1 4365 a52d c48e687e71b6 1 - 20 փաստ գնչուների մասին

 

  1. Յուրաքանչյուր գնչուի համար ամենամեծ պատիժը համարվում է թափառախմբից արտաքսումը։ Դա արվում է միայն ամենաբարդ հանգամանքների կամ ամենածանր հանցագործությունների դեպքում։

 

20170603130527 - 20 փաստ գնչուների մասին

 

2.  Եթե դուք տեսնում եք մի ականջօղով գնչուի, ապա դա նշանակում է, որ նա ընտանիքի միակ երեխան է։ Իսկ այ կարճ մազերով գնչուի դուք հաստատ տեսած չեք լինի, քանի որ կարճ սանրվածքը գնչուների համար անպատվություն է։ Հնում կարճ կտրել են միայն արտաքսված ու մեկուսացված գնչուների մազերը։ Ու սա այլևս ավանդույթ է դարձել այս ժողովրդի համար։

 

unnamed 7 - 20 փաստ գնչուների մասին

 

3. Մեր օրերում գնչուների մեծամասնությունը հրաժարվել է թափառելու կենսակերպից, միայն եվրոպական գնչուների մեկ տոկոսն է , որ շարունակում է տեղից տեղ տեղափոխվել։

 

9541.750x545.1485795401 - 20 փաստ գնչուների մասին

 

4. Ամենատարածված ու անսովոր գնչուական կերակրատեսակը տապակած կամ խորոված ոզնին է։ Հատակապես այս կերակուրը սիրում են լեհական և մերձբալթյան գնչուները։ Սա ծագել է կյանքի այն շրջանում, երբ նախկինում փախչելով հասարակության հալածանքներից, ապրում էին անտառներում։

 

maxresdefault 4 960x540 - 20 փաստ գնչուների մասին

 

5. Նրանց տոնական միջոցառումներին երբեք չես հանդիպի հարբած գնչուի։ Նրանց մոտ ընդունված չէ շատ խմել։ Խնջույքների ժամանակ երիտասարդների մի խումբ հերթապահում է և հսկում, որ ոչ ոք շատ չխմի, կոնֆլիկտներ չստեղծվեն և որևէ մեկը չափը չանցնի։

 

unnamed 1 1 - 20 փաստ գնչուների մասին

 

6. Գնչուների մոտ ամուսնության տարիքը սկսվում է 14-ից։ Յուրաքանչյուր միջոցառման ժամանակ բոլոր այն աղջիկները, որոնց 14-ը լրացել է, նրանք ողջ երեկույթի ժամանակ պարում են, քանի որ գիտեն, որ այդ ժամանակ չամուսնացած տղաների հայրերը մանրակրկիտ ուսումնասիրում և ընտրում են իրենց պոտենցյալ հարսներին։ Այն աղջիկները, որոնք չեն կարողանում մինչև 19 տարեկանը ամուսնանալ, նրանք համարվում են «տանը մնացածներ»։

 

8 1 - 20 փաստ գնչուների մասին

 

7. Հարսնացուի հայրը կամ եղբայրը իրենց աղջկա համար ամուսնանալու գին են սահմանում։ Դա անփոփոխ ոսկու տեսքով է։ Ոսկին կիլոգրամով կամ բանկաներով են չափում։ Ասենք կարող են երեք լիտրանոց մի քանի բանկայով ոսկեղեն պահանջել։

 

images - 20 փաստ գնչուների մասին

 

8. Գնչուհիների ոսկու հանդեպ սերը աղքատության ու ամուսնալուծության դեպքում ապահովության հետ է կապված։ Եթե ամուսինը տնից դուր հանի, գնչուհին գիտի, որ ականջօղերն ու մատանիները նան կփրկեն սկզբնական շրջանում։ Շատ գնչուհիներ հիպնոզելու ունակություն ունեն, որի միջոցով էլ «զոհին» թալանում են։ Դրա համար խորհուրդ է տրվում խոսելիս չնայել նրանց աչքերի մեջ։

 

009 - 20 փաստ գնչուների մասին

 

9. Հարսանիքի օրը տարեց կանայք հարսի հետ փակվում են նրա ննջասենյակում ու ստուգում կույս է արդյոք, թե՞ ոչ։ Կուսությունից զրկելու ընթացքին փեսացուն չի մասնակցում։ Ավարտից հետո սպիտակ սավանը կարմիր արյան հետքերով դուրս են հանում սկուտեղի վրա դրված և ցուցադրում բոլոր հյուրերին։

 

ընտանիք - 20 փաստ գնչուների մասին

 

10. Գնչուն պարտադիր պիտի ընտանիքում գոնե մի տղա ունենա։ Եթե տղա- ժառանգը երկար ժամանակ չի հայտնվում, այդ ժամանակ ծնողները որդեգրում են տղա երեխայի։ Ընդ որում, երեխան կարող է լինել ցանկացած ազգության և ունենալ ցանակացած արտաքին։ Այստեղից էլ տարածված է այն լեգենդը, որ գնչուները երեխաներ են գողանում։

 

երեխաներ - 20 փաստ գնչուների մասին

 

11. Որպես կանոն, գնչուների երեխաները մի քանի տարի են գնում դպրոց, ընդամենը գրել-կարդալ սովորելու համար, դրանից հետո 6-8 տարի նրանց սովորեցնում են ընտանեկան կյանքի գործը։ Նրանց համար 3-րդ դասարանից հետո երեխայի դպրոց գնալը անիմաստ զբաղմունք է ու ժամանակի կորուստ։

 

pic be5403c331c0f89f28d461386111a55c - 20 փաստ գնչուների մասին

 

12. Գնչուների մոտ երեխաների հանդեպ պաշտամունք կա։ Այն ընտանիքներում, որտեղ երեխա կա, անպայման հյուր գնալիս պարտադիր է նրանց նվերներ տանելը, կամ եթե երեխան հյուր է գնում և հյուրընկալող տանը ինչ որ մի իր իրեն շատ է դուր գալիս, այն անպայման նրան նվիրում են։ Գնչուհին ամեն կերպ փորձում է լավ մայր լինել, որովհետև որքան նա որպես մայր լավ է դրսևորվում, այնքան նրան գնահատում ու հարգում են իրենց համայնքում։

 

8 1 - 20 փաստ գնչուների մասին

 

13. Երկհարկանի տանը կինը երբեք չի կարող բարձրանալ երկրորդ հարկ, քանի դեռ ամուսնինը առաջին հարկում է։ Կինը երբեք ամուսնուց բարձր չպիտի լինի։

 

դատ - 20 փաստ գնչուների մասին

 

14. Գնչուներն ունեն ներքին դատարան, դատավորները հարգված գնչուներն են։ Նրանք լսում են փաստերը, որոշում են, թե ով է մեղավոր ու հայտնում են դատավճիռը։ Ամենախիստ պատիժը` համայնքից արտաքսելն է։

 

ba1ab848 52a1 4365 a52d c48e687e71b6 1 1 - 20 փաստ գնչուների մասին

 

15. Իրենց ճշմարիտ լինելը ապացուցող ամենատարածված ձևը երդվելն է սրբապատկերի առջև։ Հազվադեպ ու ամենածայրահեղ դեպքերում կիրառում են երդում` դագաղի մեջ։ Գնչուն պառկում է դագաղում և երդվում, ասելով, եթե ինքը հիմա ստում է, ապա շատ շուտով մշտապես կպառկի տվյալ դագաղում։

 

գեևեզման - 20 փաստ գնչուների մասին

 

16. Ըստ ավադույթի, գնչուների թաղումը շատ ճոխ է իրականացվում։ Երեխաները սկսում են թաղման համար փող հավաքել դեռևս ծնողների կենդանության օրոք։ Եթե մահը հանկարծակի է, ապա բոլոր հարազատները գումար են հավաքում պատշաճ թաղում կազմակերպելու համար։ Առանձնակի ճոխություններից է համարվում մեռնողի ողջ հասակով լուսանկարով գերեզմանաքարի տեղադրումը։

 

10 1 - 20 փաստ գնչուների մասին

 

17. Գնչուները մահացած մարդու իրերը համարում են ախտոտված ու թաղում են նրա հետ։ Նույն կերպ ծննդկանի հագուստն են ոչնչացնում։ Սա ոչ միայն կրոնական սովորույթ է, այլ նաև սանիտարական նպատակներ է հետապնդում։

 

տաբոր - 20 փաստ գնչուների մասին

 

18. Միջին դարերում, ինչպես հրեաներին այնպես էլ գնչուներին մեղադրում էին հանիբալիզմի` մարդակերության մեջ։ Իսկ 1944 թ., երբ քանդում էին Լեհաստանի տարածքում գտնվող համակենտոնացման ճամբարները, այնտեղ հայտնաբերեցին մեծաթիվ գնչուների։ Համեստ հաշվարկներով, այս ճամբարներում զոհվել էր 21 հազարից ավելի գնչու։

 

9c7efb5765bae61e9901037cef31fde9 - 20 փաստ գնչուների մասին

 

19. Գնչուների հագուստը ստեղծվել է 19-րդ դարում։ Հիմնականում գնչուների ազգային տարազը հորինել են դերասանները` ավելի գրավիչ բեմական պատկեր ստեղծելու համար: Իսկ պատմականորեն, գնչուները միշտ էլ հակված են կրել իրենց բնակության երկրին հարմար ու համապատասխան հագուստ:

 

330e0436d9dd11887a5b890805b58a5a 960x576 - 20 փաստ գնչուների մասին

 

20. Աշխարհում մշակույթի, գիտության, գրականության բնագավառում հայտնի մարդկանց շարքերում բազմաթիվ գնչուներ կան, այդ թվում են ռումինացի ջութակահար Իոն Վոյկուն, հունգարացի ջութակահար Յանոշ Բիհարին, բրիտանացի բռնցքամարտիկ Ջեյմ Մեյսը, իսպանաբնակ գրող Մատեո Մաքսիմովը, որը գնչուերեն է թարգմանել Աստվածաշունչը, ամերիկացի դերասան Յուլ Բրինները, ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ Թոնի Գաթլիֆը և այլք։