Logo

5 «հատիկավոր» աղցան

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 21.10.2019ՄՇԱԿՈՒՅԹ
աղցաններ ընթրիքի համար - 5 «հատիկավոր» աղցան

Աղցանները ճաշի սեղանի կարևոր մասն են կազմում: Իսկ թեթև ու առողջ աղցանները ցանկացած ուտելիք դարձնում են ավելի համեղ ու գունեղ: Ձեզ ենք առաջարկում աղցանների 5 բաղադրատոմս, որոնք կզարմացնեն ձեր հյուրերին և ինչու ոչ՝ ընտանիքի անդամներին:

1.Նռով թաբուլե

Նռով Թաբուլե - 5 «հատիկավոր» աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ

1.  400 գրամ բլղուր

2. մի քանի ճյուղ կանաչ սոխ

3. 3 հատ կիտրոն

4. 1 կապ հազար

5. թարմ անանուխ

6. 1  հատ նուռ

7. ձեթ

8. աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Նախապես թրջած բլղուրը լցնել խորը ափսեի մեջ, ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը, հազարը և անանուխի տերևները: Քամել կիտրոնի հյութը և ավելացնել զանգվածի վրա: Համեմել աղով և սև պղպեղով: Զարդարել նռան հատիկներով, իսկ մատուցելուց առաջ վրան ձեթ լցնել:

2. Ոսպով թաբուլե

Ոսպով թաբուլե 1 - 5 «հատիկավոր» աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ

1 . 200 գրամ ոսպ

2. կանաչ սոխ

3. 200 գրամ լոլիկ (ցանկալի է չերի տեսակը)

4. մաղադանոս

5. թարմ անանուխ

6. 1  կիտրոն

7. ձեթ

Պատրաստման եղանակը

Ոսպը լվանալ, և աղաջրի մեջ եփել: Թողնել՝ մի փոքր սառի: Մանր կտրատել կանաչ սոխն ու լոլիկը, մաղադանոսն ու թարմ անանուխի տերևները և ավելացնել ոսպի վրա: Աղցանի վրա կիտրոնի հյութ քամել և համեմել աղով, սև պղպեղով: Վերջում ավելացնել ձեթը և խառնել  միայն հյուրասիրելուց առաջ:

3. Բրնձով աղցան

Բրնձով աղցան - 5 «հատիկավոր» աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ

1. 400 գրամ բրինձ

2. 150 գրամ խառը ընդեղեն

3. մի քանի ճյուղ ռեհան

4. թարմ անանուխի տերևներ

5. 75 գրամ ծիրանաչիր

6. ձեթ

Պատրաստման եղանակը

Բրինձը եփել, արդեն սառը վիճակում վրան ավելացնել մանրացրած ընդեղենը, ծիրանաչիրն, անանուխի և ռեհանի տերևները: Համեմել աղով և սև պղպեղով: Ավելացնել ձեթը և հյուրասիրել: Ի դեպ, այս աղցանին հիանալի ընկեր կլինեն փուռը դրած ձուկը կամ հավի միսը:

4. Պաստա աղցան

Պաստա աղցան - 5 «հատիկավոր» աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ

1. 300 գրամ մանր պաստա

2. 3 պճեղ սխտոր

3. 5 հատ չերի լոլիկ

4. 1 բուռ անկորիզ ձիթապտուղ

5. թարմ ռեհան

6. 1  վարունգ

7.  4 ճաշի գդալ քացախ

8. ձեթ

9. աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Պաստան սխտորով եղել: Քամել և թողնել, որ սառի: Մանր կտրատել լոլիկը, կանաչեղենը, ձիթապտուղը և վարունգը: Համեմել աղով, պղպեղով: Ափսեի մեջտեղը բացել, լցնել քացախն ու ձեթը և խառնել:

5.  Բլղուրով և ոսպով աղցան

Ոսպով բլղոիրչով աղցան - 5 «հատիկավոր» աղցան

Անհրաժեշտ բաղադրիչներ

1. 150 գրամ բլղուր

2. 150 գրամ ոսպ

3. կանաչ սոխ

4. 2 լոլիկ

5. կարմիր պղպեղ

6. կարմիր սոխ

7.  մաղադանոս, թարմ անանուխ, սամիթ

8. ձեթ, աղ և սև պղպեղ

9. 2 կիտրոն

Պատրաստման եղանակը

Նախապես եփած և թրջած բլխուրի վրա  ավելացնել մանր կտրատած կանաչ սոխը, մաղադանոսն ու անանուխի տերևները: Այնուհետև շերտատել լոլիկը, կարմիր պղպեղն ու սոխը:  Քամել կիտրոնի հյութը, համեմել աղով և սև պղպեղով և հյուրասիրելուց առաջ խառնել:

 

Կարդացեք նաև՝