Logo

5 կախարդական համեմունք

Հեղինակ
Աննա Հարությունյան
00:00 / 04.11.2019ՄՇԱԿՈՒՅԹ
Համեմունքների ուժը - 5 կախարդական համեմունք

Համեմունքները կարող են փոխել և լրացնել ցանկացած ուտեստ: Դրանք կարծես նման են նոր շարֆի հին հագուստի համար կամ նոր օծանելիքի:

Համեմունքների բույրը մեզ հիշեցնում է մանկությունն, ընտանեկան փոքրիկ տոները… Իսկ հրուշակեղենի խանութի կողքով անցնելիս դարչնի բույրը մեզ տանում է հեռու- հեռունե՜ր՝ արթնացնելով բարի հիշողություններ և  ջերմացնելով մեր հոգիները:

glutvone - 5 կախարդական համեմունք

Սկզբում ես վախենում էի համեմունքներ օգտագործելուց: Չէի կողմնորոշվում՝ ինչպես ճիշտ իրար համադրել ու այդ համադրությունից հաճելի փունջ ստանալ: Սովորական արգանակի մեջ, ամոթ է, բայց արհեստական՝ հավի, բանջարեղենային, սնկի հավելումներ էի օգտագործում ՝ խորհանարդիկների տեսքով, բայց հիմա գտել եմ խոհանոցում կյանքը բուրումնավետ դարձնելու ճանապարհը…

kakao 960x641 - 5 կախարդական համեմունք

Համեմունքները ոչ միայն հաճելի են, այլ նաև օգտակար: Դրանք կիրառվում են հիվանդությունների բուժման մեջ՝ ինչպիսիք են հիպերտոնիան, հաճախակի գլխացավերը, մրսածությունը:

tea - 5 կախարդական համեմունք

Այս հոդվածով կներկայացնեմ 5 օգտակար համեմունք, որը կարող եք ամեն օր օգտագործել ու չհոգնել:

Դարչին-եթե ինձ հարցնեն, թե որն է իմ ամենասիրելի համեմունքն, առանց երկար մտածելու կպատասխանեմ՝ դարչի՜նը…

դարչին - 5 կախարդական համեմունք

Ոչ մի համեմունք չի հաղորդում այնպիսի տրամադրություն, ինչպես դարչինը: Իսկ նրա կախարդական բույրի մասին էլ չեմ խոսում: Դարչինը հրաշալի ընկերակցում է սուրճին, դե իհարկե՝ թեյին և թեմայից դուրս նշեմ մի տարօրինակ բան՝ հարիսային: Կզարմանաք, բայց հավաստիացնում եմ, որ շատ համեղ է: Հայկական այդ տաք ուտեստի վրա փորձեք ցանել մի փոքր աղացած դարչին և հաճելիորեն կզարմանք: Բացի այն, որ դարչինը նոր համ ու քաղցրություն է տալիս ուտելիքներին և խմիչքներն, այն նաև իջեցնում է խոլեստերինը, նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունն, հանում է ավելորդ աղը օրգանիզմից և խթանում գլխուղեղի աշխատանքը, բարելավում տեսողությունը և հիշողությունը:

Մեխակ-ունի վառ արտահայտված ու հարուստ բույր: Ես այն օգտագործում եմ որպես թեթև շեշտադրում ըմպելիքների հետ՝ ինչպիսիք են թեյը, գլութվայնը…

մեխակ - 5 կախարդական համեմունք

Մեխակի օգտակար հատկություններից են մտավոր աշխատանքի խթանումը, ուղեղի արյան շրջանառության կարգավորումը: Պետք է նշել, որ մեխակը հատկապես օգտակար է ավելացնել ձմեռային խմիչքներին, քանի որ այն ունի տաքացնող և հակամրսծության հատկություն:

Հիլը (Кардамон) մի համեմունք է, որին նաև անվանում են դրախտի հատապտուղ և թագավորական համեմունք:

Մշկընկույզ - 5 կախարդական համեմունք

Հիլը հանգստացնող հատկություն  ունի: Այս համեմունքը օգտագործվում է մարսողական գործընթացներն ակտիվացնելու, տրամադրությունը բարելավելու և ուժերը վերականգնելու համար:

Մշկընկույզը  ոչ միայն հայտնի, այլ նաև շատ առողջարար համեմունք է. համարվում է ուժեղ աֆրոդիզակ (հունարեն աֆրոդիզիակի բառից): Այսինքն  նպաստում է սեռական ցանկության խթանմանը և ակտիվացմանը:

հիլ 960x640 - 5 կախարդական համեմունք

Այն ունի հանգստացնող, հակաբակտերիալ ազդեցություն: Մշկընկույզը վերացնում է հոգնածությունը, զինում է մարմինը էներգիայով, խթանում է արյան շրջանառության համակարգի աշխատանքը:

Սև պղպեղը, կզարմանաք, բայց  մշկընկույզի, մեխակի և դարչինի բույրով համեմունք է: Նրա մեջ պարունակվող եթերայուղերը  մարդուն տալիս են աներևակայելի էներգիա և եռանդ:

պղպեղ - 5 կախարդական համեմունք

Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչպես կարող եք այս համումունքները կիրառել ձեր խոհանոցում՝  ցանկացած ուտելիքի տալով յուրահատուկ համուհոտ: Աշխատեք թվարկված համեմունքներն օգտագործել ամեն օր լավ ինքնազգացողության համար:

Կարդացեք նաև՝