Logo

5 կին ճարտարապետ, որ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 02.04.2021Արվեստանոց
A628 20 Women shaping the Architecture of 21st century - 5 կին ճարտարապետ, որ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում

Կան կին ճարտարապետներ, որոնք վաղուց են ապացուցել. ճարտարապետությունը տղամարդկային մասնագիտություն չէ:

Ահա այն 5 կին-ճարտարապետները, որոնք մեծ ներդրում են ունեցել ժամանակակից ճարտարապետության մեջ:

 Odile Desq

Odile Decq-ը ֆրանսիացի ճարտարապետ և ակադեմիկոս է, Studio Odile Decq-ի հիմնադիրն է, որը բարձր գնահատանքի արժանացած, միջազգային ճանաչում ունեցող և պարգևատրված ընկերություն է:

odile decq portrait dezeen sqa - 5 կին ճարտարապետ, որ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում

Odile-ն ճարտարապետությունն ընդունում է որպես արկածախնդրություն և արդյունաբերություն, որը միշտ պետք է հնարավորություն տա մարդկանց տեղափոխվել, ապրել բարեկեցիկ պայմաններում և հումանիստորեն մոտենալ ամեն ինչին: Նրա նշանավոր նախագծերից են ժամանակակից արվեստի թանգարանը Հռոմում, և FRAC Bretagne-ը Ռենում:

Arch2O women in architecture 10 successful female architects you should know 5 788x590 1 - 5 կին ճարտարապետ, որ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում

Odile-ն ստացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ, ինչպիսին է Jane Drew մրցանակը 2016-ին ՝ Women in Architecture մրցանակաբաշխությունում և Commandeur de l’Ordre du Merite Օդիլեն Ֆրանսիայում:

Լիոնում բացել է նաև ճարտարապետության միջազգային դպրոց, որի նպատակն էր ճարտարապետության ​​ուսուցումը համատեղել այլ առարկաների հետ, ինչպիսիք են ֆիզիկան, սոցիոլոգիան և տեսողական արվեստը: Իր շենքերի մեծ մասում ներմուծել է բարձր տեխնոլոգիական նոր լեզու՝ համեմված խորը կարմիր գույնով:

Neri Oxman

Ների Օքսմանը ամերիկացի-իսրայելցի դիզայներ, ճարտարապետ, նկարիչ և MIT’s Media Lab-ի Mediated Matter խմբի հիմնադիրն է: Նա ստեղծել է «նյութական էկոլոգիա» արտահայտությունը՝ կենսաբանության և համակարգչային գիտության արդյունքների կիրառումը ճարտարապետության վրա՝ օգտագործելով 3D տպագրություն:

Neri Oxman by Noah Kalina 960x1281 - 5 կին ճարտարապետ, որ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում

Օքսմանը Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանից ստացել է հեղինակավոր մրցանակներ, ինչպիսին է Contemporary Vision մրցանակը, 2019 թ.: Հիմնադրել է  Mediated Matter հետազոտական խումբը, որը մասնագիտանում է օրգանիկ ձևավորման մեջ:

silk 960x640 - 5 կին ճարտարապետ, որ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում

Օքսմանը մշակել է նյութերի, առարկաների, շենքերի և շինարարական մեթոդների մասին մտածելու նոր ձևեր, ինչպես նաև միջառարկայական և միջտեսակային համագործակցության նոր շրջանակ: Նրա որոշ աշխատանքներ ներառում են թվային նախագծված արտեֆակտերի հավաքածու, որոնք ստեղծված են ծառի ճյուղերի մոլեկուլային բաղադրիչների, միջատների արտաքին կմախքների և մարդու ոսկորների հիման վրա:

Amanda Levete

Ամանդա Լեվետը RIBA Stirling-ի մրցանակի դափնեկիր է, դիզայնի և ճարտարապետության միջազգային մրցանակակիր ստուդիայի՝ AL_A-ի ճարտարապետն ու հիմնադիր տնօրենը:

amanda - 5 կին ճարտարապետ, որ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում

Ամանդան անդադար ուսումնասիրում է ճարտարապետության և դիզայնի վրա նոր նյութերի և տեխնիկայի կիրառումը և փնտրում համայնքի ու քաղաքի համատեքստում նշանակալի և դրական ազդեցություն ստեղծելու նոր եղանակներ:

Նրա ամենանշանավոր նախագծերից են Լոնդոնի V&A’s Exhibition Road Quarter-ի ժամանակակից թևի ձևավորումը և Լիսաբոնի արվեստի, ճարտարապետության և տեխնոլոգիայի թանգարանի ֆուտուրիստական դիզայնը: Թանգարանն ուսումնասիրում է ճարտարապետության, տեխնոլոգիայի և ժամանակակից արվեստի մերձեցումը՝ որպես մշակութային պրակտիկայի ոլորտ: Շենքն ինքնին վերաիմաստավորվում է որպես լանդշաֆտ՝ քաղաքի և նրա քաղաքացիների միջև հանդիպումների և գաղափարները կիսելու համար:

amandaaaaa - 5 կին ճարտարապետ, որ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում

Ամանդայի համար շենքի նախագծումը մարմնավորում է այն, ինչը նշանակում է մարդ լինել, քանի որ խոսքը ինքնության, սոցիալական խնդիրների և քաղաքական հարցերի մասին է: Նա բավականություն է ստանում այն մտքից, որ ճարտարապետությունը խորապես ստեղծագործական, տեխնիկական և անչափ կոնցեպտուալ է:

Annabelle Selldorf

Անաբել Սելդորֆը Նյու Յորքի Selldorf Architects-ի հիմնադիր տնօրենն է: Նա համարվում է արվեստի աշխարհի ամենասիրված ճարտարապետը՝ դիզայնի իր ֆունկցիոնալ, մոդեռնիստական մոտեցման շնորհիվ:

annabelle 01 960x1220 - 5 կին ճարտարապետ, որ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում

Անաբելը կարծում է, որ արվեստը պետք է ունենա ֆունկցիոնալ դրվածքներ, և, արդյունքում, վերափոխեց սպիտակ խորանարդը 21-րդ դարում: Նրա նախագծերից են Neue Galerie-ն և Շվեյցարիայի ինստիտուտը: Անաբելը հավատում է նուրբ դիզայնի ուժին:

annabel 960x624 - 5 կին ճարտարապետ, որ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում

Frida Escobedo

Ֆրիդա Էսկոբեդոն Մեքսիկայի լավագույն ճարտարապետներից մեկն է: Առավել հայտնի է Լոնդոնի Քենսինգթոնի այգիներում Serpentine տաղավարի նախագծման համար: Ֆրիդան 2000 թվականից ի վեր ամենաերիտասարդ ճարտարապետն ու առաջին կինն է, (ի դեպ մենակատար) ով ակնառու պատվեր է ստացել:

event fridaescobedo 960x540 - 5 կին ճարտարապետ, որ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում

Ֆրիդան Ֆրիդա Էսկոբեդոյի՝ Taller de Arquitectura- ի հիմնադիրն է: Նրա նշանավոր նախագծերից են V&A թանգարանը և MoMA PS1-ը: Սիրում է օգտագործել պարզ նյութեր՝ շքեղություն և բարդություն արտահայտելու համար:

2012 09 Frida Tallera 1442 960x640 - 5 կին ճարտարապետ, որ կարևոր դեր ունեն ժամանակակից աշխարհում