Logo

7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 30.07.2019Ռեժիսորներ
1 13 - 7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

Համաշխարհային կինեմատոգրաֆիայում իր ուրույն տեղն ունի մեր հարևան Իրանի կինոն: Իրանական ֆիլմերն իրենց առանձնահատկությամբ տարբերվում են արևմտյան կինոյի նմուշներից. այստեղ կա մի լուռ, չբացահայտված գաղտնիք, որը կինոսերին հավերժ «ստիպում է» մտածել իր մասին, անընդհատ նոր ֆիլմեր պեղել:

Հանուն արդարության պետք է նշել, որ շատերս այդքան էլ խորությամբ ծանոթ չենք իրանական կինեմատոգրաֆիային, անվանի ռեժիսորներին և դերասաններին: Մեր այդ սխալն ուղղելու նպատակով կառաջարկենք 7 ֆիլմ, որոնց օգնությամբ և՛ որոշ չափով կծանոթանանք մեր հարևան ժողովրդի կինոյի պատմությանը և՛ որոշ չափով նրանց մշակույթին, մտածելակերպին:

1. ՊԵՐՍԵՊՈԼԻՍ (PERSEPOLIS) – ՄԱՐՋԱՆԵՀ ՍԱԹՐԱՓԻ, ՎԻՆՍԵՆ ՓԱՐԱՆՈՅԻ (2007)

persepspan - 7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին
Մեր ցուցակի առաջին տեղում «Պերսեպոլիս» մուլտիպլիկացիոն ֆիլմն է: Սա ինքնակենսագրական հուշագրություն է, որ պատմում է դեռահաս Մարջիի, նրա մտորումների, հանուն հոգեբանական և ֆիզիկական ազատության նրա մղած պայքարի և նրա շուրջ զարգացող կարևոր պատմաքաղաքական իրադարձությունների մասին:

Այս մուլտֆիլմը մանրամասն ներկայացնում է այն ողջ հոգեկան ապրումները, որ բնորոշ են հայրենիքից հեռու՝ օտարության մեջ ապրող մարդկանց: Ֆիլմը նկարահանվել է իրանական սփյուռքի կին նշանավոր արձակագիր Մ. Սաթրափիի՝ գրաֆիկական վեպի ժանրով գրված «Պերսեպոլիս» վեպի հիման վրա: Ե՛վ գրքի և՛ ֆիլմի պատկերները Սաթրափիինն են:
Ֆիլմը 2008 թվականի Օսկար մրցանակաբաշխությանը նոմինացվել է որպես լավագույն անիմացոիոն ֆիլմ, սակայն հաղթանակ չի նվաճել:

 

2. ԵՐԿՆՔԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ – (BAČEHA-YE ASEMAN) ՄԱՋԻԴ ՄԱՋԻԴԻ (1997)

PDVD 000 - 7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին         

Դպրոցից տուն վերադառնալու ճանապարհին Ալին՝ աղքատ ընտանիքից մի տղա, կորցնում է իր կրտսեր քրոջ կոշիկները, որը նոր էր վերանորոգվել: Երեխաները որոշում են այդ մասին ոչինչ չասել իրենց ծնողներին, և որպեսզի նրանք ոչինչ չնկատեն, երեխաները մի փոքրիկ խորամանկություն են մտածում: Սակայն, ինչպես հաճախ է տեղի ունենում, անմեղ խորամանկությունը հանգեցնում է անսպասելի իրադարձությունների:

1997 թվականին ֆիլմը նոմինացվել է Օսկարի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ, սակայն կրկին չի հաղթել:

 

3. ՈՐՏԵ՞Ղ Է ԸՆԿԵՐՈՋ ՏՈՒՆԸ – (KHANEYE DOUST KHOJAST?) ԱԲԲԱՍ ՔԻԱՌՈՍԹԱՄԻ (1987)

bfi 00n 7zp where is my friends house - 7 ֆիլմ, որոնցով կարելի է ծանոթանալ իրանական կինոյին

Այս ֆիլմի հերոսն ութամյա մի տղա է, որ խոստացել է իր դասընկերոջ տնային աշխատանքների տետրը վերադարձնել նրան: Հաղթահարելով մանկական վախը՝ նա անցնում է գիշերվա խավարի միջով՝ փորձելով գտնել ընկերոջը տունն անծանոթ գյուղում: Սա բանաստեղծական ֆիլմ է՝ միահյուսված պոետիկ քնարականությամբ, որն արտահայտվել է Ֆիլմը իրանցի նշանավոր բանաստեղծ Սոհրաբ Սեփեհրիի «Հասցե» բանաստեղծությամբ. ողջ ֆիլմը նկարահանվել է այս բանաստեղծության հիման վրա:  Ստորև ներկայացնում ենք այդ բանաստեղծության հայերեն տարբերակը՝ Էդուարդ Հախվերդյանի թարգմանությամբ:

Որտե՞ղ է տունը ընկերոջ                                                   

Ցայգալույսին հարցրեց հեծյալը։

Երկինքը հապաղեց…

Անցորդը շուրթերից վերցրեց ճյուղը լույսի,

Ավազների մթությանը նվիրեց

Ու ցույց տվեց

Բարդին արծաթափայլ.

«Չհասած ծառին, այգին փողոց է՝

Աստծո քնից ավելի կանաչ,

Եվ այնտեղ ազնվության փետուրների չափ՝

Կապույտ է սերը։

Կգնաս մինչ խորքը փողոցի,

Որը հատվում է հասունության ետեւում.

Հետո կթեքվես դեպի ծաղիկը մենության,

Երկու քայլ մինչ ծաղկին հասնելը,

Կկանգնես հավերժական շատրվանի տակ՝

Հողի առասպելների,

Եվ քեզ կհամակի

Վախի պայծառ զգացում։

Հեղուկ մտերմության մթնոլորտում

Կլսես ինչևոր խշխշոց,

Կտեսնես մի մանկան

Բարձր եղեւնուց վեր է մագլցել,

Որ ճուտ վերցնի լույսի բնից։

Կհարցնես նրան.

            Որտեղ է տունը ընկերոջ։

1 2