Logo

Աբու Դաբիից 4-ամյա տղան դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գրողը

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:08 / 31.03.2023Հեղինակներ
Սաիդ Ռաշիդ ալ-Մհեյրի

Անհնարին ոչինչ չկա․ ասվածը հաստատում է Աբու Դաբիից 4-ամյա Սաիդ Ռաշիդ ալ-Մհեյրին։ Տղան դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գրողը, որը գիրք է հրատարակել։ Նրա «Սաիդ փիղը և արջը» ստեղծագործությունը գնվել է ավելի քան հազար անգամ, հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը։

Գիրքը պատմում է բարության և երկու կենդանիների անսպասելի ընկերության մասին։

«Փիղը պիկնիկ էր անում և տեսավ սպիտակ արջին։ Նա կարծում էր, թե արջը պատրաստվում է ուտել իրեն։ Արդյունքում փիղը բարություն դրսևորեց և առաջարկեց. «Արի միասին պիկնիկ անենք»: Հետո նրանք ընկերացան», - ներկայացրել է տղան:

Սաիդ Ռաշիդ ալ-Մհեյրի-1

Ստեղծագործությունը գրելու հարցում Սաիդին ոգեշնչել է ավագ քույրը: Նա ռեկորդակիր է որպես աշխարհում ամենաերիտասարդ մարդը, որը հրատարակել է երկլեզու գիրք։

«Ես քրոջս շատ եմ սիրում։ Ես սիրում եմ խաղալ նրա հետ: Մենք միասին կարդում ենք, գրում, նկարում և շատ բաներ անում։ Ես գրել եմ իմ գիրքը (ոգեշնչված նրանից), քանի որ զգում էի, որ կարող եմ նաև իմ գիրքն ունենալ»,- պատմել է 4-ամյա Սաիդը։