Logo

9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 02.05.2019Գրադարան
es ashxatum em 22 - 9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

Մարդիկ բաժանվում են մի քանի մասի. ոմանք իրենց փրկությունը գտնում են ֆիլմերի, ոմանք՝ երաժշտության, ոմանք էլ գրքերի մեջ: Արվեստի այս կամ այն ճյուղ ստեղծված է մեզ իրականությունից պոկելու և նոր, բացարձակապես նոր ու հրաշալի աշխարհ տանելու նպատակով:
Եկեք, սակայն, խոստովանենք, որ արվեստի ոչ մի ուղղություն չի կարող տալ մեզ էսկապիզմի այն հրաշալի զգացումը, որը տալիս է գրականությունը:
Առանձնացրել ենք մի քանի գեղեցիկ վայր, որոնք դուր կգան հատկապես նրանց, որոնք իրականությունից փախչում են հենց գրքերի օգնությամբ:

Shakespeare and Company
Փարիզ, Ֆրանսիա

Ֆրանսիական գրականության կարևորագույն մաս կազմող այս գրախանութն իր պատմությունը կերտել է 1919 թ., սակայն Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում այն ստիպված փակել են: 50-ականներին այն վերաբացել է Ջորջ Ուիթմենի կողմից և այսօր այն իսկական դրախտ է ընթերցասերների համար: Հենց այս գրախանութ էին ժամանակին այցելում Ալեն Գինսբերգը և Հենրի Միլլերը:

1 min 2 960x640 - 9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

Libreria Acqua Alta
Վենետիկ, Իտալիա

Վենետիկի ամենամեծ գրախանութներից մեկում գրքերը պահվում են հատուկ պայմաններում, քանի որ ջրհեղեղի վտանգը գրեթե միշտ առկա է:

2 960x640 - 9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

City Lights
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ

Ամերիկյան ամենահայտնի գրախանութներից մեկը հիմնվել է 1953 թ. գրող Լոուրենս Ֆերլինգեթիի և պրոֆեսոր Փիթեր Դ. Մարտինի կողմից:

 

3 960x640 - 9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

Zhongshuge
Չինաստան

Անբացատրելի գեղեցիկ այս կառույցը յուրաքանչյուր դիզայների, ինչպես նաև ընթերցասերի երազանքն է:

5 960x640 - 9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

Cafe Pushkin
Մոսկվա, Ռուսաստան

Մոսկվայում գտնվող Պուշկին սրճարանը, որը Բարոկկո գրադարանի (“Baroque library”) ներսում է ապշեցնում է իր գեղեցկությամբ: Մոռացեք ուտելիքի մասին, քանի որ միայն աչքերը փակելու դեպքում կարող եք դիմակայել այս գայթակղությանը: Այն կառուցվել է 19-րդ դարում և շատ լավ է փոխանցում դարի շունչը:

4 960x639 - 9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

El Ateneo Grand Splendid
Բուենոս Այրես, Արգենտինա

Ժամանակին այս գրախանութի փոխարեն թատրոն էր, իսկ այսօր այստեղ կարող եք ոչ միայն վայելել մեկ բաժակ համեղ սուրճ, այլև ընթերցել ձեր սիրելի գրողների աշխատանքները: Այն Արգենտինայի ամենամեծ գրախանութներից մեկն է:

8 960x640 - 9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

Strand Bookstore
Նյու Յորք, ԱՄՆ

Այս շատ ջերմ գրախանութը գործում է 1927 թ.:

9 960x602 - 9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

Book and Bed
Տոկիո, Ճապոնիա

Տոկիոյում գտնվող այս ֆանտաստիկ վայրը ձեզ հնարավորություն է ընձեռում գիշերն անցկացնել գրախանութում՝ ավելի քան 3200 գրքերի ընկերակցությամբ:

7 960x640 - 9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

Les Bouqinistes
Փարիզ, Ֆրանսիա

Սիրո քաղաքի՝ Փարիզի փողոցներով շրջելիս պարբերաբար կհանդիպես փողոցային գրախանութներ, որոնք ձեզ են առաջարկում գրքերի, ամսագրերի, մասնագիտական գրականության և պաստառների լայն, շատ լայն տեսականի:

Հենց այս պարզ պատճառով էլ Սեն գետն աշխարհին հայտնի է որպես՝ «Երկու գրադարակների միջև անցնող գետ»:

Paris 75005 Quai de Montebello Bouquinistes 20071014 min 960x640 - 9 վայր, որ պետք է այցելի յուրաքանչյուր ընթերցասեր

Աղբյուր՝ theculturetrip