Logo

5 գիրք, որ այս ամառ կարդալու է Բիլ Գեյթսը

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 15.06.2021ՄՇԱԿՈՒՅԹ
p 1 bill gates shares the 5 books heand8217s reading this summer - 5 գիրք, որ այս ամառ կարդալու է Բիլ Գեյթսը
Բիլ Գեյթսը պարբերաբար հրապարակում է իր ընթերցանության ցուցակները: Վերջերս նա հրապարակեց 5 գրքերի վերնագրեր, որոնք պատրաստվում է կարդալ այս ամառվա ընթացքում:

«Երբ ես ավարտում եմ որևէ գրքի ընթերցումը, միանգամից որոշում եմ, թե ինչ կարդալ հաջորդը: Երբեմն ես կարդում եմ մի հոյակապ գիրք և ոգեշնչվում եմ կարդալ ևս մի քանիսը նույն թեմայի շուրջ:

Վերջերս ես սկսել եմ ձեռք բերել գրքեր մարդկության և բնության բարդ հարաբերությունների մասին: Գուցե դա այն պատճառով է, որ բոլորի կյանքն այսօր վիրուսից է կախված: Կամ գուցե դա այն պատճառով է, որ ես այս տարի շատ ժամանակ եմ ծախսել՝ խոսելով այն մասին, թե ինչ պետք է անենք կլիմայական աղետից խուսափելու համար», – ասում է Գեյթսը:

Եվ այսպես, ահա այն 5 գրքերը, որ առաջարկում է կարդալ Բիլ Գեյթսը:

1. Lights Out: Pride, Delusion, and the Fall of General Electric

հեղինակներ՝ Թոմաս Գրիտա և Թեդ Ման

Ինչպե՞ս կարող է GE-ի նման մեծ ու հաջողակ ընկերությունը ձախողվել: Ես մի քանի տարի մտածում էի այդ հարցի շուրջ, և Lights Out-ը վերջապես ինձ տվեց շատ պատասխաններ, որոնք ես փնտրում էի: Հեղինակները վերլուծում են GE-ի ղեկավարության կողմից թույլ տրված սխալները: Եթե ​​դուք որևէ ընկերության ղեկավար եք, ապա այս գրքից շատ բան կարող եք սովորել:

41JAlwSrc3L. SX329 BO1204203200  - 5 գիրք, որ այս ամառ կարդալու է Բիլ Գեյթսը

2. Under a White Sky: The Nature of the Future

հեղինակ՝ Էլիզաբեթ Կոլբերտ

Սա գիրք է այն մարդկանց մասին, ովքեր փորձում են լուծել այն խնդիրները, որոնք առաջացրել են մարդիկ, որոնք փորձել են խնդիրներ լուծել: Հեղինակը խոսում է շատ կարևոր և օրհասական խնդիրների մասին: Ինչպես իր բոլոր գրքերը, այնպես էլ սա, հաճելի է և կարևոր կարդալ:

51Ex4juXgNL - 5 գիրք, որ այս ամառ կարդալու է Բիլ Գեյթսը

1 2