Logo

5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 26.03.2021Հեղինակներ
158823057 3996160180436034 1945609894845293563 o - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

Մեր «5 ֆիլմ+5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ՝ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:

Այս շաբաթ խնդրել ենք դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանին՝ մեզ և ձեզ հետ կիսվել սիրելի ֆիլմերի և գրքերի հնգյակներով:

Հայկի ամենասիրելի գրքերն են…

1.  Էժեն Իոնեսկո. «Ռնգեղջյուր»

Ionesko nosorog - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

«Ռնգեղջյուրը» աբսուրդ ժանրի պիես է, որը գրել է Էժեն Իոնեսկոն 1959 թվականին։ Առաջին անգամ՝ 1960 թվականին բեմադրվել է Փարիզի «Օդեոն» թատրոնում։ Պիեսը ունեցել է հազարից ավել ներկայացումներ ողջ Եվրոպայում։

«Գավառական քաղաքի հրապարակը: Սրճարան գրեթե միաժամանակ գալիս են Ժանը և Բերանժեն: Եվ այդուհանդերձ Ժանը փնթփնթում է Բերանժեի վրա ուշացման համար: Բերանժեն թափթփված տեսք ունի: Հազիվ է կանգած մնում ոտքի վրա, հորանջում է, բաճկոնը ճմրթված է, վերնաշապիկը թարմ չէ, կոշիկները մաքուր չեն: Ժանը թվարկում է այս թերությունները: Ամոթ է զգում ընկերոջ համար: Հանկարծ լսվում է հսկայական վազող կենդանու ոտնաձայնն ու ոռնոցը: Մատուցողուհին վախեցած բղավում է, որ դա ռնգեղջյուր է: Ներս է վազում տանտիրուհին՝ կատվին կրծքին սեղմած: Տրամաբանը դողալով սեղմվում է պատին: Երբ ռնգեղջյուրի ձայնը դադարում է լսվել, բոլորն ուշքի են գալիս: Տրամաբանը հայտարարում է, որ բանական մարդը չպիտի ենթարկվի վախին: Ժանը տարակուսանքի մեջ է. վայրի գազանը փողոցո՞ւմ: Միայն Բերանժեն է շարունակում մնալ անտարբեր ու ցրված: Սակայն նա վեր է թռչում տեղից, երբ սրճարան է մտնում երիտասարդ շիկահեր Դեզին: Անզգուշորեն շուռ է տալիս իր գավաթը Ժանի տաբատին: Այդ ընթացքում տրամաբանը փորձում է բացատրել մի ծեր պարոնի սիլլոգիզմի էությունը. բոլոր կատուները մահկանացու են, Սոկրատեսը մահկանացու է, հետևաբար Սոկրատեսը կատու է: Ցնցված պարոնն ասում է, որ կատվի անունն էլ Սոկրատես է»:

Ավելին կարդա այստեղ:

2. Ֆ. Դոստոևսկի «Ոճիր և պատիժ

ոճիր - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

Սպանություն, ոճիր, որը պետք է թեթևացներ կյանքը, սակայն պատիժն անխուսափելի է: Իսկ ո՞րն է պատիժը, բանտարկությո՞ւնը, թե՞ խղճի խայթը: Հնարավո՞ր է ազատվել մեղքից առանց քավության ճանապարհ անցնելու: Հնարավո՞ր է ապրել, եթե դեռ չես պատժվել մեղքիդ համար: Գուցե պատի՞ժը հանգստություն բերի:
Վեպ՝ հավերժի մասին:

 

3. Չարենց,«Ընտիր երկեր», 4 հատոր

2 ljoz2x75cvfp0ies 600x600 1 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

Չարենցի այս քառահատորն ընդգրկում է նրա ապրած տարիներին տպագրված և անտիպ մնացած չափածո ժառանգությունը (բանաստեղծություններ, շարքեր, պոեմներ) և օրագրեր: Տպագրված երկերը ժամանակին լույս են տեսել գրողի երկհատորյակում (Մոսկվա, 1922), առանձին գրքերում, ՙԷպիքական լուսաբաց՚ (1930) և ՙԳիրք ճանապարհի՚ (1933–1934) ժողովածուներում, այնուհետև ընդգրկվել վեցհատորյակում (1962–1968, կազմող՝ Ալմաստ Զաքարյան): Չարենցի կյանքի օրոք չտպագրված ժառանգությունն ամփոփված է ՙԱնտիպ և չհավաքված երկեր՚ (1983, կազմող՝ Անահիտ Չարենց), ՙՆորահայտ էջեր՚ (1996, կազմող՝ Դավիթ Գասպարյան) և ՙԳիրք մնացորդաց՚ (2012, կազմող՝ Դավիթ Գասպարյան) հավաքածուներում: Սույն հատորում ընդգրկված են 1910–1920-ական թվականների ստեղծագործությունները: Հասցեագրված է բոլորին, բոլորին, բոլորին…

4. Նոր Կտակարան

1397986522 3671 - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

Նոր Կտակարանը հունարենով գրված 27 գրքերի ժողովածու է։ Քրիստոնյաները հավատում են, որ ինչպես Հին Կտակարանի գրքերի ժողովածուն պատմում է այն Ուխտի մասին, որ կնքվել էր Աստծու և Իսրայելի ժողովրդի միջև, այնպես էլ Նոր Կտակարանը ներկայացնում է այն Նոր Ուխտը, որ Հիսուս Քրիստոսի արյունով կնքվեց Աստծու և մարդկանց միջև՝ մարդկության փրկության համար։

Տարբեր ժամանակներում և տարբեր ծավալով գրված այս գրքերը ներկայացնում են քրիստոնեական եկեղեցին իր հիմնադրի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդից սկսած մինչև եկեղեցու տարածումը, ինչպես նաև հավատացյալների կյանքը տարբեր երկրներում։

 

5. Արմեն Պետրոսյան, «Հայը և աշխարհը»

6br9lia7d04mfshy - 5 ֆիլմ + 5 գիրք. Հայկ Պետրոսյան

 

Գիրքը էսսեների ժողովածու է, որտեղ երբեմն լուրջ, երբեմն հումորով քննարկվում է ժամանակակից հայաստանցի հայի կերպարը, նրա հարաբերություններն ազգակիցների, օտարների և ողջ տիեզերքի հետ,անցյալի ու ներկայի նմատմամբ ունեցած վերաբերմունքը և ապագայի իրատեսական կամ ֆանտաստիկ հնարավորությունները: Նախատեսվում է ընթերցող լայն շրջանների համար:

Հայկի սիրելի ֆիլմերը՝ հաջորդ էջում…

1 2