Logo

5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 08.09.2020ՄՇԱԿՈՒՅԹ
տարօրինակ բաներ - 5 տարօրինակ սովորություն դարերի խորքերից

Մարդ-զարթուցիչներ

Մարդ-զարթուցիչն իրականում գոյություն ունեցող մասնագիտություն էր։ 18-րդ դարի վերջից մինչև 1920 թվականը կային հատուկ մարդիկ, որոնք վարձատրվում էին այն բանի համար, որ ամեն առավոտյան փայտով խփեն մարդկանց լուսամուտներին կամ սիսեռահատիկ փչեն երկար փողի միջով՝ այդպիսով խանգարելով մարդկանց քնել:

Վախ ջրից

Միջին դարերում ջուրը հիվանդությունների աղբյուր էր համարվում, իսկ ոջիլները՝ աստվածային պարգև, մարգարիտներ:  Այդ պատճառով էլ մարդիկ չէին լողանում։ Օրինակ, իսպանիայի թագուհի Իզաբելան հպարտանում էր, որ լողացել է կյանքում միայն երկու անգամ՝ ծնվելիս և հարսանիքից առաջ:

 

Հետմահու լուսանկարներ

19-րդ դարում մահացած մարդկանց լուսանկարում էին հետևյալ դաժան ձևով․ մահացածին նստեցնում էին աթոռին, փակ կոպերի վրա աչքեր նկարում:

 

Զգեստ տղաների համար

16-րդ դարից սկսած մինչև 20-րդ դարի առաջին քառորդն ընդունված էր փոքրիկ տղաներին զգեստ հագցնել: Հավանաբար պատճառն այն էր, որ զգեստը ավելի էժան էր:

 

Քարը՝ զուգարանի թուղթ

Զուգարանի թղթի հայտնագործումից առաջ մարդիկ ինչեր ասես՝ չեն օգտագործել դրա փոխարեն․ բույսերի տերևներ,կենդանիների մորթի, կտոր կամ պարզապես ջուր: Մի շարք պատմական վկայություններ կան, որ Հին Հունաստանում երկար ժամանակ օգտագործել են քար կամ ջարդված սպասքի մնացորդներ: