Logo

5 ֆիլմ ուտոպիստական ապագայի մասին

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 25.12.2020Կինո
ցըֆգ - 5 ֆիլմ ուտոպիստական ապագայի մասին

Սրանք ֆիլմեր են ապագայի ու դրա տեխնոլոգիական զարգացումների կանխատեսումների մասին: Ֆիլմեր, որտեղ մարդիկ հայտնվում են ապագայում, տեսնում աշխարհում կատարված փոփոխությունները և մասնակցում կարևորագույն իրողությունների: Ձեզ են ներկայացնում 5 ուտոպիստական ֆիլմ, որոնք ամբողջությամբ գրավում են դիտողին:

«Բակ Ռոջերսը 25-րդ դարում»/ «Бак Роджерс в двадцать пятом столетии», 1979

Բակ Ռոջերսը 20-րդ դարի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի օդաչու է, ով շաթլով վթարի է ենթարկվում: Նրա մարմինը սառեցվում է 500 տարի: 2498 թ. ապագայից մարդիկ գտնում են Ռոջերսի շաթլը և նրան վերադարձնում են կյանք:

Հերոսն իմանում է, որ Երկիրը համաշխարհային պատերազմ է տարել և դժվարությամբ պայքարում է գոյատևման համար:

download 4 1 - 5 ֆիլմ ուտոպիստական ապագայի մասին

«Գատակա»/ «Гаттака», 1997

Բարի գալուստ Գատակա՝ ապագայի աշխարհ: Այստեղ բոլորը գենետիկորեն ծրագրավորված են, և տխուր ճակատագիրը սպասում է նրանց, ովքեր ծնվել են սիրո մեջ, ոչ թե լաբորատորիայում: Այդպիսինն է Վինսենտ Ֆրիմանի ապագան, ով ծնված օրվանից ստացել է «ոչ պիտանի» պիտակը:

Վինսենթը զգալի թերություններ ունի. նա ենթարկվում է կրքերի, ունի զգացմունքներ, և կարծում է, որ իր երազանքներն իրականություն կդառնան: Ահա թե ինչու է նա գնում ուրիշի ինքնությունը, փորձելով խաբել իշխանություններին և դառնալ Ապագա Գատակայի կորպորացիայի հարգված անդամ:

download 3 1 - 5 ֆիլմ ուտոպիստական ապագայի մասին

«Ես  Ռոբոտ եմ» / «Я, робот», 2003

Ֆիմի դեպքերը տեղի են ունենում 2035 թ., որտեղ ռոբոտները մարդկանց սովորական օգնականներ են:

Գլխավոր հերոսը ոստիկան է, ով ոչ մի կերպ չի ընդունում ռոբոտներին: Նա քննում էմի սպանության գործ, որտեղ ներգրավված է նաև ռոբոտ:

Ֆիլմը փորձում է պատասխանել այն հարցին, թե որտեղ է մարդու և արհեստական ինտելեկտի սահմանը և հնարավո՞ր է արդյոք այն վերացնել:

download 2 2 - 5 ֆիլմ ուտոպիստական ապագայի մասին

«Հատուկ կարծիք» / «Особое мнение», 2002

Գլխավոր հերոսը ոստիկանության հանցագործությունների կանխարգելման բաժնի անդամ է, ում շնորհիվ 2054 թ. հանցագործությունների թիվը հասել է 0-ի: Նրանք կարողանում են տեսնել ապագայում կատարվելիք բոլոր հանցագործությունները և կանխարգելել դրանք: Բայց ամեն ինչ փոխվում է, երբ գլխավոր հերոսը մեղադրվում է ապագայում կատարվելիք սպանության մեջ, սակայն նա անգամ չի էլ ճանաչում, թե ում է սպանելու:

download 1 6 - 5 ֆիլմ ուտոպիստական ապագայի մասին

«Ապագայի երկիրը» / «Земля будущего», 2015

Երբ նոր արկածների ծարավ մի երիտասարդ աղջկա ձեռքին հայտնվում է առեղծվածային առարկա, որը զուգահեռ իրականության հնարավորություն է բացում, նա ստիպված է օգնություն խնդրել ցինիկ, հանճարեղ գյուտարար Ֆրենկից: Քեյսին պետք է համոզի նախկին վունդերկինդին, բացել խորհրդավոր վայրի գաղտնիքը, որը գտնվում է անսովոր մեկ այլ իրականությունում, հայտնի որպես ապագայի Երկիր, և համոզում է Ֆրենկին վերադառնալ այնտեղ, որտեղից նրան մի անգամ վռնդել են:

download 11 - 5 ֆիլմ ուտոպիստական ապագայի մասին