Logo

5 վեպ հայ գրողներից, որ պետք է կարդալ [2020-ին հրատարակված]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 31.05.2021ՄՇԱԿՈՒՅԹ
wz4gsxef8rhvc2j9 - 5 վեպ հայ գրողներից, որ պետք է կարդալ [2020-ին հրատարակված]

Շատերը պնդում են, որ ժամանակակից հայ գրականություն չկա: Հենց այդ մարդկանց համար (ու նաև բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, որ ժամանակակից հայ գրականությունը բավական հարուստ է ու գունեղ) պատրաստել ենք այս հոդվածը ու առաջարկում ենք կարդալ այս 5 հայ արձակագիրների գործերը ու բացահայտել այն գույները, որ ունի մեր օրերի հայ գրականությունը: Ի դեպ, գրքերը հրատարակվել են 2020 թվականին:

Հովիկ Աֆյան «Կարմիր»

56350748sy475 - 5 գիրք հայ գրողներից, որ հավակնում են Եվրոպական Միության գրական մրցանակին

Պատերազմները փոխում են ամեն ինչ: Նույնիսկ նկարիչների սիրած գույնը կամ պարուհիների նախընտրած շարժումը: Անփոփոխ են մնում միայն մարդիկ, որոնք պատերազմում են կամ էլ խաղաղություն են որոնում՝ ամեն օր ավելի ու ավելի հեռանալով դրանից:
Տարբեր ժամանակների, պատերազմների, երազանքների ու ցավերի մասին այս պատմությունը մարդկանց մասին է, որոնք սիրում կամ կռվում են ամեն մեկն իր ներսում, իր տանը, իր քաղաքում, իր երկրի սահմանին: Եվ այդ սերն ու կռիվը երբեք չեն ավարտվում:

Արամ Պաչյան «PF»

55469827sx318 - 5 գիրք հայ գրողներից, որ հավակնում են Եվրոպական Միության գրական մրցանակին

Արամ Պաչյանի P/F-ը հատվածային վեպ է։ Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, Գետառը, անհետացած տրամվայը և «մենակ» տեսակի մարդը, որ փնտրում է իրեն իր հիշողությունների քաղաքում, իր զգացողությունների մեջ և ապագայի երազանքներում։ Վեպը հեղինակը նվիրում է Ձեն-բուդդայական դպրոցի իր ուսուցիչներին և գրքի տոնայնությունը ճիշտ համապատասխանում է այդ փիլիսոփայությանը։ Վեպի բոլոր հատվածները փոխկապակցված են, սակայն դրանց հերթականությունը բոլորովին կարևոր չէ և զուտ պայմանական է։ Վեպը մի շնչով կարդալուց հետո, այն ավելի դանդաղ վերընթերցելու ցանկություն է առաջանում։ P/Fը նոր վեպ է ու նոր մոտեցում կյանքի մասին մեզ հուզող հարցերի պատասխանների որոնում։

1 2