Logo

5 ֆիլմ կյանքի իմաստի մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:01 / 27.08.2022Ռեժիսորներ
null

Եթե ուզում եք մտածել կյանքի, դրա իմաստի մասին և ամեն ինչին նայել նոր տեսանկյունից, ապա նման մտքեր առաջացնելու լավագույն միջոցը հոգևոր ֆիլմեր դիտելն է, որտեղ գլխավոր հերոսները կասկածի տակ են դնում գոյության իմաստը:

1. Դեպի վայրի բնություն / Into the Wild

ռեժ.՝ Շոն Փեն

Into the Wild (2007) | MUBI

Emory քոլեջն ավարտելուց հետո քոլեջի առաջատար ուսանողներից, մարզիկներից մեկը՝ Քրիստոֆեր ՄաքՔենդլեսը, թողնում է իր ամբողջ ունեցվածքը, ուսման ընթացքում կուտակած 24 000 դոլարը նվիրաբերում բարեգործական հիմնադրամին և ավտոստոպով գնում Ալյասկա՝ ձուլվելու վայրի բնությանը: Ճանապարհին Քրիստոֆերը հանդիպում է տարբեր մարդկանց, որոնք այս կամ այն ​​կերպ ազդեցություն են ունենում նրա կյանքի վրա։

2. Հսկա մեխանիկական մարդը / The Giant Mechanical Man

ռեժ.՝ Լի Քըրք

The Giant Mechanical Man' Stars Jenna Fischer - The New York Times

Սա երկու վտարանդիների մասին ֆիլմ է: Նրանցից մեկը թերագնահատված փողոցային արտիստ է, որը հանդես է գալիս մարդ-արձան ժանրում: Երկրորդը կյանքում իրեն չգտած աղջիկ է, որի կրտսեր քույրն ամեն կերպ փորձում է դասավորել նրա անձնական կյանքը։ Նրանց փող է պետք, և պատահականորեն աշխատանք են գտնում նույն կենդանաբանական այգում...

3. Երկխոսություն իմ այգեպանի հետ / Dialogue avec mon jardinier

ռեժ.՝ Ժան Բեկեր

Dialogue avec mon jardinier en streaming direct et replay sur CANAL+ |  myCANAL Côte d'Ivoire

Փարիզի բուռն կյանքից հոգնած՝ միջին տարիքի արվեստագետը որոշում է վերադառնալ Ֆրանսիայի կենտրոնում գտնվող իր մանկության տունը։ Տունը շրջապատված է հսկայական այգով, և, չունենալով դրանով զբաղվելու ոչ ցանկություն, ոչ ժամանակ, արվեստագետն աշխատանքի հայտարարություն է տեղադրում տեղական թերթում։ Առաջին հայտնված մարդը՝ թոշակառու երկաթուղայինը, ստանում է այգեպանի ցանկալի պաշտոնը, բայց շուտով պարզվում է, որ երկու գլխավոր հերոսներն էլ ծանոթ են. շատ տարիներ առաջ նրանք հաճախել են նույն քաղաքային դպրոցը…

4. Սա շատ զվարճալի պատմություն է / It's Kind of a Funny Story

ռեժ.՝ Աննա Բոդեն, Ռայան Ֆլեք

It's Kind of a Funny Story (2010) | MUBI

16-ամյա Քրեյգը դեռահասության ճգնաժամ է ապրում և փորձում է օգնություն գտնել հոգեբուժարանում։ Այնտեղ նա պատահաբար հայտնվում է մեծահասակների բաժանմունքում, և հիվանդներից մեկը շուտով դառնում է Քրեյգի խորհրդատուն։ Երիտասարդը սիրահարվում է հիվանդներից մեկին՝ իր հասակակից Նոելին։ Ընդամենը հինգ օրվա ընթացքում Քրեյգը շատ բան կսովորի կյանքի, ընկերության, սիրո և մեծանալու դժվարությունների մասին:

5. Detachment

ռեժ.՝ Թոնի Քեյ

Detachment Full Movie Eng Sub Online, 55% OFF | elitearts.vn

Հենրի Բարթը փոխարինող ուսուցիչ է, որը մեկ այլ՝ ժամանակավոր աշխատանք է ստանում: Այս անգամ նա պետք է անգլերեն և գրականություն դասավանդի «անապահով» դպրոցում, որտեղ դասախոսների հասցեին անպարկեշտ խոսքերն ու վիրավորանքները սովորական են։ Այս դպրոցի կյանքի կարճ ժամանակաշրջանի մասին պատմությունն ուղեկցվում է ինքնատիպ երկխոսություններով, որոնց ժամանակ Բարտը խոսում է երախտագիտության բացակայության և թյուրըմբռնման մասին, որոնց բախվում են ուսուցիչներն առօրյա կյանքում։