Logo

5 վեպ ճանապարհորդությունների մասին [կարդա, երբ սիրտդ ճանապարհորդել է ուզում]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 02.06.2021ՄՇԱԿՈՒՅԹ
5fd4c5aec0ef3 - 5 վեպ ճանապարհորդությունների մասին [կարդա, երբ սիրտդ ճանապարհորդել է ուզում]

Կարևոր չէ, թե որտեղ եք կարդալու այս գրքերը. տանը ՝ բազմոցին, մետրոյի վագոնում, ինքնաթիռում՝ արձակուրդ գնալու ճանապարհին, կամ լողափում… Այսպես թե այնպես, այս գրքերը ձեզ կստիպեն ճանապարհորդել: Ճանապարհորդեք այս գրքերի աշխարհներով, թափառեք ինքներդ ձեր աշխարհում՝ ինքնափնտրտուքների և ներդաշնակության որոնումներով:

1. Ցասման ողկույզները

Հեղինակ` Ջոն Ստայնբեք
Թարգմանությունն անգլերենից` Արամ Արսենյանի

Օքլահոմայի փոշու մրրիկներից ուժասպառ ու դժվարությամբ ընտանիք կերակրող հողագործները, չկարողանալով կատարել իրենց վարկային պարտավորությունները, դառնում են գործազուրկ ու հայտնվում գաղթի ճանապարհին: Նրանց աշխատանքի են կանչում Կալիֆորնիայի արգավանդ հողերի տերերը: Ջոուդների ընտանիքը, գալիք ծանր օրերի գիտակցումից համախմբված, փորձում է պահպանել իր գոյությունը` «երազանքի» արևմուտքում համտեսելով ցասման դառը ողկույզները:

978 9939 68 522 9B - 5 վեպ ճանապարհորդությունների մասին [կարդա, երբ սիրտդ ճանապարհորդել է ուզում]

 տես նաև՝

Պաուլու Կոելյու. 5 վեպ, որ կա հայերեն

2. Ալքիմիկոսը

Հեղինակ՝ Պաուլու Կոելյու

թարգմանությունը՝ Արտակ Վարդազարյանի

otaragir poqr cover 1 - 5 վեպ ճանապարհորդությունների մասին [կարդա, երբ սիրտդ ճանապարհորդել է ուզում]

«Ալքիմիկոսը» Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից է: Հմուտ վիպասանը հեքիաթներում հանդիպող մի շարք մոտիվների մշակմամբ վեպ է ստեղծել: Հերոսը մի երիտասարդ է, որ կարծես թե երջանիկ լինելու համար ամեն ինչ ունի, բայց մի բան պակասում է հոգում, նա ինչ-որ մեծի, հրաշքի սպասումով է լցված: Հենց այդ հրաշքը, հոգու անդորրը, կամ, այլ կերպ ասած, ինքն իրեն գտնելու համար տղան ճամփա է ընկնում՝ ինչպես հեքիաթների հերոսները գնում են բախտ որոնելու, կամ Աստծու մոտ՝ հարցում անելու: Նրանք թողնում են ունեցածն ու ճամփա ընկնում, բազում արկածներ ունենում, փորձությունների ենթարկվում, որոնց արդյունքում էլ իմաստնանում են և գնահատում նախկինում ունեցածը:
Հենց այսպես էլ Կոելյուի հերոս Սանտյագոն: Վեպը երազանք ունենալու, երազանքին հավատալու և հետևելու, սիրտն ու հոգին փոփոխությունների առաջ միշտ բաց պահելու, կյանքի ամեն վայրկյանի մեջ հրաշքի գոյությունը տեսնելու մասին է:
Կարդացեք այս գիրքը, եթե ոգեշնչման, կենսասիրության պակաս ունեք, կամ եթե չեք հավատում հրաշքներին, կամ եթե ուզում եք ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ ու ձեր երազանքները, կամ եթե կարիք ունեք ձեր ունեցածն ավելի լավ գնահատել կարողանալու: Այս գիրքն, ինչպես Կոելյուի բոլոր գրքերը, լի են աֆորիզմներով, բանաձևային ձևակերպումներով:

1 2