Logo

5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 27.03.2019Կինո
յգ - 5 ֆիլմ Քվենտին Տարանտինոյից

Քվենտին Տարանտինոն ծնվել է 1963 թ. մարտի 27-ին ԱՄՆ-ում:
Երկակի օսկարակիր Տարանտինոն մեր ժամանակների լավագույն ռեժիսորներից մեկն է, և շարունակում է զարմացնել երկրպագուներին: Նշենք, որ ռեժիսորի նոր՝ “Once Upon a Time in Hollywood” ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է հուլիսի 26-ին:

Իսկ մինչ Տարանտինոյի նոր ֆիլմը կմեկնարկի առաջարկում ենք ևս մեկ անգամ վերհիշել նրա լավագույն ֆիլմերից մի քանիսը:

Քրեական ընթերցվածք/Криминальное чтиво/Pulp Fiction, 1994

դերերում՝Ումա Թուրման, Սեմյուել Լ. Ջեքսոն, Ջոն Տրավոլտա ևն

8.000.000 դոլար արժողությամբ այս ֆիլմը լիովին արդարացրեց իր ծախսերը և Կաննի կինոփառատոնից ռեժիսոր Քվենտին Տարանտինոն գնաց «Ոսկե արմավենին» գրկած և բազմաթիվ գովասանքներ վաստակած: Ֆիլմը մտնում  է IMDb կայքի 250 ամենալավ ֆիլմերի ցանկի մեջ:

Ֆիլմի «վատ տղաներ» Վինսենթն ու Ջուլսը լուծում են իրենց քրեական բոսի հարցերը, իսկ աշխատանքից դադարների ժամանակ սիրում են փիլիսոփայել ու խորհել ամենավերացական ու հոգևոր թեմաներով:
Ֆիլմը պատմում է Վինսենթի ու նրա բոսի կնոջ՝ Միայի հարաբերությունների, ըմբշամարտիկ Բուտչի, սրճարանում նստած երկու անհաջողակ գողերի և շատ այլ հետաքրքիր դեպքերի մասին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Կատաղած շները/Бешеные псы/Reservoir Dogs, 1991

դերերում՝Հարվի Քեյթլ, Թիմ Ռոթ, Քրիս Փեն ևն

Ֆիլմի հերոսները մտադրվել են զարդեղենի մի խանութ կողոպտել: Նրանք վստահ են, որ ամեն ինչ լավ է ընթանալու, կազմ ու պատրաստ տղամարդիկ սպասում են հարմար պահի, որ գործի անցնեն: Սակայն, կյանքը նրանց համար անակնկալ է պատրաստել. ոստիկանների անսպասելի միջամտությունը խափանում է նրանց պլանները և նրանցից երկուսը մահանում են կրակոցների արդյունքում: Ողջ մնացած տղամարդիկ ուղևորվում են մի տեղ, որի մասին միայն նրանք գիտեն: Այստեղ նրանք պետք է խելք խելքի տան ու պարզեն, թե ով է նրանց մատնել …

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Անփառունակ սրիկաները/Бесславные ублюдки/Inglourious Basterds, 2009

դերերում՝Բրեդ Փիթ, Քրիստոֆ Վալց, Մելանի Լորան ևն

Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներ, քաոս, դաժան սպանություններ, մարդկային կյանքը ոչինչ չարժի: Ֆրանսիան, ինչպես և շատ երկրներ, շրջափակման մեջ է. ամենուրեք գերմանական զորքեր են, բայց մարդիկ կարողանում են ընդդիմանալ: Ֆրանսիայում ամերիկյան զինվորների մի խումբ հարձակվում է գերմանացիների վրա և սառնասրտորեն սպանում նրանց:

2010 թ. Քրիստոֆ Վալցն արժանացավ Օսկարի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Ջանգո ազատագրվածը/Джанго освобожденный/Django Unchained, 2012

դերերում՝Ջեյմի Ֆոքս, Քրիստոֆ Վալց, Լեոնարդո ԴիԿապրիո ևն

Գլխավոր հերոսը բժիշկ Քինգ Շուլց անունով մի տղամարդ է, որին այլ կերպ «Դանտիստ» են անվանում: Ինչպես արդեն կռահեցիք, նա բժիշկ չէ. նրա գործը կայանում է մարդկանց բռնելու և ողջ կամ մեռած պատվիրատուին հանձնելու մեջ: Այս խրթին ու փոշոտ գործում նա հմուտ ու հավատարիմ օգնականի կարիք ունի,բայց որտեղի՞ց գտնել այն միակին, որը նաև քիչ ծախսատար կլինի: Կարճ ժամանակում «Դանտիստին» հաջողվում է գտնել Ջանգո անունով մի սևամորթ ստրուկի, որը համաձայնվում է օգնել Շուլցին: Ջանգոն համաձայնվում է. չէ որ նա իր սեփական դրդապատճառներն ունի Շուլցի աջ ձեռքը դառնալու համար…

2013 թ. ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում, իսկ Քրիստոֆ Վալցը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Գարշելի ութնյակը/Омерзительная восьмерка/The Hateful Eight, 2015

դերերում՝Քուրտ Ռասել, Թիմ Ռոթ, Սեմյուել Լ. Ջեքսոն ևն

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են ԱՄՆ-ում, Քաղաքացիական պատերազմից հետո: Հայտնի գլխատող Ջոն Ռութը մի տեղից մյուսն է տեղափոխում մի բանտարկյալ կնոջ: Ճանապարհին նրանց անկոչ հյուրեր են միանում, որոնք շատ կասկածելի տեսք ունեն և միանշանակ գաղտնիք են թաքցնում Ռութից: Եղանակային վատ պայմանները ստիպում են ճամփորդներին պատսպարվել մի խրճիթում: Այստեղ էլ ժամանակի ընթացքում բոլոր գաղտնիքները ջրի երես են դուրս գալիս:

2016 թ. «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում ֆիլմն արժանացել է Օսկարի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: