Logo

5 նամակ, որ անհավատալի է, բայց իրական են

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 25.12.2019ՄՇԱԿՈՒՅԹ
9dd3e53d4d13d5000ef67028c8b03998 3 - 5 նամակ, որ անհավատալի է, բայց իրական են

Բարդ է պատկերացնել. ժամանակին նամակն այն միակ թելն էր, որ կապում էր հեռավորության վրա գտնվող մարդկանց: Vnews-ն առանձնացրել է այն 5 նամակները, որոնք իրենց հետքն են թողել մարդկային պատմության վրա:

5 նամակ

1.Ամենահին նամակը. հռոմեացի զինվորականից՝ հորը

Պատմության առաջին նամակները հայտնվել են մեր թվարկությունից առաջ. հետաքրքիր է, որ դրանց կառուցվածքը դարերի ընթացքում մեծ փոփոխությունների չի ենթարկվել: Դեռևս 2000 տարի առաջ հռոմեացի զինվորներից մեկը Մաքսիմ Ափիոնը նամակ է գրել իր հորը՝ Էպիմախին. այն համարվում է մեզ հասած ամենահին նամակներից մեկը:

«Ափիոն Էպիմախին. իմ հորը ՝ բազմաթիվ ողջույններ:

Առաջին հերթին ես աղոթում եմ Ձեր առողջության համար, և որ ամեն բան Ձեզ մոտ լավ լինի, ինչպես նաև լավ լինեն իմ քույրն ու իր որդին և իմ եղբայրը»:

Այնուհետև Մաքսիմը պատմում է իր մասին, հետո հարցեր ուղղում զրուցակցին, վերջում՝ բարևներ փոխանցում և ստորագրում. ծանոթ կառուցվածք է, այնպես չէ՞:

2.Պատմության ամենակարճ նամակագրությունը

561d5a4716177a2e60225b00f3a40a89 - 5 նամակ, որ անհավատալի է, բայց իրական են

Վիկտոր Հյուգոյից տարիներ առաջ Ֆիլիպ Մակեդոնացին, ով ծրագրում էր հարձակվել Սպարտայի վրա, հակառակորդին նամակ է ուղարկում՝ խորհուրդ տալով նրանց հանձնվել ու երկար-բարակ նկարագրելով, թե ինչ կլինի նրանց հետ չհանձնվելու դեպքում: Սպարտացիներն ի պատասխան նրան ընդամենը մեկ բառ են ուղարկում՝ «եթե»: Իրոք, հակիրճությունը տաղանդի քույրն է:

Սակայն եկավ Հյուգոն ու գերազանցեց բոլորին: Նախ նշենք, որ Հյուգոն այն գրողն է, որն իր ստեղծագործության 40 էջերը նվիրել է Փարիզի նկարագրությանը: Մի օր Հյուգոն ցանկացավ իմանալ, թե ինչպես են արձագանքել ընթերցողներն իր վերջին գրքին, նա հրատարակչությանը նամակ ուղարկեց հետևյալ պարունակությամբ՝  «?»: Հրատարակիչը նրանից հետ չմնաց և պատասխանեց Հյուգոյին՝ «!»:

3. Դա Վինչին աշխատանք է փնտրում կամ #գործկա

leonardo da vinci 960x640 - 5 նամակ, որ անհավատալի է, բայց իրական են

15-րդ դարում մարդիկ երբևէ չէին լսել այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են HR-ը, ինքնակենսագրականն ու կարիերան: Սակայն անգամ հանճարներն այդ տարիներին ստիպված էին գործ գտնել:

Դեռևս 30-ամյա Դա Վինչին հայտնի չէր իր նկարչական տաղանդով ու ստիպված էր կայուն եկամուտի աղբյուր գտնել: Նա նամակ է գրում իր պոտենցիալ գործատուին՝ ներկայացնելով այնտեղ իր բոլոր ունակություններն ու խնդրելով մի հարմար բան գտնել իր համար: Դա Վինչին նշում էր, որ կարողանում է նավերի համար զենքեր պատրաստել, հարձակման մի քանի էֆեկտիվ մեթոդ գիտի, ինչպես նաև կարողանում է կամուրջներ ու շինություններ կառուցել ու քանդակներ ստեղծել:

4. Ուզում ես նախագահ դառնալ՝ մորուք պահիր

9 historymail min - 5 նամակ, որ անհավատալի է, բայց իրական են

Ժամանակին Աբրահամ Լինքոլնը ո՛չ մորուք ուներ, ո՛չ էլ նախագահ էր: Եվ ահա, նախընտրական քարոզարշավի ընթացքում Լինքոլնին նամակ է ուղարկում մի 11-ամյա աղջիկ՝ Գրեյս Բեդելոմը: Աղջիկը խնդրում է Լինքոլնին մորուք աճեցնել՝ պատճառաբանելով, որ նրա դեմքը չափազանց նիհար է, և մորուքը կօգնի թաքցնել դա: Գրեյսը նաև նշում է, որ կանանց դուր են գալիս մորուքով տղամարդիկ, վերջիններս էլ կհամոզեն իրենց ամուսնիններին քվեարկել Լինքոլնի օգտին:

Ապագա նախագահն անձամբ է պատասխանում աղջկան՝ ասելով, որ դա կդիտվի իբրև կողմնակի ազդեցություն ունենալու փորձ: Որքան էլ Լինքոլնի պատասխանը բացասական էր, արդյունքում նա մորուք է աճեցնում և դառնում ԱՄՆ նախագահ:

5. Թագավորական բաղադրատոմս

79915308 301982064022847 2517684394118873088 n 3 - 5 նամակ, որ անհավատալի է, բայց իրական են

Մի քիչ խոսենք խոհարարությունից:

1957 թվականին Անգլիայի թագուհին հյուրընկալվում է ԱՄՆ նախագահ Էյզենհաուերին, 2 տարի անց, պատքի տակ չմնալու համար, նա հրավիրում է նախագահին ու նրա ընտանիքին իր նստավայր:

Էյզենհաուերին լավ են ընդունում Ելիզավետայի տանը, նախագահին հատկապես դուր են գալիս թագավորական բլիթները, որոնք մատուցվել էին ընթրիքի հետ: Շուտով հյուրերը հեռանում են, իսկ թագուհին նամակ է ուղարկում ԱՄՆ, որտեղ գրում է իր հատուկ «բլիթների» բաղադրատոմսը՝ նախատեսված 16 հոգու համար: Դե ինչ, ղեկավարները նույնպես զուրկ չեն փոքրիկ մարդկային ուրախություններից:

 Շարունակելի…