![5 լավ վեպեր, որ կարող եք կարդալ մեկ-երկու օրում [հայերենով] 1 Y2HOjUAyd6MYR7dDFARbBQ scaled - 5 լավ վեպեր, որ կարող եք կարդալ մեկ-երկու օրում [հայերենով]](https://www.vnews.am/uploads/uploads/2021/06/1_Y2HOjUAyd6MYR7dDFARbBQ-scaled.jpeg)
Մարդիկ հաճախ են ասում՝ ժամանակ չունենք գիրք կարդալու համար: Արդարացո՞ւմ, թե՞ իրոք այդպես է:
Ամեն դեպքում այս հոդվածով փորձել ենք առանձնացնել 5 լավ վեպեր, որոնք կարող եք կարդալ մեկ-երկու օրում:
Կարմրահեր կինը
Օրհան Փամուք
Օրհան Փամուքի «Կարմրահեր կինը» վեպը կրկին արծարծում է ինքնուրույն որոնման թեման, բայց այս անգամ ճակատագրապաշտության իշխող մոտիվով, որում զուգադրված են «Ռոստամ և Սոհրաբի» և «Էդիպ արքայի» սյուժեները յուրօրինակ փոխակերպմամբ:
Ծերունին և ծովը
Էռնեստ Հեմինգուեյ
Սա Էռնեստ Հեմինգուեյի թերևս ամենահուզիչ ու ամենագեղեցիկ գործն է, որ գրվել է 1951 թ. և հրապարակվել 1952-ին: Սա վերջին ստեղծագործությունն է, որ հրապարակվել է մեծն Հեմինգուեյի կենդանության օրոք: Գիրքը պատմում է Սանտիագո անունով մի ձկնորսի մասին, որը պայքարում է հսկայական մի ձկան դեմ: Ո՞վ կհաղթի. մա՞րդը, թե՞ բնությունը: Ո՞վ է արժանի կենդանի մնալուն: Ո՞վ է ավելի ուժեղ բաց բնության մեջ: Ո՞ւմ ենք համակրում մենք ինքներս: Հենց այս մերկապարանոց թվացող հարցերը հնչեցնելու նման գեղարվեստական ու ոչ պաթետիկ, կենդանի, հուզառատ ու ընթերցողի սրտի ամենանուրբ լարերին դիպչող կերպն է այս վիպակը դարձնում լավագույններից լավագույնը: