Logo

5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 06.05.2020Կինո
serialikner - 5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար
Այս օրերին բոլորս էլ ցրվելու ու թեթևանալու կարիք ունենք, ուստի ձեզ ենք ներկայացնում լավ սերիալներ, որոնք թեթև են, հումորային և հավակնում են դառնալ ձեր լավ տրամադրության գրավականը։

Suits

սերիաաալ - 5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

Նախկին հանցագործ Մայք Ռոսը դիմում է ստոր քայլի: Նա կեղծում է իր ռեզյումեն և ձևացնում է, որ կրթություն է ստացել Հարվարդի համալսարանում. Մայքը Նյու Յորքի լավագույն իրավաբանական ընկերություններից մեկում աշխատանքի անցնելու նպատակ ունի: Մայքի բախտը բերում է և նրան հրավիրում են հարցազրույցի հմուտ իրավաբան Հարվի Սփեքտրի մոտ: Հարվին ռիսկի է դիմում և աշխատանքի է ընդունում Մայքին: Հարվին չի սխալվում, Մայքն իրոք շատ տաղանդավոր է:

Orange Is the New Black

սերիալլլ - 5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

2013 թ. էկրաններ է բարձրանում Netflix ընկերության «Գազարագույնը նոր սևն է» հեռուստասերիալը: Այն իր թեթև և հումորային երանգներով հանդերձ՝ անդրադառնում է մարդկային դրամային և հավերժական խնդիրներին:
Գլխավոր հերոսուհի Փայփեր Չափմանը տարիներ առաջ «վատ աղջիկ» է եղել: Փայփերն ընկերություն էր անում Ալեքս անունով մի աղջկա հետ. նրանք սիրուհիներ էին: Ընկնելով Ալեքսի ազդեցության տակ՝ Փայփերը տարիներ առաջ ներքաշվել է թմրանյութերի առքուվաճառքի մեջ, իսկ հիմա ազատազրկվել է 15 ամսով: Բանտը ամենալավ տեղը չէ նման անձնավորության համար. այստեղ նա հանդիպում է շատ «ունիկալ» և «տարբերվող» կանանց, և նրա համար թշնամիներ չստեղծելը դառնում է համար մեկ նպատակը:

The Mayor

մեր - 5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

Աերիալը պատմում է մի երիտասարդ ռեփ կատարողի մասին, որը՝ հույս ունենալով ուշադրության կենտրոնում հայտնվել ու տարածել իր նոր ալբոմը, որոշում է մասնակցել քաղաքապետի ընտրություններին ու… ճակատագրի բերումով կամ ինչ-որ հրաշքով հաղթում է։ Նորընտիր քաղաքապետը խուճապի մեջ է. չէ՞ որ այժմ պետք է կատարել բոլոր նախընտրական խոստումները, որոնք տալու ժամանակ, նրա մտքով անգամ չէր անցնում, որ դրանք իրագործելու ժամանակը գալու է։

American Housewife

նմ - 5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

Կատակերգական այս սերիալը պատմում է իդեալական կնոջ, մոր ու տնային տնտեսուհու մասին, ում կերպարում հանդես է եկել Քեթի Մքսոնը։ Հերոսուհին երեք երեխա ունի ու հարմարավետ բնակարան «հարուստների քաղաքում», իսկ նրա ընկերուհիները նույնպիսի «իդեալական մայրիկներ» են։ Թվում է՝ հերոսուհին ինքնավստահ է, երբեմն անգամ՝ անտակտ. այդուհանդերձ նա մի ծանրակշիռ խնդիր ունի՝ բառի ամենաբուն իմաստով։ Նրա կյանքը թունավորում է իր ավելոքրդ քաշը։

Modern Family

նն 960x502 - 5 սերիալ թեթև ու լավ տրամադրության համար

Սերիալը պատմում է մեծ ամերիկյան ընտանիքի մասին, որի տարբեր անդամներ տարբեր կյանք, նախասիրություններ, խենթություններ և սեփական ընտանիքներն ունեն: Ընտանիքի հայրն ամուսացել է կոլուբիացի գեղեցկուհի Գլորիայի հետ, որը որդի ունի, դուստրն իր սեփական մեծ ընտանիքն ունի՝ ամուսին, երեխաներ, իսկ որդին հոմոսեքսուալիստ է և ամուսնացած է: Նրանք փոքրիկ դուստր ունեն: Մի խոսքով հումորային, գունեղ, ուրախ, ջերմ ու սիրվող սերիալ, որի ամեն մի հերոս ձեզ կստիպի ծիծաղել, սիրել կյանքն ու ձեր սեփական ընտանիքը: