Logo

5 դերասան, որոնց հիշում են միայն կատակերգություններից, բայց իրականում...

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:01 / 26.05.2022Կինո
actors from comedies

Դժվար թե հանդիսատեսից որևէ մեկն ակնկալի, որ զվարճալի Դենի Դե Վիտոն հանկարծ կվերածվի չարագործի, իսկ հավերժ երիտասարդ և անհոգ Զակ Էֆրոնը ծանր փորձությունների մասին դրամայում կնկարահանվի:

Ներկայացնում ենք մի քանի դերասանների, որոնք հիշվում են միայն իրենց կատակերգություններով: Սակայն պարզվում է, որ նրանցից ոմանք կարողացել են հաջողել նաև այլ ժանրերում՝ արժանանալով հեռուստադիտողների և քննադատների հավանությանը։

1. Զակ Էֆրոն

Զակ Էֆրոն

Զակ Էֆրոնը երիտասարդ տարիքից նկարահանվել է կատակերգություններում։ Դրանց թվում է «17 Again» (2009) ֆիլմը, որտեղ նա մարմնավորել է հերոս Մեթյու Փերիին՝ երիտասարդ ժամանակ։ Այժմ դերասանը հասունացել է և չի վախենում ստանձնել այնպիսի դերեր, որոնք մարտահրավեր կլինեին շատ դերասանների համար։

Նրա հերոսը «Gold» (2022) ֆիլմում ճանապարհորդում է անապատով։ Ֆիլմը հակասական արձագանքներ է ստացել, սակայն գրախոսություններում ասվում է, որ հենց Էֆրոնն է «փրկել» այս ֆիլմը:

2. Դենի Դե Վիտո

Դենի Դե Վիտո

Դենի Դե Վիտոն հայտնի է դարձել որպես կատակերգու։ Նրա ամենահայտնի ֆիլմերից է «Երկվորյակները» (1988թ.), որտեղ նա մարմնավորել է սրիկա Վինսենթ Բենեդիկտին։ Իսկ վերջին տարիներին նա նկարահանվել է «It's Always Sunny in Philadelphia» կատակերգական սերիալում (2005-...):

Դերասանի նման համբավի պատճառով հեշտ է մոռանալ, որ նա էկրաններին է հայտնվել նաև իր համար «ոչ տիպիկ» կերպարում՝  «Batman Returns» (1992) ֆիլմում մարմնավորելով չարագործի։ Այս դերի համար նա առաջադրվել է «Սատուրն» մրցանակին՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։

3. Աննա Քենդրիկ

Աննա Քենդրիկ

Աննա Քենդրիկը նկարահանվել է բազմաթիվ կատակերգական ֆիլմերում՝ տարբեր դերերով։ Նա երկրորդական դեր է ունեցել «Սքոթ Պիլիգրիմն ընդդեմ աշխարհի» (2010 թ.) ֆիլմում, որին հաջորդել են գլխավոր դերեր այլ կատակերգական ֆիլմերում։

Քենդրիկի համար ոչ բնորոշ ֆիլմերից մեկը «Stowaway»-ն էր (2021)։ Նրա կերպարը՝ տիեզերանավի անձնակազմի անդամը, կանգնած է բարոյական երկընտրանքի առաջ։

4. Ջուդի Գրիր

Ջուդի Գրիր

Ջուդի Գրիրը հայտնի է կատակերգական ֆիլմերում և հեռուստասերիալներում երկրորդ պլանի դերերով։ Ռոմանտիկ կատակերգությունների սիրահարները, անշուշտ, կհիշեն գլխավոր հերոսի ընկերուհուն՝ «13 Going on 30» (2004 թ.) ֆիլմի երբեմնի սիրված աշակերտուհուն։

Իսկ «The Thing About Pam»-ում (2022) Գրիրը խաղում է դատախազի դեր, որը շատ բարդ գործով է զբաղվում։

5. Մեթյու Փերի

Մեթյու Փերի

Անշուշտ, մարդկանց մեծամասնությունը Մեթյու Փերիի մասին լսելիս անմիջապես մտաբերում է հավերժ կատակասեր Չենդլերի կերպարը «Ընկերներ» հեռուստասերիալից (1994-2004 թթ.): Դերասանի ֆիլմագրության մեջ կան այլ կատակերգական ֆիլմեր, բայց կան նաև դրամաներ։

«The Ron Clark Story» (2006) ֆիլմում, որը հիմնված է իրական պատմության վրա, Փերին մարմնավորել է իմաստուն ուսուցչի, որը դասավանդում է խնդրահարույց պատանիների: Դերի համար նա առաջադրվել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների: