Logo

5 լավ սերիալներ, որ կդիտեք մեկ շնչով, մեկ օրում

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 04.06.2021ՄՇԱԿՈՒՅԹ
kate winslet - 5 լավ սերիալներ, որ կդիտեք մեկ շնչով, մեկ օրում

Այսօր սերիալները գրավել են բոլորի սրտերը: Շատերս ենք նախընտրում երեկոներն անցկացնել սիրելի հերոսների ու հարազատ դարձած սերիալների ուղեկցությամբ:

Այս անգամ ձեզ համար առանձնացրել ենք արագընթաց ու հետաքրքիր սերիալներ, որոնցից չեք կարողանա կտրվել:

1. Սիրո պլան/ Plan Coeur / План любви

Ֆրանսիական սերիալ ընկերության և սիրո մասին: Էլզան տառապում է ընկերոջից բաժանման պատճառով և ծանր է տանում այն լուրը, որ վերջինը նոր ընկերուհի ունի:

Նրան ծանր օրերը հաղթահարել օգնում են ընկերուհիները, որոնք ևս բազմաթիվ խնդիրներ ունեն անձնական կյանքում: Օրերից մի օր Էլզային օգնելու նպատակով նրանք որոշում են տղա վարձել, որն էլ կօգնի Էլզային մոռանալ նախկինին:

Ամեն ինչ սկսվում է հենց այդ տեղից…

cover 696x378 1 - 5 լավ սերիալներ, որ կդիտեք մեկ շնչով, մեկ օրում

2. Ինչու են կանայք սպանում / Why Women Kill / Почему женщины убивают

2019 թվականին «Հուսահատ տնային տնտեսուհիներ»-ի («Desperate Housewives») ստեղծագործական կազմը  հեռուստադիտողին է ներկայացրել իրենց նոր նախագիծը, որը կոչվում է «Ինչու են կանայք սպանում» «Why Women Kill»…

Համարձակ սերիալի մասին արդեն որոշակի պատկերացում ստեղծող այս վերնագիրը գրավել է շատ կանանց, քանի որ յուրաքանչյուր կին ժամանակ առ ժամանակ մտածում է այս թեմայի շուրջ: Սա բավականին յուրօրինակ սև կատակերգություն է, որը պատմում է 3 բոլորովին տարբեր կանանց մասին: Տարբեր սյուժետային գծերով, բայց ընդհանուր թեմայով` այս սերիալի գործողությունները տեղի են ունենում տարբեր ժամանակաշրջաններում, միևնույն տանը, նույն խնդրի հետևանքով առաջացած 3 զոհով: Կանացից  յուրաքանչյուրն իր սերնդի ներկայացուցիչն է: Հիմնական հերոսները հիանալի գիտեն, թե ինչ են ուզում կյանքից, բայց դրան հասնում են տարբեր ձևերով:

WhyWomanKill coverimg v3.png.2019 10 14T14 52 2813 00 - 5 լավ սերիալներ, որ կդիտեք մեկ շնչով, մեկ օրում

1 2