Logo

Ալեն Դելոնը մտածում է էվթանազիայի մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
15:46 / 18.03.2022Կինո
Ալեն Դելոն

Դերասան Ալեն Դելոնը ցանկանում է կյանքից հեռանալ էվթանազիայի միջոցով. հայտնում է Le Point-ի ֆրանսիական պարբերականը։

86-ամյա դերասանն ապրում է Շվեյցարիայում, որտեղ բժշկական նմանատիպ «օգնությունն» օրինական է և թույլատրված։ «Կարծում եմ՝ այս ճանապարհը տրամաբանական է և բնական։ Տարիքի հետ մենք իրավունք ունենք լքել այս աշխարհը հանգիստ, առանց հիվանդանոցների և ներարկումների», - ասել է Դելոնը:

Նրա կարծիքով ՝ գործընթացի նախապատրաստմամբ պետք է զբաղվի նրա որդին ՝ Էնթոնին ։ Էնթոնին այդ խնդրանքն ուղղել է կրտսեր քրոջը ՝ Անուշային։ Ալեն Դելոնն արդեն կտակ է թողել։