Logo

5 քիչ հայտնի փաստեր Լեոնարդո Դա Վինչիի մասին, որ գուցե չգիտեք

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 18.05.2021Արվեստանոց
01 v8sv15u - 5 քիչ հայտնի փաստեր Լեոնարդո Դա Վինչիի մասին, որ գուցե չգիտեք

Բոլոր ժամանակների ամենաառեղծվածային, ամենահանճարեղ, ամենալայնախոհ, ամենաբազմաշերտ մարդկանցից մեկի՝ Դա Վինչիի մասին անվերգ գրվում են գրքեր, հոդվածներ, ուսումնասիրություններ, նկահանավում են ֆիլմեր, բայց դեռ ամբողջությամբ նրա կերպարն ու հանճարի խորությունը բացահայտել չի հաջողվել:

Այս հոդվածով առանձնացրել ենք քիչ հայտնի փաստեր Լեոնարդո Դա Վինչիի մասին, որոնց մասին գուցե դեռ չգիտեք:

  • Մեկ անգամ զգա՛ թռիչքի հմայքը, և հայացքդ միշտ երկինք կուղղվի:

1. Լեոնարդոն ամեն բան գաղտնագրում էր, որպեսզի նրա գաղափարները աստիճանաբար բացահայտվեն, քանի որ, ըստ նրա, մարդկությունը դեռ պետք է  «հասունանար» իրեն հասկանալու համար:

Գյուտարարը գրում էր ձախ ձեռքով և աներևակայելի փոքր տառերով, և ամեն ինչ ավելի խճճելու համար՝ գրում էր աջից ձախ: Բայց դա բավարար չէր. Նա հայելային շրջում էր բոլոր տառերը: Նա խոսում էր հանելուկներով, ցրված փոխաբերական մարգարեություններով, սիրում էր գլուխկոտրուկներ հնարել:

  • Սիրել կարելի է միայն այն, ինչ գիտես:

Լեոնարդոն չէր ստորագրում իր աշխատանքները, բայց դրանք բոլորն էլ գաղտնի տարբերանշաններ ունեն: Օրինակ, եթե նայեք նրա նկարներին, կարող եք գտնել խորհրդանշական թռչուն, որը վեր է թռչում: Ըստ երևույթին, այդպիսի նշաններ շատ կան, որոնք սակայն հետագա սերունդները քիչ-քիչ են կարողանում նկատել ու բացահայտել: Ինչպես եղավ Տիրամայր Բենուայի դեպքում, որը երկար ժամանակ որպես սրբապատկեր իրենց մոտ էին պահում շրջիկ դերասանները:

  • Մարդկանց երեք տեսակ կա. նրանք, ովքեր տեսնում են, նրանք ովքեր տեսնում են, երբ նրանց ցույց են տալիս և նրանք, ովքեր չեն տեսնում:

Leonardo da Vinci Benois Madonna - 5 քիչ հայտնի փաստեր Լեոնարդո Դա Վինչիի մասին, որ գուցե չգիտեք

2. Լեոնարդոն հորինեց ցրման սկզբունքը կամ sfumato-ն: Նրա կտավների առարկաները հստակ սահմաններ չունեն. Ամեն ինչ, ինչպես կյանքում, պղտոր է, ներթափանցում է մեկը մյուսի մեջ, ինչը նշանակում է, որ այն շնչում է, ապրում, արթնացնում երևակայությունը: Իտալացին խորհուրդ էր տալիս պարապել, վարժվել նման ցրման մեջ՝ նայելով խոնավությունից առաջացած պատերի բծերին, մոխրին, ամպերին կամ կեղտին: Նա միտումնավոր ծխահարում էր այն սենյակը, որտեղ աշխատում էր, որպեսզի մշուշի մեջ պատկերներ փնտրեր: Սֆումատոյի էֆեկտի շնորհիվ ստեղծվեց Մոնա Լիզայի թրթռացող ժպիտը, երբ նայողի դիտակետից կախված`դիտողը կարծում է, որ նկարի հերոսուհին մեկ քնքուշ ժպտում է, մեկ՝ չարաբար քմծիծաղում: Մոնա Լիզայի երկրորդ գաղտնիքն այն է, որ նա «կենդանի է»: Դարերի ընթացքում նրա ժպիտը փոխվել է, շրթունքների անկյունները բարձրացել են վեր…

  • Գեղանկարչությունը պոեզիա է, որը տեսնում ենք, իսկ պոեզիան գեղանկարչություն է, որը զգում ենք:

1200px Mona Lisa by Leonardo da Vinci from C2RMF retouched 960x1430 - 5 քիչ հայտնի փաստեր Լեոնարդո Դա Վինչիի մասին, որ գուցե չգիտեք

3. Լեոնարդոն նախընտրում էր անալոգիայի մեթոդը բոլոր մյուսներից: Անալոգիայի մոտավորությունը առավելություն է տրամաբանության ճշգրտության նկատմամբ, քանի որ երկու տարբեր կարծիքների ու գաղափարների միաձուլման արդյունքում ծնվում է երրորդը՝ բոլորովին նորն ու մոտավորը:

  • Ոչինչ մեզ այնքան չի խաբում, որքան մեր կարծիքը:

Անալոգիայի մեջ մի բան էլ կար, որ գերում էր Դա Վինչիին. որքան տարօրինակ է անալոգիան, այնքան դրանից ծնված եզրակացությունները շատ են ու բազմազան: Վերցրեք գոնե նրա՝ մարդու մարմինի համաչափությունը ցույց տվող հայտնի նկարազարդումը: Ձգված, իրարից հեռու ձեռքերով և ոտքերով մարդու ուրվագիծը տեղավորվում է շրջանագծի մեջ, իսկ փակ ոտքերով և ձեռքերը վեր բարձրացրած՝ քառակուսու մեջ, ընդ որում՝ խաչ կազմած:

download 15 - 5 քիչ հայտնի փաստեր Լեոնարդո Դա Վինչիի մասին, որ գուցե չգիտեք

4. Լեոնարդոն սիրում էր օգտագործել Կոնտրապոստի՝ հակադիրքի կանոնը՝ հակադրությունների հակադրությունը: Կոնտրապոստը դինամիկ է դարձնում մարմնի ռիթմը, հնարավորություն տալիս հաղորդելու նրա շարժումն ու լարվածությունը, չխախտելով ձևերի ընդհանուր հավասարակշռությունը՝ ուժեղացնում է պատկերի եռաչափությունը։

  • Ճշմարտության միակ չափանիշը փորձն է:

  • Իմաստությունը փորձի դուստրն է:

Կորտե Վեկիոյում պատրաստելով հսկա ձիու քանդակ՝ նկարիչը ձիու ոտքերը հենց այդ սկզբունքով կերտեց, ինչը ստեղծում էր հատուկ, թեթև ու անկաշկանդ ձիավարման պատրանք: Յուրաքանչյուր ոք, ով արձանը տեսնում էր, ակամա փոխում էր քայլվածքը, սկսում էր ավելի ավելի հանգիստ, անբռնազբոս քայլել:

  • Շարժումը կյանքի հիմքն է:

unnamed 7 - 5 քիչ հայտնի փաստեր Լեոնարդո Դա Վինչիի մասին, որ գուցե չգիտեք

5. Լեոնարդոն երբեք չէր շտապում ավարտել գործը, քանի որ անավարտությունը կյանքի պարտադիր հատկանիշներից է: Ավարտել նշանակում է սպանել: Նրա դանդաղությունը նրա շրջապատող մարդկանց խոսակցության թեման էր, նա կարող էր երկու-երեք հարված կատարել և օրերով լքել քաղաքը, օրինակ՝ Լոմբարդիայի հովիտները բարելավելու կամ ջրի վրա քայլելու սարք ստեղծելու համար:

  • Հանճարները հաճախ հասնում են բարձունքների, երբ քիչ են աշխատում:

Դա Վինչիի գրեթե բոլոր նշանակալից գործերը «անավարտ» են: Շատերին էլ փչացրեց ջուրը, կրակը, բարբարոսական վերաբերմունքը, բայց նկարիչը չշտկեց դրանք: Վարպետն ուներ հատուկ սկզբունք.  նա, պատրաստի նկարի վրա, կարծես հատուկ «անավարտ պատուհաններ» էր թողնում: Ըստ ամենայնի, նա այսպիսով թողնում էր մի տեղ, որտեղ կյանքը ինքնին կարող էր միջամտել՝ ինչ-որ բան շտկելու համար:

  • Ոչինչ այնքան չի ամրապնդում հեղինակությունը, որքան լռությունը: