Logo

5 սիրուն երգ «La casa de papel»-ից

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 15.04.2020Կինո
berlin - 5 սիրուն երգ «La casa de papel»-ից

«La casa de papel»-ը հիշվեց ու սիրվեց ոչ միայն լարված սյուժեի ու խարիզմատիկ կերպարների շնորհիվ. սերիալում քիչ չէին նաև հուզիչ տեսարանները, որոնք էլ, հաճախ ուղեկցվում էին սիրուն, ուրախ, տխուր երգերով։

Մենք առանձնացրել ենք սերիալում հնչած լավագույնները, որոնք դեռևս մեր ականջներին են։

1.«Bella Ciao»

Մեր հնգյակի առաջատարն իհարկե, «Bella Ciao»-ն է։ Երգն այնքան հաճախ է հնչել սերիալում, որ դարձել է «La casa de papel»-ի խորհրդանիշներից մեկը։ Հիշեցնեմ, որ մենք արդեն անդրադարձել ենք երգի պատմությանը։

Մենք ևս փորձեցինք երգի հայկական տարբերակ հավաքել՝ խնդրելով սերիալի սրահարներին երգել որևէ հատված․

Bella ciao

Շատերիս սրտում և նյուզ ֆիդում «Bella ciao»-ի հնչյուններն են։Դե ինչ, հայերի կատարմամբ ու «La casa de papel»-ի մոտիվներով՝Bella ciao՜՜՜

Gepostet von VNews – Culture am Montag, 13. April 2020

2.«Maria, mi vida, mi amor»

Հաջորդը «Maria, mi vida, mi amor»-ն է։ Մոսկվայի սիրելի երգն էր, որը հնչում է նաև նրա մահից հետո՝ երրորդ եթերաշրջանի ամենասկզբում, երբ տարբեր մայրցամաքներից եկած հերոսները որոշում են կրկին հագնել Դալիի դիմակներն ու փրկել Ռիոյին։

3. «Ti Amo»

Թեև այս գեղեցկագույն երգը սերիալում հնչում է ընդամենը մեկ անգամ, այն միանգամից տպավորում է։ Բեռլինն այն երգը երգում է սերիալի, երևի թե, ամենաէսթետիկ տեսարաններից մեկում, որից հետո ինքը՝ Բեռլինը դառնում է հազարավոր աղջիկների կուռքն, իսկ «Ti Amo»-ն այդ նույն աղջիկների երազանքների հարսանեկան երգը։

4. «My Life Is Going On»

Անհնար է ցանկում չընդգրկել սերիալի սաունդթրեքը, առավել ևս, երբ այն չափազանց սիրուն ու զգացմունքային երգ է։

5. «Damien Rice»

Եվս մի նուրբ ու էմոցիոնալ սաունդթրեք, որն էլ եզրափակում է մեր հնգյակը։ Իսկ ո՞ր երգերն են ամենաշատը տպավորել քեզ։