Logo

5 գիրք պատերազմի և սիրո մասին [կան հայերեն թարգմանությամբ]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 20.05.2021ՄՇԱԿՈՒՅԹ
գրքեր 1 - 5 գիրք պատերազմի և սիրո մասին [կան հայերեն թարգմանությամբ]

Պատերազմը չարիք է, պատերազմը վախ է, կորուստ ու ունեցածը գնահատելու և էլ ավելի սիրելու առիթ:

Առանձնացրել ենք գրքեր պատերազմի և սիրո մասին:

1. Ընթերցողը/The Reader

հեղինակ՝ Բերնհարդ Շլինկ

Գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպը 15-ամյա պատանու և 36-ամյա կնոջ սիրո պատմություն է, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացումով: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, որ նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում քննարկվում են հոլոքոսթի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրը:

Գիրքը հայերեն է թարգմանվել 2012 թ., թարգմանիչ՝ Գայանե Գինոյան:

978 9939 68 053 8B - 5 գիրք պատերազմի և սիրո մասին [կան հայերեն թարգմանությամբ]

2. Զոլավոր գիշերազգեստով տղան

հեղինակ՝ Ջոն Բոյն

Այս ստեղծագործությունը գրգռում է ընթերցողի երևակայությունը: Այն մեզ թույլ է տալիս ապրել կյանքերով, որը մերը չեն: Բրունոյի և Շմուելի ընկերությունը «Զոլավոր գիշերազգեստով տղան» վիպակում հենց այդպիսին է. դրա շնորհիվ մենք նորովի ենք ընկալում Հոլոքոսթը: Այս վիպակի ավարտի մասին ընթերցողը շարունակում է մտածել նաև գրքի վերջին էջը փակելուց շատ հետո, գործը ստիպում է այլ` թարմ հայացքով ու տեսանկյունից նայել կյանքի իրողություններին: Այս գիրքն արժե կարդալ, քննարկել ու պահել սրտում:

30498257309976 - 5 գիրք պատերազմի և սիրո մասին [կան հայերեն թարգմանությամբ]

3. Հնադարը և այլ ժամանակներ

հեղինակ՝ Օլգա Տոկարչուկ

«Հնադարը և այլ ժամանակներ» վեպը, որ «մինի էպոս» են կոչել, երեք ընտանիքի երեք սերնդի պատմությունն է 1914-ից մինչև 90-ականները: Գրողի պատկերած աշխարհը պոստմոդեռնիստական է, որի մեջ իրականությունը, հավատալիքները, առասպելները, կրոնը, բանահյուսությունը, միստիկան ու մոգական ռեալիզմի տարրերը շաղախված են վարպետ հացթուխի գաղտնի բաղադրատոմսով:

cbwu8s67x3yfeagh - 5 գիրք պատերազմի և սիրո մասին [կան հայերեն թարգմանությամբ]

4. Ծուղակ 22

հեղինակ՝ Ջոզեֆ Հելըր

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին թերևս ամենաարտասովոր ստեղծագործություններից մեկը ի ցույց է դնում պատերազմի արհավիրքները պարադոքսային տրամաբանությամբ, ինքնահակասող սիլոգիզմներով ու վառ, գունեղ, գրեթե շոշափելի կերպարներով: Պատերազմական անելանելիությունը և ահռելի ողբերգության մեջ ծաղկող մարդկային խարդախությունը վեպում ներկայացվում են սև հումորի և աբսուրդային իրավիճակների միջոցով: Վեպի ժամանակագրորեն կտրտված գլուխները հավելյալ լարումով պատկերում են մտացածին 256–րդ ավիաջոկատի մարտական օդաչուների կյանքը պատերազմի ժամանակ, որտեղից ողջ դուրս պրծնելու միակ տարբերակը չմահանալն է, իսկ չմահանալու համար պետք է հաջողել ողջ մնալ, ու հենց այստեղ է ծուղակը:

978 9939 68 705 6 960x1464 - 5 գիրք պատերազմի և սիրո մասին [կան հայերեն թարգմանությամբ]

5. Պատերազմը կնոջ դեմք չունի

հեղինակ՝ Սվետլանա Ալեքսիևիչ

Պատերազմի մասին աշխարհում ամենահայտնի գրքերից մեկն է: «Մեր ժամանակ ստեղծված բազմաձայն ստեղծագործության՝ տառապանքի ու արիության հուշարձանի» համար Սվետլանա Ալեքսիևիչը 2015 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատևող կնոջ հոգևոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է:

Paterazmy knoj demqov Aleqsevich 1 - 5 գիրք պատերազմի և սիրո մասին [կան հայերեն թարգմանությամբ]