ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման մեր ժամանակի ամենաազդեցիկ կանանցից մեկն է: Նույնիսկ Սպիտակ տանը ապրելու ընթացքում նա ամուսնու ստվերում չի մնացել, այլ ակտիվորեն իրականացրել է բազմաթիվ նախագծեր: Նա մեծ հարգանք է վայելում հասարակության շրջանում։ Անցյալ տարի նրան նույնիսկ անվանեցին տարվա ամենաոգեշնչող կինը, որը շատերը կապում են ինքնակենսագրության ՝ «Becoming. Իմ պատմությունը»-ը գրքի հետ: Ձեզ ենք ներկայացնում 20 մեջբերում գրքից։
- Անհամաձայնության աղմուկը երբեք չի մարում, բայց շատ հաջողակ մարդիկ սովորել են ապրել դրա հետ՝ ապավինելով նրանց, ովքեր հավատում են իրենց և կանգնած են իրենց դիրքերում:
- Մարդկանց մեծ մասը այնքան էլ վատը չէ, եթե նրանց հետ լավ ես վերաբերվում:
- Ես իրավաբան էի, իսկ իրավաբանները աշխատում են: Նրանք անընդհատ աշխատում են: Իրավաբանը լավն է այնքանով, որքան իր աշխատած ժամերի քանակն է:
- Դրախտը իմ պատկերացումներում այն վայրն է, որտեղ ջազ է հնչում:
- Եղել են օրեր, շաբաթներ, ամիսներ, երբ ես ատում էի քաղաքականությունը: Բայց պահեր էին լինում, երբ այս երկրի և նրա մարդկանց գեղեցկությունից շունչս կտրվում էր, և ես ոչ մի բառ չէի կարող արտասանել:
- Փոքր երեխաների հետ կյանքի ճշմարտությունը. երբեմն բավական է, որ ընթրել եք, խնձորի խյուս գնել և ողջ եք։
- Ձեր պատմությունը միակ բանն է, ինչ ունեք: Միակ բանը, որ միշտ կլինի ձեզ հետ: Սա մի բան է, որը հնարավոր չէ հերքել:
- Բարաքը հավատում էր, երբ մյուսները չէին հավատում: Նա ուներ մի պարզ հավատ, որ եթե միշտ հավատարիմ մնաք ձեր սկզբունքներին, ամեն ինչ կստացվի:
- Կյանքը կարճ է, չի կարելի վատնել այն: Եթե ես մահանամ, չեմ ուզում, որ իմ մասին միակ հիշողությունները լինեն այն իրավական փաստաթղթերը կամ ապրանքային նշանների փաթեթը, որոնք ես օգնել եմ պաշտպանել: Համոզված էի, որ կարող եմ աշխարհին ավելին առաջարկել: Գործելու ժամանակն է:
- Վերջին բանը, որ ես ուզում էի, այն էր, որ իմ աղջիկները մտածեին, թե կյանքը սկսվում է միայն այն ժամանակ, երբ տղամարդը տուն է գալիս: Մենք դադարեցինք սպասել հայրիկին: Հիմա նա է ստիպված հասնել մեզ:
- Կան ճշմարտություններ, որոնց մենք բախվում ենք, և ճշմարտություններ, որոնք անտեսում ենք:
- Եթե ուզում ես իմանալ իմ կարծիքը, – ասաց մայրս, – ապա նախ փող աշխատիր, հետո մտահոգվիր երջանկության համար:
- Հիմա ինձ թվում է՝ «Ի՞նչ ես ուզում դառնալ, երբ մեծանաս» հարցը ամենահիմար հարցերից է, որ մեծահասակները կարող են տալ երեխաներին։ Ասես մեծանալն ավարտ ունի։
- Եթե չզբաղվեք ինքնաբացահայտմամբ, ապա ձեզ արագ և անճշտորեն կբացահատեն ուրիշները։
- Ըստ իս, հերիք է քիչ թե շատ խելամիտ սևամորթի կոստյում հագցնել, և սպիտակամորթերը խենթանում են։
- Դուք կարող եք ինչ-որ բանի հասնել միայն ավելի լավ իրականություն ստեղծելու միջոցով, համենայն դեպս, ձեր պատկերացմամբ: Կամ, ինչպես Բարաքն ասաց մի երեկո՝ դուք կարող եք ապրել աշխարհում այնպես, ինչպիսին այն կա, բայց աշխատեք այն դարձնել այն, ինչ պետք է լիներ:
- Ոգեշնչումն ինքնին մակերեսային է. դրան անհրաժեշտ է աջակցել քրտնաջան աշխատանքով:
- Կնոջ ձայնն անտեսելու ամենադյուրին ճանապարհը այն լեզվակռիվ հայտարարելն է։
- Եթե փոփոխություն ես ուզում, չես կարող տանը մնալ ընտրությունների օրը:
թարգմանությունը՝ Vnews-ի