Logo

2020-ի ամենավաճառված գրքերը Հայաստանում[10 գիրք]

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 24.02.2021ՄՇԱԿՈՒՅԹ
եդոռեֆ - 2020-ի ամենավաճառված գրքերը Հայաստանում[10 գիրք]

Շատերն ասում են, որ մարդիկ կարդալ չեն սիրում, քիչ են գիրք կարդում, բայց ահա հրատարակչությունների տվյալներներն այլ են։ Մարդիկ ոչ միայն կարդում են, այլ նաև կան գրքեր, որոնք շատ մեծ քանկությամբ են վաճառվում։ Ձեզ ենք ներկայացնում 2020 թվականին հայաստանյան տարբեր հրատարակչությունների կողմից տպագրված բեսթսելները։

Նիք Վույչիչ Կյանքն առանց սահմանների

Նիկ Վույչիչը ծնվել է առանց ոտքերի ու ձեռքերի, սակայն դա նրան չի խանգարել ապրել լիարժեք կյանքով:

Նիկից, սակայն, երկար տարիներ են պահանջվել սեփական խնդիրների մեջ ոչ թե խոչընդոտ, այլ աճի հնարավորություն տեսնելու համար:

Նրա այս գիրքը ոգեշնչող և հուզական պատմություն է այն մասին, թե ինչպես է պետք հաղթահարել դժվարությունները, հուսահատությունը, հավատալ սեփական ուժերին և դառնալ իսկապես երջանիկ:

Նիկն անկեղծորեն պատմում է իր ֆիզիկական խնդիրների և ապրումների մասին, այն մասին, թե որքան դժվար էր իր համար համակերպվել իր վիճակի հետ, և անգամ այն պահերի մասին, երբ ինքը ցանկացել է վերջ տալ իր կյանքին:

Այնուամենայնիվ, Նիկը սովորել է բարձրանալ առանց ձեռքերի ու ոտքերի՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Վույչիչ Նիք․ «Կյանքն առանց սահմանների» - OnStore

Աբբա Պրևո Մանոն Լեսկո

Աբբա Պրևոն իր հանրահայտ «Մանոն Լեսկո» (1731) վեպում ֆրանսիական 18-րդ դարի առաջին կեսի կյանքի ֆոնի վրա նկարագրում է Մանոն Լեսկոյի և ասպետ դե Գրիյոյի սիրո պատմությունը, որը երիտասարդ անհատի սիրո ուժի, նրա բորբոքուն կրքերի, մարդկային խոր զգացմունքների պատմությունն է։

May be an image of 2 people and book

Ուինսթոն Չերչիլ – Ինքնակենսագրություն

Այս գրքում Չերչիլը պատմում է մանկության, դպրոցական տարիների մասին, իր ծառայության՝ հուսարների գնդում, մասնակցությունը ռազմական գործողություններին Կուբայում, Հնդկաստանի սահմանին և Եգիպտոսում, գերությունից փախնելու, ինպես նաև  առաջին մուտքը դեպի քաղաքականություն որպես խորհրդարանի անդամ: Գիրքը թույլ է տալիս հետևել մեծ անհատականության ձևավորմանը,այլ ինչպես գրում է  ինքը՝ Չերչիլը, պատկերում է անցյալ դարաշրջանի ողջ համայնապատկերը:

5 3 - 2020-ի ամենավաճառված գրքերը Հայաստանում[10 գիրք]

Չե Գևարա – Մոտոցիկլավարի օրագիրը

Հեղափոխական լեգենդը ներկայացնում է իր և իր ընկերոջ, բժիշկ Ալբերտոյի հետ ճանապարհորդությունը Հարավային Ամերիկայի տարածքով: Հարավամերիկյան երկրներում պտտվելով Չե Գևարան ընթերցողին է ներկայացնում տվյալ երկրների ծանր սոցիալական խնդիրները:

Այս արկածախնդիր երիտասարդը՝ ճանաչելու անհագ ցանկությամբ ու սիրելու հզոր ունակությամբ, ցույց է տալիս մեզ՝ ինչպես լավ մեկնաբանված իրականությունը կարող է ներթափանցել մարդ արարածի մեջ այն աստիճան, որ սկսի փոխել նրա մտածելակերպը:

Կարդացեք այս գրառումները, որ գրվել են այնքան սիրով, թեթևությամբ ու անկեղծությամբ, որ ամենաշատն են ստիպել ինձ մոտ զգալ հորս: Հուսով եմ՝ կվայելեք դրանք, ու ցանկանում եմ, որ կարողանաք նրա հետ միասին ճամփորդել:

Եթե երբևիցե հնարավորություն ունենաք իրապես հետևելու նրա անցած ուղուն, ձեր քայլերը, ցավոք, կբացահայտեն, որ շատ բաներ շարունակում են նույնը մնալ կամ էլ ավելի վատ վիճակում են: Սա մարտահրավեր է բոլորի համար, որ այս երիտասարդի պես, որ տարիներ անց կդառնա Չե, ընկալել ենք այն իրականությունը, որ հարվածում է առավել կարիքավորներին, և մեզ նվիրել ավելի արդար աշխարհ կառուցելուն օգնելու գործին:

106204441 795359227664825 2097216622585518278 n - 2020-ի ամենավաճառված գրքերը Հայաստանում[10 գիրք]

 

 Ուիլյամ Սարոյան – Հայրիկ, դու խենթ ես

«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը (1957), որ ներկայացվում է վերանայված թարգմանությամբ, Ուիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է: Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար:
Հայրիկ, դու խենթ ես»՝ Սարոյանի իմաստուն ու զուլալ վիպակը - Mediamax.am

Էլիֆ Շաֆաք – Ստամբուլի բիճը

Թուրք ժամանակակից արձակագիր Էլիֆ Շաֆաքի այս վեպն առաջին անգամ լույս է տեսել անգլերեն։ Այնուհետև հեղինակն ինքը այն թարգմանել է թուրքերեն։ Սթափ հայացքով ու մեծ քաղաքի կոլորիտային մանրամասների վարպետ ներկայացմամբ Շաֆաքը վեր է հանում թուրք հասարակության ներքին բազմաթիվ խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը՝ իբրև թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ։
«Ստամբուլի բիճը» Էլիֆ Շաֆակի անգլերեն գրած երկրորդ վեպն է: Սա մի պատմություն է երկու ընտանիքների մասին` թուրք և ամերիկահայ, նրանց՝ իրար հետ կապող գաղտնիքների մասին, որոնք առաջացել են հայրենի երկրում կատարված պատմական դաժանությունների հետևանքով:
«Ստամբուլի բիճը» համարձակ ու հզոր պատմություն է՝ գրված Թուրքիայի անաչառ վիպագիրներից մեկի կողմից: Դրամատիզմով լի և գունեղ այս վեպը հիշելու և մոռանալու մասին է, այն լարվածության մասին, որ գոյություն ունի անցյալը քննարկելու անհրաժեշտության և այն ջնջելու ցանկության միջև:
Ստամբուլի բիճը - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սյունե Սևադա Կախվածություն

«Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքների թեմաներից որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։
Սյունե Սևադա Կախվածություն Bookinist գինը 4,300 դրամ

Արամ Պաչյան Ցտեսություն ծիտ

Տարիներ առաջ բանակից զորացրված հերոսի յուրաքանչյուր քայլ, ժեստ, խոսք, տեսիլք դառնում է բացահայտում, վերադարձ դեպի մեկնակետ, որտեղից հերքվել են իրականության ձևերն ու սահմանումները և բացվել անորսալի, նոր աշխարհներ: Սա չսկսվող և անավարտ արկած է դեպի գեղեցիկը:

ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԾԻՏ»

Յուվալ Նոյ Հարարիի – Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը

Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը այս թեմային անդրադառնում է կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական տեսանկյունից, բայց Յուվալ Նոյ Հարարին բոլորովին այլ մոտեցմամբ հանդես եկավ, ինչի շնորհիվ էլ ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավեց իր գործերի վրա: Հարարին միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում:

3975Sapiens 3D V - 2020-ի ամենավաճառված գրքերը Հայաստանում[10 գիրք]

Միշել Օբամայի – Becoming. Իմ պատմությունը

Նա առաջին անգամ խոսում է իր ամուսնության վաղ շրջանի մասին, երբ ձգտում էր և՛ աշխատել, և՛ ընտանիքի հոգսերը հոգալ, և՛ նպաստել ամուսնու քաղաքական վերելքին: Նա անկեղծորեն պատմում է ընտանեկան վեճերից, թե իր ամուսինը պե՞տք է առաջադրվի նախագահի թեկնածու, և թե ինչպես ինքը դարձավ քարոզարշավի ամենաճանաչված ու հաճախ քննադատված դեմքը, հետո էլ՝ ԱՄՆ առաջին տիկինը։ «Իմ պատմությունը» գիրքը պատմում է Այովա նահանգի համեստ բնակավայրերի ու Բուքինգհեմյան պալատի շքեղ սրահների մասին, սովորեցնում դիմակայել դժվարություններին: Իր կյանքի պատմությունը համարձակորեն շարադրելով՝ Միշել Օբաման մարտահրավեր է նետում բոլորիս, որպեսզի մտածենք ու հասկանանք՝ ով ենք մենք և ինչի ենք ուզում հասնել:

8650Obama 3D V - 2020-ի ամենավաճառված գրքերը Հայաստանում[10 գիրք]