Logo

5 գեղեցիկ ֆիլմ արվեստի մասին

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 15.02.2019Կինո
արվեստասեր - 5 գեղեցիկ ֆիլմ արվեստի մասին

Բոլոր արվեստասերներին առաջարկում ենք ծանոթանալ ֆլմերի այս 5-յակին:

Կիրակին քաղաքից դուրս/Воскресенье за городом/Un dimanche à la campagne, 1984

ռեժ.՝Բերտրան Տավերնյե
դերերում ՝Միշել Օմոն, Սաբինա Ազեմա ևն

Էսթետիկ այս ֆիլմը մեզ մտովի տեղափոխում է նախորդ դարի սկիզբ և ստիպում է զգալ դարի շունչը: Գլխավոր հերոսը մի ծեր նկարիչ, իմպրեսիոնիզմի մոլի երկրպագու և նվիրյալ մսյո Լադմիրալն է, որն իր շուրջն է հավաքում երեխաներին ու թոռներին, որպեսզի նրանք իրենց ներկայությամբ զարդարեն  կիրակնօրյա ճաշը: Պատրաստ եղեք խորասուզվել գույների աշխարհ, դառնալ հերոսների խոսակցությունների, զբոսանքների, անկեղծությունների մի մասը:

1984 թ. Բերտրան Տավերնյեն արժանացավ «Ոսկե արմավենու»՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

 

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Չելինի/Челлини: Преступная жизнь/Vita scellerata, Una, 1990

ռեժ.՝Ջակոմո Բատիատո 
դերերում՝ Բեն Քինգսլի, Մաքս ֆոն Սյուդոֆ ևն

Հռոմում իշխում է Կլիմենտ 7-րդ Պապը: Բոլորը ենթարկվում են նրան, իսկ նա ժամանակ առ ժամանակ չարաշահում է իր դիրքը: Ապրելու և ստեղծագործելու նպատակով Հռոմ է տեղափոխվում հայտնի ոսկերիչ Բենվենուտո Չելինին, որը միայն մեկ ցանկություն ունի՝ իրեն նվիրել արվեստին, շուրջբոլորը գեղեցկություն սփռել, սակայն միևնույն ժամանակ նա չի ցանկանում կախված լինել որևէ մեկից: Բոլոր նրանց համար, որոնք գնահատում են արվեստը և չեն ցանկանում համակարգին զոհ գնալ,այս մարդն իսկական հրաշք է և հանճար, իսկ նրանք, որոնք դեմ են ըմբոստներին, Չելինին սրիկա է և խաբեբա: Չելինին չի պատրաստվում հանձնվել:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

տես նաև՝ 5 ֆիլմ նկարիչների մասին

 

Քամու հարսնացուն/Невеста ветра/Bride of the Wind, 2001

ռեժ.՝Բրյուս Բերեսֆորդ
դերերում՝Սառա Ուայնթեր, Ջոնաթան Փրայս ևն

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են 1902 թ. Վիեննայում: Ալմա Շինդլերի և Գուստավ Մալերի ուղիները հատվում են: Ալման գեղեցիկ է, երիտասարդ և լի թարմ մտահղացումներով, Ալման ֆանտաստիկ երաժշտություն է գրում: Ալմայի և Մալերի հարաբերություններն օր օրի  զարգանում են և նրանք գիտակցում են, որ չեն կարող ապրել առանց մեկը մյուսի: Մալերը սիրելիին ամուսնության առաջարկություն է անում, սակայն վերջինս պետք է հրաժարվի երաժշտությունից: Սիրահարված կնոջ համար սիրելիի կողքին լինելուց կարևոր ոչինչ չկա, և Ալման համաձայնվում է: Երկար տարիներ Ալման դաստիարակում էր իրենց երեխաներին և օգնում ամուսնուն բոլոր հարցերում, սակայն հոգու խորքում նա գիտակցում էր, որ այս տեսակ կյանքն իր համար չէ: Երեխայի մահն ամեն ինչ փոխում է…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

Գիշերային պահակազոր/Тайны «Ночного дозора»/Nightwatching, 2007

ռեժ.՝Փիթեր Գրինուեյ 
դերերում՝Մարտին Ֆրիման, Էմիլի Հոլմս ևն

Այս ֆիլմն անդրադառնում է Ռեմբրանդ վան Ռեյնի ամենահայտնի կտավներից մեկին՝ «Գիշերային պահակազորին»: Ոչ ոք միանշանակ չի կարող պատասխանել այն հարցին, թե նկարչի կյանքում տեղի ունեցած որ իրադարձություններն են արտացոլվել այս կտավում և ինչով ոգեշնչված է այն ստեղծվել: Իրականում նկարը շատ գաղտնիքներ ունի և հերոսները փորձելու են բացահայտել դրանք:
Այս ֆիլմը ևս մեկ անգամ հայացք է գցում նկարչի կյանքին և ստեղծագործական ուղուն:

2007 թ. այն Վենետիկի կինոփառատոնում արժանացել է մրցանակի:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 

Ուիլյամ Թըրներ/Уильям Тёрнер/Mr. Turner, 2014

ռեժ.՝Մայք Լի
դերերում՝ Թիմոթի Սփոլ, Փոլ Ջեքսոն ևն

Այս ֆիլմը բրիտանացի հանճառեղ գեղանկարիչ Ուիլյամ Թըրների մասին է: Ինչպես յուրաքանչյուր արվեստագետ, այնպես էլ Թըրները կյանքում ինչպես ձեռքբերումներ այնպես էլ շատ կորուստներ է ունեցել: Այս նկարչի հոր կորստի, վերջին սիրավեպի, ճամփորդությունների, նոր գլուխգործոցների ծննդյան, քննադատությունների բուռն ալիքի և այնուամենայնիվ համաշխարհային ճանաչմանն արժանանալու մասին է:

Այս դերը 2014 թ. Թիմոթի Սփոլին «Ոսկե արմավենու» արժանացրեց:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

տես նաև՝ 5 ֆիլմ նկարիչների մասին. մաս 2