Logo

5 ֆիլմ կանանց համար և մասին

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 27.04.2021Կինո
little women sony pictures 1565716806 - 5 ֆիլմ կանանց համար և մասին

Թագուհիների, հայտնի կանանց, քաղաքական գործիչների մասին ֆիլմերը քիչ չեն:

Այս անգամ ցանկանում ենք անդրադառնալ սովորական կանանց՝ սովորական խնդիրներով, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությամբ ու հոգու և կամքի ուժով ազդել է միլիոնավոր կանանց կյանքի և մտքի վրա:

Unorthodox

3600 960x576 - 5 ֆիլմ կանանց համար և մասին

Հրաշալի ֆիլմ Էսթի անունով մի աղջկա մասին, ով ազատ էր, անվախ, անկախ, հպարտ, բայց նաև խոցելի ու փխրուն: Ազատության մեծ ձգտումով` նա մի օր որոշում է կայացնում փախչել  հասիդների` ծայրահեղ ուղղափառ հրեաների՝ խիստ կառուցվածքով համայնքից, որտեղ հիմնական որոշումները կայացնում են հոգևոր առաջնորդները, և որտեղ կանայք զուրկ են ընտրության հնարավորությունից, հասարակ ու պարզ ցանկություններից: Այս համայնքում կանայք պարտավոր են համակերպվել շրջակա միջավայրի իներտության հետ:

Still Alice

marcusgohmarcusgoh stillalicereview 1 - 5 ֆիլմ կանանց համար և մասին

Երբ այլևս չգիտես ով ես, ինչ անհատակություն ես, ինչ ցանկություններ ու երազանքներ ունես, ոչինչ, ուղղակի ոչինչ չգիտես: Կյանքի հեգնանքով, դասախոս, լինգվիստ ու հրաշալի կին Էլիսի մոտ Այլցգեյմերի ախտանիշ է հայտնաբերվում: Ծանր, բայց իրատեսական այս հուզական ֆիլմը ուժեղ կնոջ մասին է, ով ուժ է գտնում պայքարելու, ապրելու և սիրելու համար:

Eat pray love

60c97cf9601599b435d7869e21010bb2 960x640 - 5 ֆիլմ կանանց համար և մասին      Screen Shot 2020 08 17 at 8.16.49 PM - 5 ֆիլմ կանանց համար և մասին

Պատահում է՝ կարծում ես, թե ունես ամեն բան լիարժեք երջանիկ լինելու համար: Բայց կյանքում ամեն բան ավելի բարդ է: Էլիզաբեթն ինքնաճանաչման, ճշմարտության, հոգու դատարկությունը լցնելու և աշխարհայացքի փոփոխության, կյանքի արժեքների վերագնահատման փնտրտուքով թողնում է ամուսնուն, երկիրը, կայունությունը և սկսում ճանապարհորդել էմոցիոնալ Իտալիայով, հոգևոր Հնդկաստանով և չքնաղագույն Բալիով:

Little women

littlewomen 759 - 5 ֆիլմ կանանց համար և մասին

XIX դարում, երբ կնոջ միակ առաքելությունն ամուսնությունն ու մայրությունն է, ոչ հարուստ ընտանիքում մեծացած դեռահաս գրող Ջոն չի համակերպվում այն դերակատարության հետ և ամեն կերպ փորձում է կայունանալ, անկախանալ, լինել ինքնաբավ ու նաև փոխել հասարակության ընկալումը: Ֆիլմը 4 տարբեր խառնվածքով քույրերի, իրենց սիրո, կյանքում իրենց ուրույն տեղը գտնելու մասին է:

Frida

actors who looked nothing like the people they played 138175186969 - 5 ֆիլմ կանանց համար և մասին

Ֆրիդա Կահլոն ֆանտաստիկ կերպար է: Ոչ միայն փայլուն նկարչուհի էր, այլ նաև ուժեղ կին, ով նույնիսկ այն ժամանակներում, հրաժարվում էր ապրել հասարակության կանոններով. նա սահմանել էր իր սեփական չափանիշները։ Ֆիլմում ցուղադրվում է Ֆրիդայի պայքարը՝ հանուն առողջ ու երջանիկ կյանքի: Տաղանդավոր այս կինը պայքարում էր ցավի, անարդարությունների և սահմանափակումների դեմ: