Իր սիրելի գրքերով և ֆիլմերով VNews-ի հետ կիսվել է դերասանուհի Անի Խաչիկյանը։
1. Ժանտախտ
Հեղ.՝ Ալբեր Կամյու
Ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի «Ժանտախտը» վեպը հրատարակվել է 1947 թվականին: Գործողությունները ծավալվում են մի քաղաքում, որտեղ առնտներից տարածվել է սարսափելի ժանտախտն ու գերի վերցրել բնակիչներին: Իրադարձությունների մասին պատմում է բժիշկ Ռիեն՝ նկարագրելով դեպքերն առանց որևէ գեղարվեստական զարդարանքի: Սարսափելի հիվանդությունը ծանրանում է քաղաքի վրա. փակվում են քաղաքի դարպասները, կյանքը կանգ է առնում: Սակայն այդ ամենն ավելի զարհուրելի չէր քան մեկ այլ «համաճարակ»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն ու մասնավորապես ֆաշիզմը: Տպավորիչ է գրքի ավարտը. մինչդեռ քաղաքացիները նշում են հիվանդության նահանջն ու իրենց հաղթանակը, բժիշկ Ռիեն մտածում է՝
«…երբ օրը գա, մարդկանց դժբախտացնելու կամ դաստիարակելու համար ժանտախտը կարթնացնի իր առնետներին և նրանց կուղարկի մահանալու որևէ երջանիկ քաղաքի մեջ»:
2. Արժանավայել ապրելու արվեստի մասին
Հեղ.՝ Միշել Մոնտեն
Գիրքը ընթերցողին պատմում է ֆրանսիացի փիլիսոփա և լուսավորիչ Միշել Մոնտենի կյանքի, հայացքների ու ժամանակի մասին: Այն բաղկացած է ընդարձակ կենսագրական ակնարկից և Մոնտենի հանրահայտ Փորձեր գրքից։
3. Գարեգին Նժդեհի ասույթներ
- Ամեն վախկոտ կենսաբանորեն անբարոյական է:
- Անհայրենիք դարձաձ մի ժողովրդի համար չկա ավելի բարձր և նվիրական նպատակ, քան իր հայրենիքի` իր հավիտենական սեփականության վերստացումը:
- Սկզբից ի վեր հայությունն ու իր քրիստոնեությունը ձուլված են ի մի բնություն: Այս երկուսի ճակատագիրը նույնացած է:
4. Հրանտ Մաթևոսյանի պատմվածքները և վիպակները
5. Ծիծաղելի մարդու երազը
Հեղ.՝ Ֆյոդոր Դոստոևսկի
Մի միայնակ երիտասարդ, որի շրջապատը վաղ տարիքից նրան զվարճալի էքսցենտրիկ է համարում, որոշում է ինքն իրեն գնդակահարել ՝ իր մեջ հաստատված գաղափարի պատճառով: Բայց իր խիղճը հետապնդում է նրան կատարած ստոր գործի պատճառով: Մտքի մեջ հերոսը քնում է ատրճանակը ձեռքին։ Երազում նա տեսնում է մի աշխարհ, որը նման է Երկրին, բայց որի մեջ ամեն ինչ կատարյալ է. չկա զայրույթ, նախանձ, գողություն: Երկիրն իդեալական էր ամեն ինչում: Աստիճանաբար նրա աչքի առաջ այդ աշխարհը վերածվում է ընկած աշխարհի, ինչպես Երկրի վրա, և այս անկման պատճառն ինքը պատմության հերոսն է: Հերոսը արթնանում է որպես բոլորովին այլ անձնավորություն ՝ իմանալով, որ անկատար աշխարհում ավելի լավ է սեր ու բարություն սերմանել, քան հակառակը…