Logo

5 գարնանային աղցան

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 11.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
8d806b008d1d53f05bb5b371716ca527 1 - 5 գարնանային աղցան

Գարունը ժամանել է և պահն է հետևել գարնանային սննդակարգին: Vnews-ն առանձնացրել է  պարզ ու համեղ գարնանային աղցաններ, որոնք կզարդարեն ձեր ընթրիքի սեղանն ու քիչ ժամանակ կխլեն ձեզնից:

5 գարնանային աղցան

Կաղամբի սիրահարների համար

b0536bf51cf97f70354d52811d7bc214 960x540 - 5 գարնանային աղցան

Մեզ անհրաժեշտ է՝

  • Կես կաղամբ
  • 1 սոխ
  • 1 լոլիկ
  • 1 վարունգ
  • Մաղադանոս
  • Կանաչ սոխ
  • Ձեթ
  • Աղ/սև պղպեղ

Ի՞նչ անել այս բաղադրիչների հետ

Կաղամբը բարակ-բարակ կտրատել: Սոխը կիսել, բարակ շերտատել: Վարունգն ու լոլիկը ոչ շատ մանր կտրատել: Կանաչ սոխն ու մաղադանոսը մանրացնել: Այս ամենը խառնել, կիտրոնի հյութով ցողել, ավելացնել բուսայուղ: Աղ, պղպեղ ցանել, խառնել և մատուցել մսի կամ ձկան հետ:

Թաբուլե

1560785748 64248332 625620471248162 44964579557507072 n 12 960x463 - 5 գարնանային աղցան

Մեզ անհրաժեշտ է՝

  • Մաղադանոս
  • Կանաչ սոխ
  • Հազար
  • 1 բաժակ բլղուր
  • 200 գ. տոմատի մածուկ
  • 1 կիտրոն
  • 3-4 լոլիկ
  • Աղ/կարմիր պղպեղ

Ի՞նչ անել այս բաղադրիչների հետ

Բլղուրը թրջել գոլ ջրով, աղ և պղպեղ ցանել: Լոլիկը կեղևազրկել, տրորել, լցնել բլղուրի վրա, ավելացնել կիտրոնի քամած հյութը: Լոլիկի փոխարեն կարող եք տոմատի մածուկը ջրով բացել: Մաղադանոսը, կանաչ սոխը լվանալ, շատ մանր կտրատել: Լցնել բլղուրի վրա, բուսական յուղ ավելացնել, խառնել ստացված զանգվածը: Մատուցել հազարի տերևների հետ:

Վարունգով և թթվասերով

8088999eef2d666d003587cc116b9ba4 1 - 5 գարնանային աղցան

Մեզ անհրաժեշտ է՝

  • 3 վարունգ
  • 1/4 բաժակ թթվասեր
  • 1/2 ճաշի գդալ քացախ
  • Կանաչի
  • Աղ/սև պղպեղ

Ի՞նչ անել այս բաղադրիչների հետ

Լվանալ և ցանկության դեպքում կեղևազրկել վարունգները, այնուհետև կտրատել բարակ շերտերի: Վարունգների վրա մի փոքր աղ ցանել, ավելացնել սև պղպեղ և լցնել թթվասեր, խառնել աղի և քացախի հետ: Կանաչին ավելացնել՝ ըստ ցանկության:

Սնկով աղցան

images 2 - 5 գարնանային աղցան

Մեզ անհրաժեշտ է՝

  • 350 գրամ շամպինիոն
  • 350 գրամ լոլիկ
  • 1 վարունգ
  • Հազարի տերևներ
  • Ձեթ
  • Մանանեխ
  • Սխտոր
  • Աղ/սև պղպեղ

Ի՞նչ անել այս բաղադրիչների հետ

1 ճաշի գդալ ձիթայուղի մեջ տապակել շամպինիոնները: Մեկ այլ տարաում 1 ճաշի գդալ ձիթայուղը, քացախը, մանանեխը, սխտորը և պղպեղը խառնել: Մնացած բանջարեղենը լվանալ, կտրտել, լցնել ափսեի մեջ, ավելացնել տապակած սունկն ու պատրաստված սոուսը: Աղն ու պղպեղը՝ ըստ ճաշակի:

Գունեղ աղցան

neu - 5 գարնանային աղցան

Մեզ անհրաժեշտ է՝

  • Հազարի տերևներ
  • 1-2 գազար
  • 2-3  չերրի լոլիկ
  • 5 բողկ
  • 2-3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
  • 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
  • Աղ/սև պղպեղ

Ի՞նչ անել այս բաղադրիչների հետ

Հազարի տերևները կտրատել, չերրի լոլիկները կիսել, շարել, ավելացնել մանր կտրատած գազարը, բողկը, ձիթապտղի յուղը, կիտրոնի հյութը և համեմունքները, խառնել ստացված զանգվածը: Աղցանին ավելացնել քերած պանիրը, ըստ ցանկության՝  նաև չորացրած հացի կտորներ: