Logo

5 արգելված գրքեր, որ կարող եք կարդալ հայերենով

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 07.06.2021ՄՇԱԿՈՒՅԹ
05f91632c6c732d8 1024x682 1 - 5 արգելված գրքեր, որ կարող եք կարդալ հայերենով

Այսօր դժվար է պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ ինչ-որ գրքեր արգելված են եղել: Սակայն դեռ անցյալ՝ 20-րդ դարում այդպիսի շատ ու շատ վեպեր են եղել, որոնք բարոյական նորմերին չհամապատասխանելու, անպատշաճ բառաշերտեր և գռեհկաբանություններ պարունակելու, բաց, սեքսուալ տեսարանների նկարագրությունների առկայության պատճառով արգելված են եղել տասնյակ տարիներ:
Բայց արգելքը վեպերի ճանաչվածությանն ու ընթերցվածության բարձր ցուցանիշներին ամենևին չի վնասել, այլ բոլորովին հակառակը՝ հավելյալ ուշադրություն ու հետաքրքրություն է ծնել նման գրականության շուրջ: Բոլորն ուզում են իմանալ, կարդալ, հասկանալ՝ ի՛նչն է պատճառն արգելքների:
Մեր այս հոդվածով կներկայացնենք 5 վեպ, որոնք ժամանակին արգելված են եղել, և որոնք այսօր կան արդեն հայերեն որակյալ, բնագրային թարգմանությամբ:

1. Ցասման ողկույզները

 Ջոն Ստայնբեք

Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ ու դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆորնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:

Ծանր կյանքի մանրամասն նկարագրության պատճառով գիրքն ի սկզբանե հեռացվել է Նյու Յորքի, Սենթ Լուիսի, Կանզաս Սիթիի և Բուֆֆալոյի գրադարաններից։ 1953 թվականին գիրքն արգելվեց Իռլանդիայում, իսկ 1982 թվականին՝ կանադական Մորրիս քաղաքում։ Գռեհիկ բառերի օգտագործման պատճառով 1970-80-ական թվականներին վեպն արգելվեց ԱՄՆ-ի որոշ դպրոցներում։

978 9939 68 522 9B 1 - 5 արգելված գրքեր, որ կարող եք կարդալ հայերենով

Սպանդանոց համար հինգ

Կուրթ Վոնեգութ

«Սպանդանոց համար հինգ» վեպը, ըստ էության, Կուրթ Վոնեգութի վերաբերմունքն է «պատերազմ» կոչված երևույ թի հանդեպ: Պատերազմը դիտարկելով իբրև արդարության վերականգման փորձի հույս, Վոնեգութն այն միտքն է զարգացնում, որ արդարությունը, որպես այդպիսին, հնարավոր չէ վերականգնել, որովհետև այն երբեք գոյություն չի ունեցել: Մյուս կողմից՝ գրելով պատերազմի մասին, Վոնեգութն, ըստ էության, ցույց է տալիս, որ պատերազմի մասին վեպ հնարավոր չէ գրել:

ԱՄՆ-ում գիրքը արգելվել է պատճառաբանությամբ, որ մռայլ պատկերները կարող են ազդել երեխաների հոգեբանության վրա: «Սպանդանոց համար հինգը»-ը մինչև այսօր այն 100 ստեղծագործությունների մեջ է, որոնք ամերիկյան գրադարանավարների ասոցիացիան թույլ չի տալիս տրամադրել հանրությանը:

43429001. UY960 SS960  - 5 արգելված գրքեր, որ կարող եք կարդալ հայերենով

1 2