Logo

5 մոտիվացնող գիրք, որ կարող եք կարդալ հայերեն

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 26.05.2021ՄՇԱԿՈՒՅԹ
գրքեր 2 - 5 մոտիվացնող գիրք, որ կարող եք կարդալ հայերեն

Մոտիվացիոն գրքերն այսօր գրավել են ընթերցողների սրտերը, շատերն են փորձում ուժ ու խորհուրդներ քաղել խելացի ու իմաստուն գրքերից, որոնք շատ հաճախ կարևոր դեր են խաղում ընթերցողների կյանքում՝ մոտիվացնելով, ոգեշնչելով ու կարևոր բանալիներ առաջարկելով զանազան խնդիրների, հուսալքության և անհուսության պարագաներում:

Եվ այսպես 5 մոտիվացնող գրքեր, որոնք կարող եք կարդալ հայերեն:

1. Մտածի՛ր և հարստացի՛ր

Հեղինակ` Նապոլեոն Հիլ
Թարգմանությունն անգլերենից` Արծվի և Աշխեն Բախչինյանների

9789 939 68 500 7B - 5 մոտիվացնող գիրք, որ կարող եք կարդալ հայերեն

Ամերիկացի հեղինակի աշխարհահռչակ գրքում ներկայացված են հարստանալու, դրամ ստեղծելու քայլերն ու միջոցները, որոնք հիմնված են ինչպես հեղինակի սեփական, այնպես էլ շատ մեծահարուստների փորձի վերլուծության վրա, կիրառվել և օգտակար են եղել բազմաթիվ մարդկանց հաջողակ դառնալու համար:
Նախատեսված է ընթերցող լայն շրջանի համար:

2. Հանձնվել չկա՛

Անի Քոչար

beaad855923da4c4c40d071d099b5c1e - 5 մոտիվացնող գիրք, որ կարող եք կարդալ հայերեն

2018-ի մայիսին Անին պարզում է, որ արյան քաղցկեղ ունի: Գերմանիայում բնակվող մորն այս շոկային լուրն անհավանական է թվում։ Բայց բժիշկները խորհուրդ են տալիս բուժումը սկսել առանց հապաղելու։ Այնքան հապշտապ է արվում ամեն ինչ, որ նույնիսկ գործերը կարգի բերելու ժամանակ չի լինում։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի արյան քաղցկեղն ամենաբարդ տեսակն է։ Ապաքինման հավանականությունը շատ ցածր էր։ Այնուամենայնիվ, նա որոշում է սկսել ու շարունակել բուժումը։ Կանցնի մի քանի ամիս, եւ Անին կորոշի դադարեցնել բուժումն ու գնալ տուն… Վավերագրությանը բնորոշ անկեղծությամբ գրված այս դրամատիկ հուշագրությունը ներկայացնում է երիտասարդ կնոջ պայքարի բարդ ուղին, բախտորոշ որոշումներ կայացնելու դժվարությունները, ծանր մտորումները կյանքի ու մահվան սահմանագծին։ Այս պատմությունը չափազանցված չէ, դեպքերն ու դեմքերը փոփոխված չեն։ Հեղինակը փոխանցում է իր անձնական փորձը, որը կարող է հուզել, վախեցնել, բայց նաեւ ոգեւորել եւ օրինակ ծառայել։ Առաջին անգամ հայ կինը հրապարակավ խոսում է իր ամենածանր հիվանդության, ամենակուլ վախի ու ամենամեծ հաղթանակի մասին։

1 2