Տարվա առաջին ամիսն արդեն անցավ: Այս տոնական ամսվա ընթացքում հրատարակչությունները սակայն չէին հանգստանում, այլ շարունակում էին ձեզ ու բոլորիս համար նոր գրքեր թարգմանել, տպագրել:
Ահա այդ գրքերը, որ տպագրվել են հունվարի ընթացքում. ծանոթացեք ցանկին և անպայման կարդացեք:
«Զանգակ» հրատարակչությունն առաջարկում է՝
1. Պատժի երանելի տարիները
Հեղինակ` Ֆլյոր Եգգի
Թարգմանիչ` Զարուհի Ոսկանյան
գին՝ 2000 ՀՀ դրամ
Անանուն հերոսուհու լավագույն տարիներն անցնում են անազատության մեջ, հեռու մտերիմներից՝ վարժարանի պատերի ներսում, որտեղ կյանքն ասես անշարժացել էր, և որտեղ գործում էին հստակ կանոններ: Վարժարանի սանուհու կենցաղի մանրամասները, սակայն, զուգորդվում են «տարօրինակ այն զգացողության նկարագրությանը, որը տառապալից երանություն կարելի էր անվանել, և որին հասնելու պայմանը բացարձակ մենությունն էր»: Դա էր վճարվող գինը:
2. Ես XX-ի եղբայրն եմ
Հեղինակ` Ֆլյոր Եգգի
Թարգմանիչ` Քրիստինա Հակոբյան
գին՝ 2200 ՀՀ դրամ
Շվեյցարացի ժամանակակից գրող Ֆլ յոր Եգգիի պատմվածքների այս ժողովածուն ընդգրկում է կարճ ու խորիմաստ պատմություններ՝ տարօրինակ կերպարներով, այնպիսի անբռնազբոս հոգեվիճակներում, որոնք թերևս առաջին հայացքից անընդունելի, սակայն նույնքան համոզիչ կթվան ընթերցողին: Հերոսներ՝ մտացրիվ ու զգայուն, որ կյանքի ու մահվան գաղափարի, կարևորության գիտակցության սեփական անկեղծ վերլուծությամբ արթնացնում են կարեկցանքի ու քնքշանքի զգացողություն:
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունն առաջարկում է՝
3. Մենեջեր «Մեկ րոպեն»
Հեղինակներ՝ Սպենսեր Ջոնսոն, Քեն Բլանչարդ
Թարգմանությունը՝ Նազելի Կարապետյանի
գին՝ 2800 ՀՀ դրամ
Տասնամյակներ շարունակ «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքն օգնել է միլիոնավոր մարդկանց առավել հաջողակ լինել իրենց մասնագիտական և անձնական կյանքում: Թեև գրքի հիմքում դրված սկզբունքները ժամանակ չեն ճանաչում, մեր աշխարհը կտրուկ փոխվել է գրքի առաջին հրատարակումից հետո: Այդ իսկ պատճառով Քեն Բլանչարդը և Սպենսեր Ջոնսոնը վերահրատարակել են «Մենեջեր «Մեկ րոպեն»» գիրքը` կարևոր դասերը նոր սերնդին նորովի ներկայացնելու համար: Դուք կսովորեք երեք հեշտ կիրառելի մենեջմենթի մեթոդներ, որոնք արդեն փոխել են միլիոնավոր մարդկանց կյանքեր:
4. Գիշերային թռիչք
հեղինակ՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան
գին՝ 2800 ՀՀ դրամ
Սա «Փոքրի իշխանի» հեղինակի երկրորդ արձակ ստեղծագործությունն է: Վիպակում պատկերված են կյանքի և մահվան սահմանեզրին կանգնած մարդու ապրումները, մահը ժխտող հույսը: «Գիշերային թռիչքը» դառնում է խորհրդածություն մարդկային կյանքի արժեքի և իմաստի շուրջ: «Գիշերային թռիչքը» երկու անգամ էկրանավորվել է (1933 և 1979 թվականներին):
«Անտարես» հրատարակչությունն առաջարկում է՝