Դալայ Լամա XIV
Ծնվել է 1935թ. հուլիսի 6-ին։ 14-րդ Դալայ Լաման տիբեթյան բուդդիզմի հետևորդների հոգևոր առաջնորդն է, Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր։ 2007-ին արժանացել է ԱՄՆ բարձրագույն պարգևի՝ Կոնգրեսի ոսկե մեդալի։ Մինչեւ 2011 թվականի ապրիլի 27-ը օտարության մեջ գլխավորել է նաև Տիբեթի կառավարությունը:
1․ Առօրյա կյանքում, երբ պատահում է՝ տառապում ես ու թևաթափ լինում, կարևոր է ինքդ քեզ աշխուժացնելը: Միաժամանակ, անհրաժեշտ է իջնել ամպերից, երբ չափազանց ոգևորված ես: Եթե դժվարություններին դիմակայելու քաջություն ունես, դրանք քեզ հավասարակշռությունից չեն հանի։ Ոմանք կորցնում են ոգին աղքատության մեջ, մյուսներն իրենց կարևորում են, երբ մի փոքր հարստություն են ստանում: Լավագույն վիճակը կայունությունը պահպանելն է թե՛ տառապանքի, թե՛ երջանկության ժամանակ։
2․ Մեծամտությունը երբեք արդարացված չէ։ Դա պայմանավորված է ցածր ինքնագնահատականով կամ ժամանակավոր, մակերեսային ձեռքբերումներով: Եկեք հիշենք այս բացասական հատկությունները։ Եկեք գիտակցաբար վերաբերվենք մեր սեփական թերություններին, մեր իրական հնարավորությունները գնահատելուն` գիտակցելով, որ, ընդհանուր առմամբ, ոչնչով չենք տարբերվում նրանցից, ում նկատմամբ դրսևորում ենք մեր գերազանցությունը»։
3․ Հիշեք՝ երբեմն լռությունը լավագույն պատասխանն է:
4․ Ինչ էլ որ լինի, չեմ թողնի, որ ուրախությունս անհետանա։ Դժբախտությունը ոչ մի տեղ չի տանում և կործանում է եղածը: Ինչո՞ւ տառապել, երբ կարող ես փոխել ամեն ինչ: Իսկ, եթե ոչինչ հնարավոր չէ փոխել, ապա ինչո՞վ կօգնի տառապանքը։
5․ Հիշեք, որ ձեր ուզածին չհասնելը երբեմն մեծ հաջողություն է:
6․ Մինչ մեկին դատելը, հագեք նրա կոշիկները և քայլեք նրա ճանապարհով, համտեսեք նրա արցունքները, զգացեք նրա ցավը: Ոտքդ թող առնի այն քարին, որի վրա նա սայթաքել է: Եվ միայն դրանից հետո ասա նրան, որ դու գիտես՝ ինչպես ճիշտ ապրել։
7․ Ես հավատում եմ, որ իսկապես ճշմարիտ կրոնը Բարի Սիրտն է:
8․ Ինչ էլ որ պատահի, երբեք մի հանձնվիր: Զարգացրու սիրտդ: Ձեր երկրում չափազանց շատ էներգիա է ծախսվում ոչ թե սիրտը, այլ միտքը զարգացնելու համար: Զարգացրո՛ւ քո սիրտը, կարեկից եղի՛ր ոչ միայն ընկերներիդ, այլև բոլորին։ Եղի՛ր կարեկից, աշխատի՛ր խաղաղության համար՝ քո սրտում և ամբողջ աշխարհում: Աշխատի՛ր հանուն խաղաղության, և ես նորից կասեմ՝ երբեք մի հանձնվիր: Կարևոր չէ, թե ինչ է կատարվում քո շուրջը, կարևոր չէ, թե ինչ է պատահել քեզ, երբեք մի հանձնվիր:
9․ Վեճերի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, մի՛ հիշեցրեք անցյալը:
10․ Հիշեք՝ այն, ինչ ուզում եք, միշտ չէ, որ իրականում պետք է ձեզ:
11․ Ես չեմ նշում ծննդյան օրերը։ Ինձ թվում է՝ դա ժամանակի վատնում է։ Ինձ համար այդ օրը ոչնչով չի տարբերվում մյուսներից։ Ինչ-որ առումով ամեն օրն էլ ծննդյան օր է։ Առավոտյան արթնանում ես, ամեն ինչ թարմ է ու նոր, և գլխավորն այն է, որ այդ նոր օրը քեզ ինչ-որ կարևոր բան բերի։
12․ Մենք մարդկության մի մասն ենք, ուստի պետք է հոգ տանենք մարդկանց մասին։ Եթե կարող ես օգնել, օգնիր: Եթե ոչ, գոնե մի վնասիր։
13. Ոմանք լճակի հատակին ցեխ են տեսնում, մյուսները տեսնում են լոտոսի ծաղիկը դրա մակերեսին․ ամեն ինչ կախված է տեսանկյունից:
14․ Երբ պարտվում ես, փորձը չես կորցնում։
15․ Եթե կարծում եք, որ չափազանց փոքր եք ինչ-որ բան փոխելու համար, փորձեք գիշերը քնել մոծակի հետ:
16․ Նկատի ունեցեք, որ մեծ սերը և մեծ հաջողությունը մեծ ռիսկի հետ են կապված:
17. Տաճարների կարիք չկա, չկա կարիք բարդ փիլիսոփայության: Իմ ուղեղն ու սիրտն են իմ տաճարները, իմ փիլիսոփայությունը բարությունն է:
18․ Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք, թե ինչպես դրանք ճիշտ խախտել:
19. Երբ մարդուն թվում է, թե ամեն ինչ խորտակվում է, հենց այդ ժամանակ ինչ-որ հրաշալի բան փորձում էխուժել նրա կյանք:
20․ Ի սկզբանե լավ կշռադատեք, և այնուհետև երբեք կարիք չի լինի շփոթված և կասկածով հետ նայել: