Logo

5 եկամտաբեր մասնագիտություն, որ կարելի է ձեռք բերել տանը

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 19.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
օ - 5 եկամտաբեր մասնագիտություն, որ կարելի է ձեռք բերել տանը

Մարտի 16-ի արտակարգ նիստում ՀՀ կառավարությունը ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց։ Արտակարգ դրությունը ուժի մեջ է լինելու մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 17։00-ն։

Հավատացեք՝ տանը մնալն ու մեկուսանալը դատավճիռ չէ, ավելին՝ լավ հնարավորություն է որևէ նոր բան սովորելու, մինչև անգամ՝ նոր մասնագիտություն ձերք բերելու։ Vnews-ն արաջարկում է մասնագիտություններ, որոնց կարելի է տիրապետել՝ տնից դուրս չգալով։

Ծրագրավորում

Այսօր, երբ բարձր վարձատրվող աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ բան չէ, շատերն են սկսում նոր մասնագիտության և աշխատանքի որոնումները: Անգամ հումանիտար կրթությամբ շատ մարդիկ սկսում են հետաքրքրվել ծրագրավորմամբ. չէ՞ որ այն հետաքրքիր է, եկամտաբեր, և նորաձև։ Ավելին, մեր օրերում հայտնի ասացվածը այլ կիրառություն է ստացել՝ «Որքան ծրագրավորման լեզու գիտես, այնքան մարդ ես»։ Այսպիսով, ծրագրավորման ամենագրավիչ հատկանիշներից մեկն էլ այն է, որ բացարձակապես կարիք չկա անցնել համալսարանական տարիների միջով, բավական է՝ ընդունակ լինել և աշխատասեր, բավական է պրպտալ ու ուսումնասիրել։ Համացանցն առաջարկում է բազմաթիվ կայքեր, գրքեր, հավելվածներ, որոնք սովորեցնում են ծրագրավորման տարբեր լեզուներ և տեխնոլոգիաներ: Այսպիսով, մեր ցանկը գլխավորում է ծրագրավրումը՝ հաշվի առնելով այս մասնագիտության մեծ պահանջարկն ու ինքնակրթվելու հասանելիությունը։

Վեբ դիզայն

Հմմ, իսկ ինչպե՞ս համատեղել ծրագրավորման առավելությունները՝ եկամուտը, կայունությունը, պահանջարկը և դրան գումարել ստեղծագործական որոշակի ազատություն։ Կարծում եմ՝այդ ամենը կարելի է համատեղել Վեբ դիզայնի շրջանակներում։ Կան բազմատեսակ կայքեր, որոնք ձեզ կսովորեցնեն կայքի դիզայն՝ տիրապետելով այս ոլորտի գիտելիքներին՝ ձեր առջև կբացվեն բազմահազար աշխատատեղեր։ Բացի այդ, դուք հնարավորություն կունենաք շահավետ օգտագործել ձեր ճաշակը, գունային զգացողությունը և ստեղծագոռծական հակումները։

33fc2125bee39b022d719619c383a2f1 - 5 եկամտաբեր մասնագիտություն, որ կարելի է ձեռք բերել տանը

Նորաձևություն

Եթե ցանկանում ենք մի կողմ դնել վիրտուալ աշխարհը, կոդերը, կայքերի վիզուալ և ֆունկցիոնալ մասը և ինչ-որ շոշափելի բան ստեղծել, եթե մանկուց նկարելու ու/կամ կարելու ձիրք ունեք, եթե սիրում ենք հին հագուստներին նոր կյանք տալ, ապա ժամանակն է նախասիրությունները մասնագիտության վերածելու։ Ինչ՝ ինչ, բայց նորաձևությունը դեռ երկար չի զիջի իր դիրքերը, ճիշտ այնքան, որքան մարդիկ ուզում են գեղեցիկ լինել։ Այսպիսով, վստահ եղեք, որ ձեր մասնագիտությունը պահանջված կլինի։ Կան տարատեսակ կայքեր և տեսահոլովակներ, որոնց միջոցով Դուք կարող եք սովորել նորաձևության էսքիզներ նկարել, զգեստներ կարել։ Այս պարագայում տնից դուրս գալու անհարաժեշտություն կառաջանա ընդամենը մեկ անգամ, երբ գնաք կարի մեքենա գնելու։

Թարգմանչություն

Կան մարդիկ, ովքեր տիրապետում են մի քանի լեզուների, սակայն երբեք չեն մտածել, որ կարող են դա դիտարկել իբրև մասնագիտություն։ Թարգմանչությունը հիմնված է լեզվի իմացության և տեխնիկայի վրա. իսկ ինչու՞ չօգտագործել տրված հնարավորությունը և զարգացնել հմտությունները։ Այս հարցում կրկին օգնության է գալիս համացանցը։ Եթե կարծում եք, որ ձեր գիտելիքները մի քիչ թերի են, կարող եք օգտվել տանը մնալու հնարավորությունից և օնլայն դասընթացների ու հավելվածների շնորհիվ հասցնել ձեռ՝ լեզվի իմացությունն այն մակարդի, որով կկարողանաք թարգմանություններ կատարել՝ թեկուզ օնլայն։ Այս հարցում ձեզ կարող է օգնել մեր հետևյալ հոդվածը՝

Բլոգ/Վլոգ

Ոմանց համար բլոգինգն ամենօրյա զբաղմունք է. պատկերացրեք՝ դուք զբաղվում եք ձեր առօրյա գործերով, վայելում եք ձեր ժամանցն ու այդ ամենը, մի բան էլ, ձեզ լավ վաստակելու հնարավորություն է տալիս։ Մեր օրերում բլոգինգով որևէ մեկին չես զարմացնի, քանի որ գրեթե բոլորն ունեն առնչություններ բլոգների հետ: Բլոգինգը, որպես մասնագիտություն, ևս հազվադեպ չի հանդիպում: Այսօր այս մասնագիտության շնորհիվ պրոֆեսիոնալ բլոգերները կարողանում են վաստակել աշխարհում բոլորից շատ:որը նաև շատ եկամտաբեր է: Դուք կարող եք օնլայն սովորել ինչպես ստեղծել բլոգ և կառավարել այն, ու այդուհետ վաստակել՝ ընդամենը զետեղելով սեփական կյանքը անձնական բլոգում։